Ինչն է Հայաստանում սովորական

September 27, 2007

Հոկտեմբերի 3-ին Ռոբերտ Քոչարյանը կստանա նամակ, որում Հյուսիսային պողոտայի բնակիչները զարմանք կհայտնեն` ինչպես է նա երաշխավորում, որ Սերժ Սարգսյանը դառնա Նախագահ իրենից հետո, երբ նա իր ոչ մի խոստումը չի կատարում: ՙՆախագահին ասելու ենք` ինչպես եք երաշխավորում այս սուտասանին՚,- ասում է ՙՍեփականության իրավունքի պաշտպանություն՚ ՀԿ նախագահ Վաչագան Հակոբյանը:

ՙԵթե 40 ընտանիքի հարց չի կարողանում լուծել, ինչպես կարող է երկիր կառավարել՚,- ավելացնում է ՙՊետական կարիքների զոհեր՚ ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը: Կառավարության շենքի մոտ այսօր վերստին բողոքում էին Հյուսիսային պողոտայի, Գլխավոր պողոտայի, Դալմայի այգիների եւ Կողբացի փողոցի բնակիչները:

ՙ4 տարի է, մեզ ծեծով, ջարդով վտարել են մեր տներից, վարչապետը խոստացավ, որ ընտրություններից հետո մեր հարցերը կլուծվի, սակայն մինչեւ հիմա դեռ ոչինչ չի լուծվել: Չենք հասկանում, ում հավատանք, ում չհավատանք, ինչ անենք: Փաստը մնում է փաստ, որ մենք անօթեւան մնացել ենք փողոցներում՚,- ասում է պետական կարիքների համար իր տնից վտարված Ծովինար Դավթյանը: ՙՍեփականության իրավունքի պաշտպանություն՚ ՀԿ նախագահ եւ Կենտրոնի շարժման հիմնադիր Վաչագան Հակոբյանն նշեց նաեւ , որ իրենք պահանջելու են նաեւ կառավարության հրաժարականը, քանի որ հիասթափված այս դեպքերից` արդեն 20 ընտանիք հեռացել է Հայաստանից:

Իսկ օրեր առաջ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի այցելությունը Ֆիրդուսի թաղամաս ՙՊետական կարիքների զոհեր՚ ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանն մեկնաբանում է այսպես.ՙԴա դիտմամբ էր արված, որպեսզի նրանք չմիանան մեզ եւ պայքարը ավելի չակտիվանա՚:

Կուսակցություններին ուղարկված նամակներից ցուցարարները դեռ ոչ մի պատասխան չեն ստացել: Չնայած դրան` ցուցարարները պատրաստվում են նամակներ ուղարկել նաեւ Հայաստանում գտնվող օտարերկրյա դեսպանություններին:

Կարդացիք նյութը եւ չզարմացաք? Զարմանալին այն է, որ սովորական է դարձել, որ մի խումբ անտուն մնացած ՀՀ քաղաքացիներ ամեն հինգշաբթի` կառավարությունում նիստերի օրը պիտի ցույց անեն եւ ոչինչ այդպես էլ չփոխվի: Հնարավոր է վաղը որոշեն հենց մեր թաղամասում մի “էլիտար, աննախադեպ ու առաջին անգամ Հայաստանում” մի նոր շենք կառուցեն եւ գավառական մտածողությամբ բնականաբար հինը քանդելու ծրագիր ունենան եւ տրամաբանական է` մեզ տանից դուրս կշպրտեն: Եվ մենաք էլ արդեն սովորական դարձած ծրագրով ամեն հինգշաբթի կառավարության դիմաց…

8 Comments »

The URI to TrackBack this entry is: http://a1plus.blogsome.com/2007/09/27/www/trackback/

  1. Դոբրի, Բլանշ>>>>>>>>>
    Քեզ ասել են, որ դու շատ լավ խմբագրական հողվածներ կգերիր, չեն ասել ասում եմ` Դու շատ լավ ես գրում էն մասը, երբ ուղորդում ես մեզ որ մասին նյութի ուշադրություն դարձնենք կամ հատկապես ինչու դրեցիր էս նյութը:
    Ես էլ եմ կառծում, որ հնարավորա մեզ էլ վաղը մեր տնից հանեն ու քանի որ խնդրի լուծման նախադեպը չկա, ոչ մի բանի չենք հասնի, մենք էլ ենք հրապարակում լռվելու սաղ օրը>>>>>>>>>

    Comment by Seroj — September 28, 2007 @ 1:42 am

  2. Em morqury ir yntaniqov Byuzandic a, tanic hanel en ev 6 hoganoc yntaniqin qich gumar en talis, 2 esnyakanoc tun chen karox arnel, irenc harevant dataranov karoxacav harcy lucel, bayc morquris yntaniqi harcy chi lucvum. Dimel en evropakan dataran, bayc minch angam gporcy nayen, chem asum lucen, morqureis erexeqy arden bronxit unen, patvalum apreluc sksvec.
    Hima ed pashtonyanery, voronq xosq tvecin, dzayner havaqecin u hima ban chen anum, tesnes vonc en qnum, amot mer karavarutiany.

    Comment by Eva Iskandaryan — September 28, 2007 @ 10:09 am

  3. Այո, զացոք, մեզ մոտ .մինչեւ քո մաշկին չեն դիպչում. սաղ նորմալ ա;;;;;էս երկրում մարդիկ խոզ են, ու տուպոյ;;;;;;;;;;;;;;;;
    տաքսիստները առանձին են ցույց անում, մյուսները առանձին……մենակ իրանց լավ լինի, հետո էլ փողը վերցնում են ու ընտրության գնում;;;;;;;
    Հասնում ա մեզ;;;;

    Comment by kuku — September 28, 2007 @ 4:11 pm

  4. Barev blogi yntercoxner, chem haskanum es inch a katarvum, mer erkiry qandum, jardum en u menq dzenners ktrac texners enq nstac. Lav txerq linenq, kgnanq karavarutian dimac havaqvoxnerin kmiananq, mi hat mec cuyc kanenq u kpahanjenq ardarutiun. Tenc mec cuycic heto chem karcum karavarutian dimac cuyc anely sovorakan klini.
    Inch eq asum, myus hingshabti miananq es mardkanc, blansh qani hogia blogum mtnum grum, kargin tiv chenq lini????

    Comment by Armen — September 28, 2007 @ 4:43 pm

  5. Es el em hamadzayn es Armen-i het!!!!!

    Comment by Vardan — September 30, 2007 @ 7:05 pm

  6. Վերջապես մեկը գտնվեց, ով ուզում ա ինչ-որ բան փոխի ոչ թե խոսքով այլ գործով: Արմեն ջան, հաջորդ հինգշաբթի ես կառավարության շենքի դիմաց եմ լինելու, հուսով եմ կհանդիպենք միմյանց; Ժողովուրդ մեզ միացեք,ախր էտ անտուն մարդկանց որ նայում եմ,լացս գալիս ա:

    Comment by Արման — October 2, 2007 @ 5:33 pm

  7. Coffee
    Tea

    Comment by Arman G. — December 7, 2007 @ 1:29 am

  8. Լեւոն Տեր-Պետրոսյան (ինքնառաջադրում)

    Comment by Arman G. — December 7, 2007 @ 1:31 am

RSS feed for comments on this post.

Leave a comment

Line and paragraph breaks automatic, e-mail address never displayed, HTML allowed: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <code> <em> <i> <strike> <strong>



Anti-spam measure: please retype the above text into the box provided.