Կրոնական ազատությունը Հայաստանում
September 17, 2007
ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է Կրոնական ազատությունների մասին 2007թ-ի զեկույցը, որտեղ Հայաստանին վերաբերվող հատվածում ասվում է, որ մեր հասարակությունում դեռեւս առկա են խտրականության դրսևորումներ կրոնական փոքրամասնությունների նկատմամբ: Նաեւ ասվում է, որ վերջին ժամանակներս Կառավարության կողմից կրոնական ազատության նկատմամբ հարգանքի մասով փոփոխություն չի եղել:
Որոշ կրոնական հարանվանությունների ներկայացուցիչներ նշում են, որ երբեմն նկատվել են խտրականության դրսևորումներ միջին կամ ցածր օղակի պետական պաշտոնյաների կողմից, սակայն բարձրաստիճան պաշտոնյաները դրսևորել են հանդուրժողականություն: Եհովայի վկաների կողմից եղել են հաղորդումներ, որ այլընտրանքային զինվորական ծառայությունից խուսափելու համար դատավորները իրենց դատապարտել են ազատազրկման ավելի երկար ժամկետով, քան նախկինում, սակայն պատիժն այնուամենայնիվ եղել է օրենքով նախատեսված պատժի սահմաններում:
Փաստորեն Հայաստանում կրոնական փոքրամասնությունների ճշգրիտ հաշվառման տվյալներ չկան, իսկ ծխական համայնքների ներկայացուցիչների կողմից ներկայացվող հաշվարկներն էլ նշանակալիորեն տարբերվում են միմյանցից: Կաթոլիկ եկեղեցու ` այդ թվում Հռոմի պապի հետևորդ և Հայկական Մխիթարյան միաբանության կաթոլիկների թիվը հասնում է 120.000-ի: Եհովայի վկաների տվյալներով իրենց հետևորդները կազմում են 9.000 հոգի: Խմբերը, որոնք կազմում են բնակչության 5 տոկոսից պակաս մասը, ներառում են եզդիներ` էթնիկ քրդական մշակութային խումբ, որի կրոնում ներառված են զորոաստրիանիզմի, իսլամի և անիմիզմի տարրեր, չմասնավորեցված «խարիզմատիկ» քրիստոնյաներ, հայկական ավետարանչական եկեղեցի, մոլոկաններ` ազգությամբ ռուս, խաղաղասեր քրիստոնյա կրոնական խումբ, որն անջատվել է ռուսական ուղղափառ եկեղեցուց 17-րդ դարում, բապտիստներ, Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցի (մորմոններ), ուղղափառ քրիստոնյաներ, յոթերորդ օրվա ադվենտիստներ, հիսունականներ, հրեաներ և բահայականներ: Աթեիստների թվի վերաբերյալ տվյալներ չկան:
2007թ. հունիսի 1-ին Եհովայի վկաների երկու անդամներ Լուսառատ գյուղի կենտրոնական հրապարակում մի կնոջ հետ Աստվածաշունչը քննարկելիս արժանացել են այդտեղով անցնող Հայաստանյայց եկեղեցու քահանայի լուտանքներին ու ենթարկվել հարձակման վերջինիս կողմից: Մինչ Եհովայի վկաները պատրաստ էին հարձակման մեղադրանքը ետ վերցնել, եթե քահանան ներողություն խնդրեր, դա տեղի չունեցավ: Ոստիկանությունն ապացույցների բացակայության հիմքով փակեց գործը, երբ քահանան հերքեց այդ միջադեպը:
Եհովայի վկաների երկու անդամներ բողոք են ներկայացրել տեղի ոստիկանությանը այն բանից հետո, երբ 2007թ. ապրիլի 15-ին հասարակական քարոզչության ժամանակ մի մարդ սպառնացել էր նրանց ատրճանակով: Ոստիկանությունը հետաքննություն չսկսեց` դա հիմնավորելով ապացույցների բացակայությամբ:
Հաշվետու ժամանակահատվածի ավարտին Եհովայի վկաների մի անդամ ետ է վերցրել իր վրա հարձակում գործած աշխատանքային գործընկերոջ դեմ իր բողոքը: Ոստիկանությունն այս առնչությամբ որևէ քայլ չէր ձեռնակել: 2007թ. մարտի 29-ին աշխատանքային գործընկերը փորձել էր աշխատանքի վայրում խեղդել նրան այն բանից հետո, երբ իմացել էր, որ վերջինս անդամակցում է Եհովայի վկաներին:


ANkec asem, es edqan el koxm chem ed kronakan azatutiany, draq uxaki qayqayum en mer petutiuny, mer erkiry
Comment by Seroj — September 17, 2007 @ 6:37 pm
Es ankexc dem em es sut kronavornerin u hatkapes ehovayi vkanerin chem hamakrum, bayc chem uzena vor mer erkrum inch vor mekin chnshen u nexacnen, evropacineri mot amota:::
Comment by Nanor — September 19, 2007 @ 9:50 am
Barev dzez, joxovurd jan, urax em, vor A1+y blog uni, arachin lratvamichoci blogn a te eli kan?
