Սերժ Սարգսյանի “միակ”-ը
September 4, 2007
Հավանաբար հանրահայտ "Comedy club"-ական Գարիկ Մարտիրոսյանի համբավը իր ուրույն դերակատարությունն է ունեցել եղբոր նշանակման հարցում: Ի անակնկալ շատերի` նրա եղբայր, ՄԻԱԿ կուսակցության գլխավոր քարտուղար Լեւոն Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական: Կուսակցության կայքի պաշտոնական հաղորդագրությունում ասվում է, որ Լեւոնը առայժմ պահպանելու է իր պաշտոնը կուսակցությունում, իսկ դրանից հրաժարվելու դեպքում էլ մնալու է ՄԻԱԿ-ի խորհրդի անդամ:
Կուսակցության մյուս "ձեռքբերումը" ՕԵԿ-ական Սամվել ֆարմանյանի անդամությունն է, ով ըստ իր բառերի` ուրիշ այլ կուսակցությունում իրեն չէր պատկերացնում, մանավանդ որ ծանոթ է կուսակցության կազմին դեռեւս ԵՊՀ-ի ուսանողական տարիներից: Ի դեպ, հենց Ֆարմանյանը "Առավոտին" ասել է, որ իրենց կուսակցությունը առաջիկա նախագահականին սեփական թեկնածուով հանդես չի գալու եւ հավանական է թեկնածուներից մեկին սատարումը, այն է ակտիվ: ![]()
Կարծում եմ` առաջիկա նախագահականի եւ կուսակցությունների` թիմերի հարաբերակցության մասին այս ակտիվ քննարկումների շրջանում մի կուսակցության կողմնորոշումն էլ կարելի է կանխատեսել… Ի դեպ, ՄԻԱԿ-ի ծրագիրը բավականին հաջող է, երիտասարդներն էլ` կարծում եմ բավականին խելացի` ճիշտ կողմնորոշվելու եւ կարիերայում առաջ գնալու ճիշտ ուղղին գտնելու համար:


Շատ եմ հավանում Գարիկի կատակները…..Բայց այն որ ծաղրածուները եւ նրանց հարազատները պետք է այս երկրի ապագան որոշեն կամ դեր խաղան…..գնանք մեռնենք;;;;
Ինձ թվում է կարելի է նախագահի թեկնածու դնել ծաղրածուի որեւէ
Comment by ku ku — September 5, 2007 @ 12:53 pm
Es karcum ei, vor irenq ankax nor tarm uj en, aystexi poxatereric el kaxum chunen, bayc parzvum e sranq el……..
Karox e, naxoroq paymanavorvac en exel hanrapetakani het urish anunov irenc carayelu
Comment by Nazeli — September 5, 2007 @ 3:31 pm
Taza mard gtnvec misy cecelu, ay es mardik chgiten inch sensacia anen, chnayac ankexc vat chi, sensaciayot nyuta
Comment by Doctor Bum — September 5, 2007 @ 5:02 pm
Ha, mi shnorhavoranq A1plus-in, qtel eq, MIAK-y en glxic HHK-ic u himnadramneric pox er stanum, chist axpyurneric em asum.
Comment by Doctor Bum — September 5, 2007 @ 5:07 pm
Էս ջահել հանրապետականիկը իրականում ինքն էլ չի հասկանում ինչի մեջա մտել:Հեսա հանրապետականները թռնելու են ու իրանց կեղտերը թողեն սրանց նմաններին: Թե չէ լավ տղերք են, ափսոս…………
Comment by Seroj — September 6, 2007 @ 12:19 am
ԵՍ ՀԵՆՑ ՍԿԶԲԻՑ ԷԼ ՉԷԻ ՈՒԶՈՒՄ, ՈՐ ԳԱՐԻԿՆ ԻՐ ԸՆՏԱՆԻՔՈՎ ԽԱՌՆՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ, ԻՍԿ ՀԻՄԱ ՍԿՍԵՑԻ ԿԱՍԿԱԾԵԼ, ԹԵ ՆԱ ՈՒՄ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ Է ԱՅԴՔԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍԵԼ:
Comment by ԱՐՄԱՆ — September 6, 2007 @ 8:10 pm
Հա, հնարավոր ա, որ հանրապետականից կամ ուրիշ ֆլան ֆստաններից փող են ստանում, բայց հո կարգին տղայա Գարիկը, ախպերը չեմ կարա ասի:
Comment by Վարդան — September 7, 2007 @ 12:12 am