“Հայմամուլը” վաճառվելու է “Նեմիրոֆֆին”?
September 5, 2007
"Սովռանո" ՍՊԸ-ն, որը "Նեմիրոֆֆ" ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում, պատրաստվում է գնել մամուլի տարածման "Հայմամուլ" ՓԲԸ-ն: Ընկերության նախագահ Արման Սահակյանը, ում ի դեպ, պատկանում է նաեւ "Կապիտալ", "90 րոպե" թերթերն ու "Բիզնես կլաս" ամսագիրը, "Հայկական ժամանակին" հաստատել է իր հետաքրքրվածությունը "Հայմամուլ"-ի նկատմամբ եւ հաստատել է, որ բանակցություններ են ընթանում:
Հավանաբար ավելորդ չէ նշել, որ "Հայմամուլ"-ը տպագիր մամուլի տարածման շուկայում գերիշխող դիրք է գրավում եւ առաջիկա նախագահականի նախօրեին նվազագույնը քաղաքական շահարկումների առիթ կարող է դառնալ վերջինիս վաճառքը, եթե ոչ վնասել Հայաստանում բազմակարծության խոչընդոտմանը (թերթերի անբարեխիղճ տարածման դեպքում):
Իսկ ահա "Հայփաստ"-ը կառավարող հոլանդական "Dutch HayPost Trust Managment"-ը երեկ հաղորդագրություն էր տարածել, որտեղ ասվում է, որ ընկերությունը 300 մլդ դրամի վնաս է կրել «Նամականիշ» ՓԲԸ-ի կողմից նամականիշների ապօրինի թողարկման հետեւանքով եւ որ այս ամենը օժանդակել է Կապի եւ տրանսպորտի նախարարությունը: Նախարար Անդրանիկ Մանուկյանն էլ "Առավոտին" ասել է, որ "Հայփաստի"-ի հայտարարությունը շանտաժ է եւ ընկերություը ավելի լավ կանի մարել իր պարտքերը:


Կասկածելու բան չիա, ի վերջո կառնեն Հայփոստը, բայց հարցը մի քիչ այլ ա…………
Ես հանրապետականները որոշել են ծախել ինչ ունեն չունեն ու թռնեն?????????
Էդ Մխիթարյանը էդ հանրապետականներիցա……
Comment by Seroj — September 6, 2007 @ 12:15 am
HAMAMIT EM, HASTAT UZUM EN TRNEN
Comment by ARMAN — September 6, 2007 @ 8:20 pm
Տեսաք, այսօրվա պաշտոնական լուրը…Սերժիկը անձամբ որոշել է խառնվի, ու փրկի Անդրանիկ Մանուկյանին… գործով;;;;;;;ջոկեցիք???
Comment by ku ku — September 7, 2007 @ 10:27 pm
Es mi ban em jokel, vor es Serjenc tayfy es verchers shat a xarnvel irar, mi ban ka.
Comment by Lav txa — September 11, 2007 @ 12:28 am
Մանրամասն կարդացե Կու-կու-ի ասած հաղորդագրության մասին`
Երեկ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է հրավիրել, ինչպես ձեւակերպված է կառավարության հաղորդագրությունում` ՙՙՀայփոստ՚ ՓԲԸ-ի պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքի հետ կապված՚:
Նույն հաղորդագրությունում նշված է, թե դրան մասնակցել են ՙշահագրգիռ պետական կառավարման մարմինների ներկայացուցիչները եւ ԿԲ-ի նախագահը՚: Սա ուշագրավ է նրանով, որ վերջին շրջանում հոլանդացիների կառավարմանը հանձնված ՙՀայփոստի՚ կառավարիչները իրար հաջորդող մի քանի հայտարարություններ են արել` այդ հիմնարկում նախկինում իրականացված խոշոր չարաշահումների մասին: Ըստ այդմ, չարաշահումների հեղինակները ոչ միայն ՙՀայփոստի՚ նախկին ղեկավարներն են, այլ նաեւ ՙՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ՚: Սա, բնականաբար, պետք է խիստ անհանգստացներ մեր ՙշահագրգիռներին՚: Իրավիճակը խայտառակ հեռանկար է խոստանում վերջիններիս: Եւ այդ հեռանկարը կանխելու տարբերակներից մեկն էլ այն է, որ այդ ՙշահագրգիռները՚ հայտարարեն, թե հոլանդացիները չեն կատարում իրենց ներդրումային պարտավորությունները, եւ խզեն պայմանագիրը:
Աղբյուրը`http://www.hzh.am/
Comment by blansh — September 11, 2007 @ 1:07 am
“Հայփոստի” մասին` նոր բացահայտումներ… կարդացեք`
http://new.aravot.am/am/articles/culture/28157/view
Comment by blansh — September 12, 2007 @ 12:19 am
Comment by Arman — December 14, 2007 @ 5:31 pm