Comment by Barekam — September 19, 2007 @ 4:08 pm
Bari galust barekam jan.yes chgitem a1+-i blog@ 1-inn a, te che, bajc vor amenalavn a et hastat,Blogi Blanshin harcru kpatasxani, inq@ karcem blogi administratorn a.spasum enq qo hetaga commentnerin
Comment by arman — September 19, 2007 @ 6:06 pm
Barekam ջան, “Ա1+”-ի բլոգը միակը չէ, բայց առաջիններից է: Կա echannel-ի բլոգը, որը մի շաբաթ առաջ հակերները ջարդեցին, մի քիչ Լրագրինը գործեց, Election Monitor-էլ Օնիկի ես լրատվականի շարքում կդասեի…
Կարճ ասած` հաճախ գիրի մեզ մոտ…
Comment by blansh — September 19, 2007 @ 6:09 pm
կարծում եմ Բլանշ, դուք որպես ԶԼՄ, ձեր բլոգը ճիշտ չեք օգտագործում;;;
էտ լավ է որ մենք այստեղ միմյանց հետ կիսվում ենք, կարծիքներ ասում;;;;
Բայց ինձ թվում է, որ դու պետք է խրախուսես մեզ, ընթերցողներիս, որ մենք կոպիտ ասած դառնանք ինֆորմացիայի աղբյուր;;;;
Կարծում եմ, մենք պետք է գրենք, թե ինչ ենք տեսել այսօր, կիսվենք քեզ հետ, եւ դու որպես լրագրող, փորցես պարզել պատճառները, հետեւանքները, միգուցե եւ կանխես բացասական երեւույթները;;;;ճիշտ չեմ ասում????
Եկեք պատմենք թե ինչպիսի վատ վիճակում գտնվող հարեւան ունենք/ որին միգուցե օգնեն, եթե զլմ-ն անդրադառնա/, կամ ինչպես ինձանից այսինչ տեղում կաշառք վերցրին;;եւ այլն;;;;ՀԸ ԲԼԱՆՇ??? ԼԱՎ ՉԵՄ ԱՍՈՒՄ???
Comment by kuku — September 19, 2007 @ 6:53 pm
Ku ku du inchpes misht- geniy es!
