Գիշերային ֆուտբոլին ավարտվում է “ռազբորկայով”

September 11, 2007

Երեւանի տարբեր թաղամասերում ապրող 16-25 տարեկան երիտասարդներ գրեթե ամեն գիշեր հավաքվում են որեւէ մարզադաշտում կամ բաց դաշտում ֆուտբոլ խաղալու: Տղաների խոսքերով` իրենք գիշերն են խաղում, որովհետեւ ՙցերեկն ամաչում են բակում խաղալ,արդեն մեծ են, իսկ գիշերը իրենց ոչ ոք չի տեսնում՚: Չեն տեսնում, բայց լսում են: Շենգավիթի մարզադպրոցի հարեւանությամբ գտնվող բարձրահարկ շենքերի բնակիչները բողոքում են, որ գիշերը չեն կարողանում քնել տղաների ձայներից:

ՙԲարձր գոռում են,ճչում, մեկ-մեկ էլ ժամերով կռիվ են անում,հայհոյում են իրար բարձրաձայն,-պատմում է Նազիկ տատիկը,- էտ էրեխեքի պատճառով քնել չի լինում՚: Իսկ կռիվների պատճառը փողն է: Բանն այն է, որ տղաները ՙգռազով՚ են խաղում, պարտվող թիմը հաղթողին տալիս է 20-25 հազար դրամ: ՙՍկզբում գարեջրի վրա էինք խաղում, հետոª փողի, թվերը գնալով մեծացան ու հասան 25 հազարի,-պատմում է 18-ամյա Գեւորգը,- Թիմում 5 հոգի ենք, պարտվելու դեպքում ամեն մեկս 5000 հազար է տալիս՚: Գիշերային ֆուտբոլը բավականին լարված է անցնում, քանի որ ՙմեջը փող կա՚: Հաճախ թիմակիցների միջեւ վեճ է ծագում , եթե խաղացողներից մեկը թեք հարված է կատարում կամ պատահաբար գնդակը հակառակորդին է փոխանցում: ՙՄենք շատ ենք նյարդայնանում հատկապես երբ պարտվում ենք,- ասում է 21-ամյա Դավիթը,- բոլորն էլ հասկանում են, որ պետք է փող պարտվեն ու իրար վրա մունաթ են գալիս, միմյանց պարտության մեջ մեղադրում՚:

Ավելի հաճախ տղաները վիճում են հակառակորդների հետ: Վեճերը ծագում են, որովհետեւ տղաները ՙփողոցային՚ ֆուտբոլ են խաղում` առանց պահպանելու սպորտային կանոնները: Մրցավար էլ չի լինում, ու եթե մեկը սխալ է թույլ տալիս, եւ հարցը չեն կարողանում լուծել, խաղն ավարտվում է ՙռազբորկայով՚, որը սովորաբար շարունակվում է նաեւ հաջորդ օրը մասնակիցների ավելի մեծ քանակով: 24-ամյա Գարիկը, ով ՙռազբորկաների՚ ամենաակտիվ մասնակիցն է ՙԱ1+՚-ին պատմեց. ՙՎիճում ենք, որովհետեւ հակառակորդները խարդախ են խաղում եւ չեն ուզում իրենց սխալն ընդունել՚: Նկատենք, որ պարտվողներն ավելի ագրեսիվ են լինում եւ փորձում են ՙկռիվ սարքել՚:

Արդարության համար նշենք, որ կան նաեւ երիտասարդներ, որոնց գիշերային խաղերը խաղաղ եւ ընկերական միջավայրում են անցնում:

8 Comments »

The URI to TrackBack this entry is: http://a1plus.blogsome.com/2007/09/11/p64/trackback/

  1. Կարծում եմ` ֆուտբոլ խաղալը նորմալ երևույթ է, բայց վիճելն արդեն չափազանց…. Թող տղաներն իրենց համար ընտրեն մրցավար` իրենց նկերական միջավայրից, որպեսզի հնարավոր լինի խուսափել բոլոր հնարավոր վեճերից: Ես ֆուտբոլ խաղալ շատ եմ սիրում և նորմալ եմ վերաբերվում դրան` թեկուզ գիշերով, բայց եթե դա արվում է ուրիշների հանգստի հաշվին պետք է արդեն լուրջ քայլեր ձեռնարկել!!!!!!!!!!! :)

    Comment by Արևիկ — September 11, 2007 @ 11:46 am

  2. :) ;) :|

    Comment by Ճուտիկ — September 11, 2007 @ 11:48 am

  3. Կարգին տղերք են, կարգին ֆուտբոլ են խաղում, թող կռվով է ավարտվում, հո ֆուտբոլ է, գիշերն էլ վապշե գեղեցիկ է: Ի վերջո, բոլոր ֆուտբոլի բրենդ երկրներում ֆուտբոլը այդ նշանակությունը ձեռք է բերել քուչից, քուչի խաղերից, քուչի կռիվներից: Իսկ բողոքում են են տունը մնացած ջղայն տատիները, որ չգիտեն բացի երեխեքի կյանքը ուտելուց ինչ անել:

    Comment by Seroj — September 11, 2007 @ 8:23 pm

  4. futbolov lini, te inchov, es txneri aracy “Zumar xagal e”, inchy ahavor ban a

    Comment by Nina — September 12, 2007 @ 12:02 am

  5. Բայց էդ մարդկանց ժամանցի ձևն էլ այդպես է, իսկ ղումար խաղալը տվյալ դեպքում այլ է. նրանք խաղում են գիշերով` իրենց իսկ հանգստի հաշվին ըստ այդմ էլ փող են աշխատում, դա ղումար չի, դա փող աշխատելու միջոց է, որովհետև մի օր կպարտվեն, մի օր կհաղթեն… ;)
    Սերոժ ջան ես քեզ հետ լրիվ համաջայն եմ… :)

    Comment by Արևիկ — September 12, 2007 @ 11:49 am

  6. :)

    Comment by A. — September 12, 2007 @ 11:52 am

  7. football khaxaly lav ban e,sport ev aroxcharar dzev khusapel kjanqi dzandrujtic
    bajc hasarakutjan verbermunqy khrakhuseli che,ev nujnisk dataparteli te inch e nshanakum mets en amot e,hetaqrqir e profesional futbolistnery 2 terekan en vor futball en khaxum,
    bajc uxxaki kareli e gumary inchecnel vory kogni khusapel krivneri bavakanin masic

    Comment by Ami — September 12, 2007 @ 12:25 pm

  8. Ում էն ծեծել՞

    Comment by Arman G. — November 22, 2007 @ 7:59 am

RSS feed for comments on this post.

Leave a comment

Line and paragraph breaks automatic, e-mail address never displayed, HTML allowed: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <code> <em> <i> <strike> <strong>



Anti-spam measure: please retype the above text into the box provided.