16 ամյա տղան կախվել է
September 28, 2007
Այսօր Շիրակի մարզի Բենիամին գյուղում իրենց բակում գտնվող փայտաշեն կառույցում կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել նույն տան բնակիչ, 1991 թվականին ծնված Հենրիկ Ոսկանի Մինասյանը: Շիրակի մարզային քննչական բաժնի կողմից կատարվում է նախաքննություն:
Նկատել եք վերջերս ինչքան են շատացել ինքնասպանության դեպքերը? Նշեմ, որ ըստ պաշտոնական վիճակագրության 2000-2005թթ. ընթացքում մեր հանրապետությունում արձանագրվել է ինքնասպանությունների 1241 դեպք, այսինքն` տարեկան միջինը ավելի քան 200 դեպք: Մոտավորապես այդքան էլ կազմում են ինքնասպանության փորձի դեպքերը, երբ ինքնասպանությունը չի հաջողվել ավարտին հասցնել, ինքնասպանության նպատակ ունեցողի կյանքը հաջողվել է փրկել:
Ինչ եք կարծում, ինչով է սա պայմանավորված? Հայերը 90-ականներին էլ են լուրջ խնդիրներ ունեցել, ԽՍՀՄ տարիներին էլ, բայց ինքնասպանության դեպքերը այսքան շատ չեն եղել: Գուցե մեր ժողովրդի բարոյահոգեբանական արժեքային համակարգը (եթե այդպիսին կա) վերջնականապես խարխլվել է հիմքից: Հը? Ինչ կասեք? Հիշենք, որ ինքնասպանություն գործում են մերոնք ամենատարբեր ձեւերով, մինչեւ անգամ ինքնահրկիզում 1, 2:
Կարդացեք վերջին ժամանակներս տեղի ունեցած ինքնասպանությունների մասին այստեղ, այստեղ, այստեղ…


Այս մարդը կախվելու միջոցով ինքնասպանություն է գերծել կնոջը կացնահարելուց հետո: Կարդացեք`
http://a1plus.am/am/?page=issue&iid=45010
Comment by blansh — September 29, 2007 @ 4:37 pm
14 ամյա այս աղջիկն էլ ինքնասպանություն է գործել ինչ-որ սիրային պատմության պատճառով:
http://a1plus.am/am/?page=issue&iid=45264
Comment by blansh — September 29, 2007 @ 4:40 pm
Այս մարդն էլ կնոջը դաժան ձեւով սպանելու փորձ է արել, հետո ինքնասպան է եղել` Գյումրում է եղել: http://a1plus.am/am/?page=issue&iid=44785
Comment by blansh — September 29, 2007 @ 4:41 pm
Սա էլ հավատարմություն ցույց տալու համար է փորձել ինքնասպան լինել
http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=52626
Comment by blansh — September 29, 2007 @ 4:42 pm
Այս մարդն էլ իրեն կամրջից է գցել
http://a1plus.am/am/?page=issue&iid=43465
Comment by blansh — September 29, 2007 @ 4:44 pm
Ազատամարտիկն էլ իրեն նռնակով պայթեցրել է
http://a1plus.am/am/?page=issue&iid=26282
Comment by blansh — September 29, 2007 @ 4:46 pm
Էս ժողովուրդը գժվել է, չեք տեսնում ինչեր են անում: Ամենադաժան, անմարդկային կենդանիներն են դառել, փոխի ու սոցիալականի համար կոկորդ են կտրում, իսկ ով էլ չի կարողանում կոկորդ կտրել, ինքնասպան էլ լինում:
Լավ է գոնե փողոցոմ ընկածներին մի քիչ կարեկից են:
Comment by Եվա Իսկանդարյան — September 30, 2007 @ 5:58 pm
Voch mek el chi gjvel, inch eq shuxur anum
Uxaki hima en lragroxnery sksel tenc temanerin ushadrutiun darcnel>
Comment by Vardan — September 30, 2007 @ 7:04 pm
iroq vat tendenc e;;;;
Vardan, ete mi qich ushadir shurjd nayes, apa ktesnes;;;;;;vor sarsapeli e;
Comment by kuku — October 1, 2007 @ 7:31 pm
ժողովուրդ ջան ինքնասպանությունը լուրջ հոգեբանական սթրեսի արդյունք է կամ էլ թուլամորթության նշան: Բոլոր նրանց, ովքեր պատրաստվում են ինքնասպան լինել ուզում եմ ասել,որ : Պարզապես մի քիչ պետք է ուշադիր լինել, որպեսզի այդ հրաշքը նկատել:
Comment by Արման — October 2, 2007 @ 5:30 pm
Arm isk mardik asum ein, ete uzum es inqnaspan linel gna Armani mot, u inq@ khamozi, vor da lavaguyn lucumn e …..:):):):)
Comment by lilit — October 3, 2007 @ 4:47 pm