Comment by RR — September 20, 2007 @ 12:31 am
Իհարկե, սիրելի kuku, քո ռեպերտուարում է հրապարակավ ինձ նեղը գցելը… Բայց ես հրապարակավ քեզ հետ այդպես չեմ վարվի, չսպասես…
Մյուս կողմից. շնորհակալ եմ մտահաղացումների, առաջարկների ու մյուս դիտարկումների համար, ամենակարեւոր ու հետաքրքիր արձագանքներն են, էլի եմ ասում. շնորհակալ եմ:
Առաջարկդ շատ լավ է, բայց… եթե տեղյակ ես բլոգային կուլտուրայում կա այսպիսի մի հասկացություն` համապատասխան ռեսուրս, այսինքն` չթռած, հոպ չպիտի ասենք, ավելի այսինքն` նման գործառույթ իրականացնելու համար առնվազն այդպիսի էջ պիտի ունենաք բլոգում, այդպիսի ռեսուրս գոնե բարտերներով հայտարարության, էլ չեմ խոսում մարդկային ռեսուրսի ու աշխատանքի մասին…
Ուրեմն, ինչն է խանգարում այս ամենը անելուն… նախ blogsome-ի այս ձեւում էջ չի ստացվում սարքել, առայժմ, եթե նկատել ես, դժվար նկատած չլինես, անգամ “մեր մասն” էջ չունենա, ինչ բոլոր բլոգերը ունեն, որտեղ մարդիկ մտնեին, իմանային, թե ինչ բլոգ է, ինչ սկզբունքներով է գործում եւ գոնե այն տեղ գրված լիներ, որ սպասում ենք ընթերցողներ, ձեր նորություններին, դարձեք մեզ համար ինֆորմացիայի աղբյուր եւ այլն: Նման բանի համար պիտի բլոգը տեղափոխվի ասենք Ա1-ի վրա, ինչը մեր ղեկավարությունը չի ուզում` այն մտավախությամբ, որ կարող է կայքը կոտրեն, գոնե բլոգը մնա:
Հետո, աշխատանքի մասին… Ես օրական առնվազն 4-5 ժամ բլոգում եմ անցկացնում, այսինքն նյութ դնելու համար, հղումներ պատրաստելու, ֆոտո-ի չափը արքելու, էլ չեմ ասում մեկնաբանություններին պատասխանելու ու էլ-փոստով մարդկանց բլոգի քննարկումներին հրավիրելու համար օրական մոտ 100 email.: Իսկ քո ասած ոճով բլոգը աշխատացնելու դեպքում առնվազն 12 ժամ պիտի աշխատեմ բլոգի վրա, ինչի համար գուցե խոսեմ ղեկավարությանս հետ: Եթե համաձայնեն օգնել ռեսուրսների հարցում եւ աշխատաժամի, կանենք այդպիսի բան:
Իսկ առայժմ, համարում եմ, որ չի կարելի անհետեւողական հայտարարություններ անել ու գործառույթ վերցնել, որը իրականացնել ռեալ նայենք, չենք կարող, իսկ դրանով կգցենք մեր ընթերցողների վստահությունը, առանց այն էլ դժվար է նրանց ձեռք բերել:
Comment by blansh — September 20, 2007 @ 11:49 am
Գործառույթ բառը –պլագիատ;;այդ բառի բացառիկ իրավունքը ոմն քաղաքական գործիչի է պատկանում;;)))
Բլանշ ջան, բոլորովին միտք չունեմ քեզ նեղը քցելու;;))
ընդամենը բեզաբիդնի առաջարկ էր;;;ես բլոգում շփվելու կուլտուրա չունեմ……
բայց համողված եմ, որ շատ հեշտությամբ, առանց ռեսուրսների կարելի է;;;;
վսյո;;;;ես նեղացա;;;;;գնացի;;;;;;ուրիշ բլոգ;;;;;
Comment by kuku — September 20, 2007 @ 12:30 pm
ayd ur Ku KU?????????? ay du kosmopolit!!
Comment by RR — September 20, 2007 @ 1:30 pm
?????kuku-n jisht a asum,????? ekeq baci qnnarkvox temaneric naeu mer problemneri masin xosenq,??????? orinak erek hamalsarani moti xanutic Bounti ara, en el gamketn anc er, erku harc unem- inchi en hin apranq@ vajarum?????? eu inchi usanoxner@ et Bountiner@ gamanakain chen sparum???????
Comment by karen — September 20, 2007 @ 2:29 pm
bayc inch kap uni Bauntin kronakan azatutyan het?
Comment by Rayskoe Naslazhdenie — September 20, 2007 @ 4:11 pm
Chem haskanum es gluxs korcrel eq ankap baner eq qnnarkum??????
Ku-ku eli sksecir???????
Comment by Seroj — September 20, 2007 @ 5:36 pm
kuku ջան, քո սուր մեկնաբանությունները մեզ պետք են, հետ արի…
Բայց, ասեմ, էլի կնեղանաս, ախր ուշադիր կարդա պատասխանս, ոչ մի նեղանալու բան չկա նրանում…
karen ջան, քեզ էլ ենք շնորհակալ, անպայման կանդրադառնանք այդ թեմային…
Ու նորից դիմում եմ Կու-կու-ին, դե նայի ինչ է ստացվում, երբ առանց որեւէ նախապատրաստության ու ռեսուրսների մարդիկ գրում են, առաջարկում: Արդյունքում Rayskoe Naslazhdenie-ն ճիշտ հարցնում է, ինչ կապ ունի այս ամենը քննարկմանը առաջարկվող թեմայի հետ: Այնպես որ մի բան կնախաձեռնենք, բայց հավանաբար նոր էջերում:
Comment by blansh — September 20, 2007 @ 8:50 pm
դե լավ;;;էկա;;;
Comment by kuku — September 21, 2007 @ 4:03 pm
iskakanic vor bounton voch mi kap chuni……..
