Ադրբեջանը սառը պատերազմ է սկսել

September 12, 2007

Եթե Հարավկովկասում շարունակվի սպառազինության մրցավազքը նույն տեմպերով զարգանալ, արդյոք նշանակում է, որ հակամարտության վերսկսմանը ականատես կլինենք… Փորձագետների հավաստմամբ սպառազինությունների մասին համաձայնագրի խախտումը, ինչը որոշ վերապահումներով կարելի է ասել եւ Հայաստանի, եւ Ադրբեջանի, եւ Վրաստանի պարագայում, արդեն մտահոգության տեղիք է տալիս եւ անհանգստացնում եւ միջազգային կառույցներին: Եվ պատահական չէ, որ մտահոգությունը ավելի շատ Հայաստան-Ադրբեջան հակամարտության առանցքում է: Ռոբերտ Սիմոնսը` ՆԱՏՕ-ի գլխաոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում հայտարարել է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը գերազանցել են Եվրոպայում սովորական սպառազինությունների համաձայնագրով նախատեսված զենքի սահմանափակումները, ասել է թե, ՆԱՏՕ-ն գիտակցում է, որ սպառազինության մասին հայտարարությունները այս երկու երկրներում, առավելապես Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարությունները, այլեւս պատական քաղաքականություն կամ դիվանագիտական "խաղիկներ" չեն: Խնդիրը ավելի լուրջ ենթատեքս ունի…

IWPR-ը նյութերի շարք էր պատրաստել Հարավկովկասում սպառազինության մրցավազքի թեմայով եւ նյութերում հատկապես հանգամանորեն ներկայացված են այս երեք երկրների ռազմական բյուջեների աճը կոնկրետ թվերով (իրականում դժվար է հավատալ պաշտոնական թվերի հավաստիությանը, բայց իրականությանը հավանաբար մոտ են): Մի հետաքրքիր հանգամանք եւս. Պաշտոնական Ադրբեջանը հայտարարում է, որ համարում է երկիրը պատերազմական դրության մեջ, իրենց տարածքը օկուպացված է եւ մեղադրում է Հայաստանին ԼՂՀ-ում զինված ուժեր կուտակելու մեջ: Մանրամասն նյութերը կարդացեք այստեղ, այստեղ եւ այստեղ:

Վերոնշված նյութերի քննարկմանը, որին ներկա էր ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, հավաստիացերց ներկաներին, որ Ադրբեջանի ռազմական բյուջեի Հայաստանի բյուջեին հավասար լինելը դեռ ոչինչ չի նշանակում: "Հաշվի առնենք Ադրբեջանի սահմանի երկարությունը, իսկ մենք մեր սահմանները պաշտպանում ենք Ռուսաստանի հետ համատեղ: Դա էլ է գումար, որը չի արտացոլվում մեր բյուջեում",-ասաց նա:

Ստեղծված իրավիճակում մեր տարածաշրջանում կայունություն ակնկալելը հավասար է "էշ մի սատկիր, գարուն կգա" կարգավիճակին եւ այս "կարգավիճակը" ամենեւին էլ չի տանում ղարաբաղյան կարգավորման խաղաղ հանգուցալուծմանը:

Իսկ Դուք ինչ եք կարծում, ինչով կարող է ավարտվել կովկասյան այս "սառը պատերազմը" եւ ինչ զարգացումներ կարող է ունենալ սպառազինության մրցավազքի այս փուլը:

6 Comments »

The URI to TrackBack this entry is: http://a1plus.blogsome.com/2007/09/12/65/trackback/

  1. Հիմա լուրջ վիճակը այդքան վատ է? Ժողովուրդ քանի ուշ չի տները ծախեք գնացեք Կովկասից;;;;;;
    Գնամ տնեցիքին համոզեմ հայտարարություն տանք տները ծախելու…..

    Comment by Armen — September 12, 2007 @ 9:10 am

  2. Ba amot cheq anum, hayrecniqy vtangi jamanak toxnel, gnal
    Misht el mer hayeri mech senc davachanner en exel, patmutiun kardaceq khamozveq.

    Comment by Nina — September 12, 2007 @ 4:46 pm

  3. Իրականում ինչի են չափազանցացնում էդ անկապ մասնագետները, պատերազմի վտանգը էդքան մեծ չի, չնայած պատերազմի դեպքում տանուլ տվողը մենակ ազիկներն են լինելու:

    Comment by Seroj — September 12, 2007 @ 6:24 pm

  4. Եթե պատերազմ լինի, կտուժեն բոլոր պատերազմող կողմերը, բայց մենք ցանկացած թշնամու կվերացնենք: Անձամբ ես պատրաստ եմ ադրբեջանցիներին……Տուուուուուուուուուուուուուուուուուուուուուուուուուուուուուուուուուուուուուուուուու ……..

    Comment by Arman — September 12, 2007 @ 7:21 pm

  5. Arman ջան, ինչու այդքան ագրեսիվ?
    Իրենց մոտ էլ է նույն օդը, ինչ որ մեզ մոտ, իրենք էլ մեր պես կարծում են, որ “դոլման” իրենց ազգային ուտեստն է…

    Comment by blansh — September 14, 2007 @ 2:36 pm

  6. ինչ դրանք,,,,,,ինչ մերոնք,,,,ինչ դուք;;;;
    կռվելւ գնաս??ում համար??? որ 2 ապաշնորհ չեն կարողանում մեժդու սոբոյ պայմանավորվեն???
    քեզ այդքան պահե, մեծացրել են, որ գնաս պարզ չի ինչի համար???
    ղարաբաղր???ղարաղաղցիք վաղուց ստեղ են, գրավել են Հայաստանը;;;;
    մեր դասարանից տղաներ կային, որ կռվելու գնացին, մեռան;;;
    անցած օրը դրանցից մեկի խեղճ ու կրակ ծնողներին եմ տեսել;;;;;;իրանց միակ տղան էր, գերազանցիկ, լրիվ դեռահաս տարիքում…..
    ու ??? եթե պատերազմին այլընտրանք չլինի, բոլոր միջոցները սպառված լինեն եւ այլն…միայն այդ դեպքում;;;;
    իսկ մարդկանց լեզու ու խելք տվել են որ բանակցեն,,,,էտ երկրների ղեկավարներին ժողովուրդը տենց պահում ա, ….որ դրանք մտածեն, որ իրանց ժողովրդի գլխից մազ անգամ չպակասի;;;;;;
    միշտ էլ կարել է բանակցել,,,,,թեկուզ զիջումների գնալով;;վերջի-վերջո իրար կողք ենք ապրում,,,այլընտրանք չկա….պետք է մարդավարի ապրել;;

    Comment by zara — September 14, 2007 @ 10:18 pm

RSS feed for comments on this post.

Leave a comment

Line and paragraph breaks automatic, e-mail address never displayed, HTML allowed: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <code> <em> <i> <strike> <strong>



Anti-spam measure: please retype the above text into the box provided.