ԼՂՀ նոր վարչակազմը եւ ակնկալիքները նրանցից

September 13, 2007

Վաղը առավոտյան ԼՂՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ տեղի կունենա, որի օրակարգում է ՙԼՂՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու համար Արայիկ Վլադիմիրի Հարությունյանի թեկնածությանը համաձայնություն տալը՚: KarabaxhOpen-ի հաղորդմամբ Արայիկ Հարությունյանի թեկնածությանը կողմ են ԱԺ Ժողովրդավարություն եւ Ազատ Հայրենիք խմբակցությունները, որոնք ունեն 27 պատգամավոր: Նշենք, որ այդքան ձայնը բավական է վարչապետի թեկնածուին հաստատելու համար:

Միեւնույն ժամանակ պարբերականը հոռետես է եւ չի հավատում, որ երկրում սոցիալ-տնտեսական եւ քաղաքական փոփոխությունները ռադիկալ կլինեն: Միեւնույն ժամանակ գրում է, որ երկրի հաջողության գրավականը հենց այդ փոփոխությունների մեջ են լինելու:

Վերջին 10 տարիների ընթացքում Ղարաբաղի արտաքին քաղաքականությունը զիջել է իր դիրքերը: ԼՂՀ ներկայացուցիչները չեն մասնակցում բանակցային գործընթացին, եւ կոնֆլիկտը սկսել է դիտվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դիմակայություն: Միջազգային միջնորդները եւ Հայաստանի իշխանությունները ամեն կերպ ցուցադրում են, որ առանց ղարաբաղյան կողմի հետ խորհրդատվության` որոշումներ չեն կայացնում, սակայն դա բանակցություններին Ղարաբաղի լիիրավ մասնակցությանը չի փոխարինում: Նույն ոլորտում դրական կարելի է համարել հրադադարի պահպանումը, եւ այն, որ անկախ գոյության եւ նույնիսկ Ղարաբաղի զարգացման հնարավորությունն ապացուցվել է ժամանակով: Բացասականը համարվում է արտաքին քաղաքականությունում ավելորդ կախվածությունը Հայաստանից, ինքնուրույն ինֆորմացիոն քաղաքականություն իրականացնելու պասիվությունը: Ղարաբաղը դարձել է լռակյաց տարածք, որի ճակատագիրը տնօրինում է ցանկացած ոք, բացի իր քաղաքացիներից:

Հետաքրքիր է` Ղարաբաղյան պարբերականին դուր չի գալիս Հայստանի դերը բանակցային գործընացում եւ բացահայտ ասում է, որ իր նորընտիր իշխանությունից ակնկալում է առաջին հերթին Հայաստանից կախվածության վերացումը:

11 Comments »

The URI to TrackBack this entry is: http://a1plus.blogsome.com/2007/09/13/67/trackback/

  1. Ի դեպ, Հայաստան_Ադրբեջան հակամարտության մասին, մի հետաքրքիր site գտա, ուզում եմ ձեզ հետ կիսվել: Այստեղ որպես բանավիճող կողմեր ներկայացված են Հայաստանն ու Ադրբեջանը եւ մերոք “տանուլ են տվել” բանավեճին: 456 էջ բոլոր ցանկացողները խոսել, անգամ վիրավորել ու հայհոյել են Հայաստանի կամ Ադրբեջանի կողմից: Չգիտեմ հայի անվան տակ հանդես եկածները ինչքանով են հայ, բայց այն, որ ագրեսիվ կեցվածքով ու վիրավորական արտահայտություններով են գրել, դա չափազանց տհաճ էր. չէ, որ մենք` հայերս, մեզ քաղաքակիրթ ազգ ենք համարում:
    Կարճ ասած դուք էլ նայեք, կքննարկենք.
    http://www.yes-no.ru/2/57/341.html

    Comment by blansh — September 13, 2007 @ 5:27 pm

  2. Inch eq arajarkum, Blansh?
    AGN-um internet-lacharutyan varchutyun batsel?
    Te hetevel Internetum mardkants pahvatsqin, ev meghavornerin ankyun kangnatsnel?