bajc lav a, vor tenc harcer el en qnnarkvum cer blogum……..
ham el hin apranq@ xanutum- sa bavakanin lurj problem a……
Ինչ կասեք????????????????????????????????????????????
Comment by կարուշ — September 21, 2007 @ 5:17 pm
ժողովուրդ ես առաջարկում եմ բոլոր պարզապես անտարբերության մատնել բոլոր կրոնավորներին: Ես եկեղեցի էլ եմ գնում, մոմ վառելուց էլ երազանք եմ պահում, բայց չեմ գնում բոլորին պատմում դրա մասին: Մյուս կրոնավորներն էլ պիտի հասկանան, որ իրենց հավատացյալական դվիժենիները ոչ մեկին չի դզում: Կրոնի ազատությանը համաձայն եմ, վերջապես 21-րդ դարում ենք ապրում, պարզապես առաջարկում ենք, բանի տեղ չդնել խփնված հավատացյալներին: Ճիշտ չեմ, Կու-կու?
Comment by Արման — September 21, 2007 @ 5:22 pm
Ոչինչ չեմ կարող ասել;;;;ես աթեիստ եմ;;))
Comment by kuku — September 21, 2007 @ 7:05 pm
Արման ջան, դե արի ուղղակի անտարբերության մատնենք ասենք բոլոր երիտասարդ սկաուտներին կամ ասենք` բանկիրներին կամ էլ օրինակ` շատակերներին… Սկզբունքորեն տարբերությունը մեծ չէ, կրոնականի նման սոցիալական խմբեր են էլի…
Comment by blansh — September 23, 2007 @ 4:11 am
Es el em karcum, vor chi kareli anhandurjox linel axandavorneri nkatmamb nranc mech el shat xelaci mardik kan, vor gitakcvac irenc yntrutiunn en arel.
Comment by Qaxaxaci — September 23, 2007 @ 5:48 am
blansh jan, du inc lav chhaskacar, nkati unem, vor irenq chpetq e etqan shat ushadrutyan kentronum linen, qo nshac skautnern u bankirner@ qez erbeve xangarel en???? iharke voch, bajc havatacyalner@ mardkanc poxocum brnum en u gluxner@ hardukum irenc himar patmutyunnerov, uremn dranc chi kareli hamematel. Ku-Ku jan sinc mi qich “patdergka” ara
Comment by arman — September 24, 2007 @ 7:36 pm
Արման ջան, ինչ է նշանակում “խանգարել”, ցանկացած մարդու, քաղաքացու, սոցիալական խմբի` որպիսին կարող են լինել նույն սկաուտները կամ հավատացյալները??? Ոտնահարել իրավունքները???
Ու իրականում արդյոք խախտում են այս աղանդավորները այլ մարդկանց իրավունքները, եթե օգտվում են սահմանադրական իրավուքից` իրենց կրոնական համոզմունքները ազատ քարոզելու: Չէ, որ մարդկանց բռնությամբ չեն բռնում կամ քարոզում, իսկ ում դուր չի գալիս նրանց քարոզը, պարզապես չեն լսում կամ ընդունում, սա էլ իրենց իրավունքն է:
Հարցը նրանում է, որ հանդուրժողական պիտի լինենք բոլորի` այդ թվում նաեւ աղանդավորների նկատմամբ, առանց անգամ առանձնացնելու:
Comment by blansh — September 25, 2007 @ 12:24 am
hamacayn em blansh jan, ekeq handurgenq, yes henc skzbic el asaci, vor handurgum em uxaki ekeq irenc ajdqan ushadrutyun chdarcnenq
Comment by arman — September 25, 2007 @ 2:23 pm
Comment by awer — December 11, 2007 @ 7:07 am
” title=”http://a1plus.am”>
Comment by awer — December 11, 2007 @ 7:12 am