Ուսամա Բեն_Լադենը գաղտնի ուղղերձ է հղել հայերին

September 20, 2007

"Ա1+"-ը գրում է, որ Երեւանի կրպակներում հայտնվել են որպես ՙՍամսունգ՚-ի արտադրության սովորական կրակայրիչներ, որոնց լուսարձակի տակ թաքնված է Ուսամա Բեն-Լադենի խորհրդավոր դեմքը: Այն միացնելու դեպքում` տեսնում ես Բեն-Լադենի դեմքը: Այն կրպակում, որտեղից գնել են այդ կրակայրիչը, չեն կարողացել հայտնել, թե վերավաճառման նպատակով որտեղից են գնել կրակայրիչների խմբաքանակը: Իհարկե, անմիջապես վստահեցրել են,որ առաջին անգամ են նման բան տեսնում, եւ հավանաբար հենց այդ մեկն է եղել ամբողջ խմբաքանակում:

Սպառողների շահերի պաշտպանության միության նախագահ Աբգար Եղոյանը մեզ հետ զրույցում խոստովանեց, որ շատ դժվար է պարզել ապրանքի ներկրման վայրը, որովհետեւ այն կոմերցիոն գաղտնիք է: Բայց կասկած հայտնեց, որ դա անլեգալ ճանապարհով կարող է ներկրված լինել. ՙՄեր երկրում դա իմանալը շատ դժվար է, ցավոք, մեր ներքին շուկայում կան ապրանքներ, որոնք սերտիֆիկացված չեն եւ եթե հարցնեիք կրպակավաճառից` հաշիվ ,ապրանքագիր ունես, դժվար թե ունենա՚:

Պարոն Եղոյանը նման փաստի առկայության մասին մեզանից իմացավ. ՙԻնձ համար ուղղակի եւ ծիծաղելի է, եւ անլրջություն, որ ամեն տեսակի ապրանք կարող է մտնել մեր շուկա, որեւէ օրենքով կամ օրենսդրական ակտով նման հարցերը չեն կարգավորվում: Այսօր նման ապրանք ներկրելը փաստորեն արգելված չի: Ու նա, ով ներկրել է` բարոյական նորմեր խախտելուց բացի, այլ օրենսդրական ակտ չի խախտել՚: Պարոն Եղոյանը փաստը բացատրեց կեսկատակ-կեսլուրջ` մեր շուկայի ազատականացվմամբ եւ կոմպլեքսների բացակայությամբ: Եվ խորհուրդ տվեց լուրջ քաղաքական աստառ դրան չհաղորդել:

Հեռու ենք փաստին քաղաքական աստառ հաղորդելուց, հատկապես Հայաստանում, որտեղ նման ահաբեկչությունների վտանգը զրոյական է: Բայց որ բավարար վերահսկողության պատճառով ներքին շուկայում կարող են հայտնվել անհայտ ծագման անորակ ապրանքներ` փաստ է: Եվ թերեւս արժե հիշեցնել, որ ԱՄՆ-ի կենցաղային ապրանքների խանութներում էլ վաճառվում են Բեն-Լադենի նույն դիմանկարով զուգարանի թղթեր:

"Ա1+"-ի կայում դիտեք նաեւ վիդեոն http://www.a1plus.am/am/?page=issue&iid=52467

12 Comments »

The URI to TrackBack this entry is: http://a1plus.blogsome.com/2007/09/20/p71/trackback/

  1. Ara jan, es el em zajigalkayic arnelu, ba vonc imananq ed vor xanutic en arel, blansh chsti asa, eli.

    Comment by Seroj — September 21, 2007 @ 12:36 pm

  2. Videon nayeci, inchi eiq nyun bany 10 angam krknel, havatum enq?

    Comment by Seroj — September 21, 2007 @ 12:44 pm

  3. Ինչ է մտածում ազգային անվտանգությունը, կամ ՑՌՈՒ_ն????
    ինձ թվում ա կրկնել էին չհավատացողների համար;;)))

    Comment by kuku — September 21, 2007 @ 4:06 pm

  4. կարող ա մտածոում եք Բեն Լադենը ուզում ա մեզ թրաքացնի? թե լավ տղայա թող Բուշին սպանի, մեր ցեղասպանության հարցը կարող ա լուծվի, ինչ եք կարծում?????

    Comment by arman — September 21, 2007 @ 5:11 pm

  5. Shat miamitn es Arman jan, karox a mtacum es mer cexaspanutyan harc@ menak Bush krtseric a kaxvac???? Blansh du inch kases???

