Ծեծի են ենթարկել լրագրողի
September 16, 2007
Այսօր, ժամը 19-ի սահմաններում փողոցում, մահակներով զինված մի քանի հոգի հարձակվել են ՙԻսկական Իրավունք՚ թերթի խմբագիր Հովհաննես Գալաջյանի վրա եւ նրան դաժան ծեծի են ենթարկել: Գալաջյանը հիմա պահին հիվանդանոցում ստանում է առաջին բուժօգնություն: Դեպքի վայր են ժամանել իրավապահ մարմինների ներկայացուցիչներ` պարզելու դեպքի հանգամանքները:
Նշենք, որ սա արդեն Հովհաննես Գալաջյանի վրա հարձակվելու երկրոդ դեպքն է: Առաջիը տեղի էր ունեցել 2006թ-ի սեպտեմբերի 6-ի առավոտյան: Դեպքից անմիջապես հետո Հ.Գալաջյանը դիմել էր Երևան քաղաքի Ոստիկանության Արաբկիրի բաժանմունք: Հետո սեպտեմբերի 6¬ին կատարված բռնության փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնում քրեական գործ էր հարուցվել ՀՀ քր.օր.-ի 118-րդ (ծեծը) հոդվածի հատկանիշներով:
Հերթական անգամ ապացուցվեց, որ Հայաստանում սովորական են լրագրողի նկատմամբ ահաբեկումներն ու սպառնալիքները, որոնք խոչընդոտում են հանրությանը տեղեկացնելու գործընթացները, եւ բնական է, սա էլ իր հերթին նպաստում է խոսքի ազատության սահմանափակմանը: Ցավալին այն է, որ Գալաջյանի եւ մյուս բոլոր միջադեպերի պարագայում ակնհայտ փորձում են խոչընդոտել լրագրողի մասնագիտական գործունեությանը, բայց փորձը ցույց է տալիս, որ մեղավորները երբեք չեն պատժվում համապատասխան հոդվածով (164-րդ):


Հետաքրքիր է, որ նախորդ թեմայում ես պատասխանում էի Կու-կու-ի այն հարցին, թե ինչու եմ “Հայաստանյան լրագրության մասին” բլոգ վարում եւ ինչու եմ գտնում, որ Հայաստանում լրագրողները պաշտպանված չեն ու առկա է ինքնագրաքննության մթնոլորտ: http://a1plus.blogsome.com/2007/09/14/p68/#comments
Փաստորեն, չարժե անգամ արխիվից ապացույցներ բերել, տեղի ունեցավ Գալաջյանի յետ միջադեպը աչքներիս առաջ…
Comment by blansh — September 16, 2007 @ 1:08 am
Bajc inch amota Hayastani hamar, toxes es hastaglux ishxanutiunnery mec-mec kbarbajen stex-yndex, te menq azat en, xosqi azatutiun,
Araha stanc xosqi azatutiany.
Comment by Seroj — September 16, 2007 @ 12:29 pm
Միշտ երբ լրագրողին` բարձր գոռացողին ծեծում կամ սպանում են, առաջին հերթին սարսափի մթնոլորտ են ստեղծում ողջ հանրության մեջ, հետո նոր գործում է հաշվեհարդար անելու նպատակը”’ Ախր երկիրը երկիր չի, մարդ չգիտի ես Գալաջյանը ինչերի մեջ էր խառնված ու ինչ էր արել, բայց ենթադրում եմ հաստատ գործ աունեցել են մարդկանց հետ, ովքեր ծեծել են ու եթե հանկարծ ասի, չգիտեմ, չհավատաք, գիտի չի ասում;;Ու ընդհանրապես ինչ եղաբ եղ ՍԻՄ-ի պատմությունը, հը
Comment by Արմեն — September 16, 2007 @ 1:41 pm
Blansh jan cavum em Galajyani het katarvaci masin;;;
bayc cavoq nra het katarvacy kap chuni cavoq lragrutyan het;;;;
et urish patmutyunner en;;;;;;
Comment by kuku — September 17, 2007 @ 12:29 pm
evs mek xajtarak depq haj azgi hamar
Comment by arman — September 17, 2007 @ 1:01 pm
kuku, իրոք Գալաջյանն էլ հաստատում, որ կուսակցական գործունեության հետ կապ ունի այս միջադեպը, բայց…
Ասվում է, որ ծեծել են լրագրողի, բոլորի մեջ “նստում է”, որ լրագրող ծեծլը հեշտ բան է եւ այստեղից էլ ամենաթողության այս մթնոլորտը…
Կարդացեք այստեղ` Գալաջյանը դեռ հիվանդանոցում է եւ պատմում է, թե ինչպես է տեղի ունեցել միջադեպը: http://a1plus.am/am/?page=issue&iid=52299
Comment by blansh — September 17, 2007 @ 2:44 pm
Երեւանի մամուլի ակումբի եւ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի հայտարարությունը
http://a1plus.am/am/?page=issue&iid=52331
Comment by blansh — September 17, 2007 @ 6:40 pm
jarangutyun, oek, nor jamanakner, demkus…
ays kusakcutyunnery nuynpes datapartel en…..karcec te hanrapetakann el asulisi jamanak andradarcel e ev datapartel;;
Comment by kuku — September 17, 2007 @ 7:53 pm
Լրագրող են ծեծել: Լրագրող են ծեծել?????? գոնե մի հատ ցույց անեիք լրագրողներովդ, ցույց տայիք, որ դուք իրար մեջքի կանգնած եք,մինչեւ դուք ձեզ չպաշտպանեք, ոչ ոք չի պաշտպանի, մանավանդ, որ մեր հասարարակության մեծ մասը չի սիրում լրագրողներին
Comment by Արման — September 21, 2007 @ 5:26 pm
U chist e anum,v or chi sirum, iravunq uni, qani-qani depq gitem, vor caxvac lragroxnery nyuter-myuter en grum, poxer, dachaner u tner nver stanum. U es Galajyann el arjani chi nran, vor ira hamar cuyc arvi.
Comment by Qaxaxaci — September 23, 2007 @ 5:52 am
LAv , lragroxnerin cheq sirum , haskacanq, ba isk erb tasnyak hayer en spanum Rusastanum mek@ cuyc arec?ban chunem aselu, lav e, vor Hrant Dinqi hamar esqan cuyc arecin ba inchi mi hat cuyc chexav, inchi chenq asum, vor RUsastan@ vtangavor e mez hamar, u chenq pahanjum apahovuyun mez hamar irenc erkrum….
inch temayov shexveci…….
Comment by lilit — September 27, 2007 @ 7:52 pm