    Comment by uzogh — September 13, 2007 @ 5:54 pm

  3. et lav a, vor xarabaxciner@ aktivacel en, bajc aranc Hajastani xarabax@ chi karox…… ekeq iraric chzanazanenq Xarabaxn u Hajastan@, xosq@ arajin hertin henc Xarabaxum bnakvoxnerin a veraberum
    P.S. spasum em dzer ashxug arcaganqnerin

    Comment by arman — September 13, 2007 @ 8:45 pm

  4. Հարգելի uzogh, ես չեմ առաջարկում, պարզապես ասում է, որ այսպիսի բան եմ տեսել եւ ձեզ հետ ուզում եմ կիսվել:
    Իսկ “ինտերնետ-լաչառության” մասին (արտահայտության հեղ իրավ`uzogh), ոչ ԱԳՆ-ում, բայց հասարակական սեկտորում նման մի բան բացել կարելի է: Եթե որոշեք հիմնադիրների խորհրդում լինել, ես անպայման կնախաձեռնեմ:

    Comment by blansh — September 14, 2007 @ 2:31 pm

  5. Ինչպես վերեւում նշեցի, Արայիկ Հարությունյանը ԼՂՀ նոր վարչապետն է…
    http://www.a1plus.am/am/?page=issue&iid=52252

    Comment by blansh — September 14, 2007 @ 2:45 pm

  6. 2Blansh
    Es zhamanakin mi mitq unei steghtsel mi HK, vor@ kzbaghver zrpartoghnerin, ev khabebanerin dataran berelov…..
    Bayts ayd mitqs aydpes el chirakanatsretsi….

    PS Ays nyutum vaghuts merats Heydar Alievi anunits inch-vor haytararutyunner eq tpel….
    http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=52229

    Comment by uzogh — September 14, 2007 @ 3:33 pm

  7. uzogh!!! Գիտես, կարծում եմ վատ չէր լինի իրականացնել վաղեմի փափագդ ԶԼՄ-ների ոլորտում, մանավանդ, որ շատ երկրներում նման կառույցների գործունեության հետ համակերպվում ու հաշվի են նստում բոլոր մեդիաները: Օրինակ` տելեկրիտիկայի, մամուլի ու ռադիոկրիտիկայի ակումբները շատ երկրեներւմ ԶԼՄ-ների աչքի փուշն են, բայց բարձրացնում են ոլորտի մասնագիտական չափորոշիչները, ինչը արդեն լավ է: Բացենք նման մի բան?

    Մանրամասն կարդացի լինկի նյութը… Խոսքը Իլհամ Ալիեւի մասին է, ուղղակի սկզբում վրիպակ է եղել, հիմա կուղղենք: Շնորհակալ եմ զգուշացնելու համար:

    Իրականում լավ չեմ հասկանում ինչու ես այդքան թշնամանքով Ա1-ի ու իմ նկատմամբ (կամ այդպես ես ցույց տալիս): Ուշադիր կարդալու պարագայում հասկացվում է, որ վրիպակ է, միայն սկզբում է հիշատակվում: Հետո ես էլ չեմ գրել այդ նյութը, այդքան էլ ինձ չէ ուղղված…
    Չէ, ընդունում եմ, որ սուբյեկտիվ կարծիք է, ուղղակի ուզում եմ հասկանալ` ինչու:

    Comment by blansh — September 14, 2007 @ 6:44 pm

  8. Che, es blogum u yndhanrapes Hayastanum tshnamanqi iravunq menak es unem, ynenc vor chhamarcakveq.
    Heto ov inch uzum a asi, chmtaces Blansh jan, menq mer kampashkov qo blogy amenalavn enq hamarum. APRES!!!!!!!!!!!!!!!

    Comment by Seroj — September 14, 2007 @ 7:23 pm

  9. 2Blansh
    Es ur tshnamanq@ ur.
    Vstahetsnum em inch-vor baner skhal el haskatsel…..

    Comment by uzogh — September 15, 2007 @ 6:59 pm

  10. uzogh!!! Դե, որ ասում ես… հավատում եմ, հավանաբար իրոք ինչ-որ բան սխալ եմ հասկացել: Ներիր!!!

    Comment by blansh — September 15, 2007 @ 9:41 pm

  11. Karabaxcinery uzum en azat u ankax linel HAYASTANIC. Ekeq toxenq ed markanc, iranc murn iranc gluxy.

    Comment by Qaxaxaci — September 23, 2007 @ 5:56 am

RSS feed for comments on this post.

Leave a comment

Line and paragraph breaks automatic, e-mail address never displayed, HTML allowed: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <code> <em> <i> <strike> <strong>



Anti-spam measure: please retype the above text into the box provided.