    Comment by կարուշ — September 21, 2007 @ 5:13 pm

  6. Ժողովուրդ բայց դուք դեմք եք…Զաժիգալկայից հասաք ցեղասպանության ճանաչում: Համ ել շնորհավոր մեզ բոլորիս անկախության կապակցությամբ: Բլասնշ ջան էտ թեմայով ինչի չեք քննարկում կազմակերպում, խոստանում եմ ակտիվ կմասնակցեմ

    Comment by Լինա — September 21, 2007 @ 5:35 pm

  7. Կարուշ ջան, ցեղասպանության ճանաչման հարցում միջազգային հանրության դերի գերակայությանը ես մի քիչ վերապահումներով եմ մոտենում…

    Սա մի քիչ Թուրքիայի ներքաղաքական հարց էլ է, ասել է թե, հավանական է ճանաչեն, եթե որեւէ քաղաքական ուժ այլ բան շահարկելու չունենա, քան Թուրքիայի մութ անցյալի վերհանումը եւ քարոզչությունը “բարոյականություն” նաեւ պատմական ժառանգության հարցում… Ով գիտի…

    Բայց կարծում եմ գերտերությունների ազդեցությունը այս հարցում այնքան մեծ չէ, ինչքան մենք ենք փորձում ընդունել եւ հավատալ դրան… Հետո, որպես հայ մարդ, որպես արմատներով Արեւմտյան Հայաստանցի, ես դեմ եմ ցեղասպանության ճանաչման քննարկումը միջազգային կեղտոտ սեղաններին: Սա ինձ համար ազգային արժանապատվության հերց էլ է:

    Ի վերջո չի կարելի այն աստիճան անգլուխ լինել, որ ինչ-որ պետությունները իրենց իրավունք վերապահեն քննելու` իմ նախնիներին ես կորցրել եմ, թե ոչ…

    Comment by blansh — September 22, 2007 @ 3:37 pm

  8. Ետգրություն: Երբ Աթաթուրքը որոշեց Թուրքիայի կողմնորոշումը դեպի Եվրոպա ուղղել, բոլոր թուրքերը կտրվեցին իրենց արմատնեից ու պատմական ժառանգությունից: Ու հիմա, երբ ցանկացած թուրք իր համար որոշում է հասկանալ, թե ի վերջո ինչ է կատարվել այդ հայերի հետ, որ այդքան ասում են, նա ստիպված է սովորել հին լեզուն, որպեսզի կարողանա ուսումնասիրել աղբյուրները:

    Դուրս է գալիս, թուրքերին իրենց արմատնեից կտրելով, կորցրել են “հայ” հետքերը իրենց պատմության, ու հիմա նրանք գիտեն այն, ինչ կա դասագրքերում եւ նոր լեզվով պատմությունում: Մեղադրել թուրք ժողովրդին նրա համար, որ գիտեն այն, ինչ հրամցնում են, անմիտ եմ համարում:

    Ասում եմ, պիտի ժողովրդի ներսից ցեղասպանությունը ճանաչելու ալիքը բարձրանա, իսկ այդ ալիքի համար էլ` առաջնորդ է պետք, առաջնորդ էլ այդպիսի կլինի միայն շահեկան քաղաքական կողմնորոշման դեպքում…

    Comment by blansh — September 22, 2007 @ 3:45 pm

  9. blansh, hamadzayn em qez het, menak karcum em, vor gerterutiunnery mi qich aveli uj unen, qan du aseum es.

    Comment by Qaxaxaci — September 23, 2007 @ 5:50 am

  10. Aj te Benladeny imanar, vor ira masin xosaluc Hayastanum cexaspanutyan chanachman huyser en paypayum, kam el uxaki iran en hishum

    Comment by Սերգեյ — September 24, 2007 @ 1:22 am

  11. bajc es katakum ei, isk ete lurj xosenq, apa es el da chem sirum u chem @ndundum, bajc mijazgayin hanrutyan der@ shat mec e mer erkri cankacac lurj hari lucman mej

    Comment by arman — September 24, 2007 @ 7:32 pm

  12. hamamit em Arman jan , vor gerterutyunneri der@ bavakanin mec e cexaspanutyan harc@ lucelu mej, hakarak depqum , ete ayn miayn mer lucelun ev mer cankuan@ toxnver, apa ayn vaaxuc lucvac kliner i ogut mez, bayc nayelov patmutyan ejerin haskanum es , vor HAjoc cexaspanuyun@ droshak e darcel Evropayi ev AMN i hamar. tarec tari hayeri payqarelu vogin barcranum e Cexaspanutyan harc@ mijazgajin chanachman@ hascnelu hamar, bayc ardyoq ayn kchanachvi? Ardyoq Turkian k@nduni ajn???

    Comment by lilit — September 27, 2007 @ 7:37 pm

RSS feed for comments on this post.

Leave a comment

Line and paragraph breaks automatic, e-mail address never displayed, HTML allowed: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <code> <em> <i> <strike> <strong>



Anti-spam measure: please retype the above text into the box provided.