Ադրբեջանցին բռնվել է ԼՂՀ սահմանը հատելիս

August 3, 2007

"Պանարաման" գրում է, որ երեկ ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հյուսիս արևելյան ուղղությամբ, ղարաբաղյան կողմն անցնելիս ձերբակալվել է Ադրբեջանի մի քաղաքացի: ԼՂՀ ռազմագերիների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովից հայտնել են,որ ձերբակալվածն իր մոտ անձը հաստատող փաստաթղթեր չի ունեցել: Ադրբեջանցու ներկայացմամբ, ինքը Ալիև Անար Մարիֆն է, ծնված 1978 թվականին ադրբեջանական Միր-Բաշիր քաղաքում, որտեղ և ապրել է:

ԼՂՀ համապատասխան մարմիններն  ուսումնասիրում են Ադրբեջանի քաղաքացու կողմից ղարաբաղյան կողմն անցնելու պատճառներն ու շարժառիթները: Տեղի ունեցած դեպքի մասին տեղյակ է պահվել ԵԱՀԿ-ի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ղարաբաղում հավատարմագրված գրասենյակներին: Կարմիր Խաչի Ստեփանակերտի գրասենյակի ներկայացուցիչներն արդեն այսօր այցելել են ձերբակալվածին, ով նամակ է հանձնել նրանց խնդրելով փոխանցել իր հարազատներին: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքում է այդ տեղեկատվությունը, նշելով, որ Ադրբեջանի զինված ուժերում նման անուն ազգանունով զինծառայող չկա:

Նկատե՞լ եք` վերջին ժամանակներս ինչ-որ շատ ադրբեջանցիներ են շեղվում սահմանին… Ի՞նչ եք կարծում, սա Ադրբեջանի նոր քաղաքականությու՞նն է (եթե այդպես է, նպատակը չեմ հասկանում), թե այնուամենայնիվ պատահականությունների շարան է, որ մեզ մոլորության մեջ է գցում կամ էլ ուրիշ բան է…

Կարդացեք նաեւ` ԼՂՀ սահմանը հատած ադրբեջանցիների այլ միջադեպերի մասին այստեղ եւ այստեղ:

8 Comments »

The URI to TrackBack this entry is: http://a1plus.blogsome.com/2007/08/03/56/trackback/

  1. Իմ քարծիքով ինչ-որ լուրջ բան կա ստեղ, բա ինչու է ադրբեջանական բանակը միշտ հերքում, թե նման զինցառայող ունի: Հաստատ ռազվետկայի են գալիս գռաժդանսկի շորերով ու մի քանի անգամ բռնվել են: Ավելի լուրջ ա, թե ինչու է դրանց հետաքրքրում մեր դիրքերը ավելի կոնկրետ: Կարճ ասած, ես դրանց գլխից մի քանի անգամ կկրակեի ու կպրծնեի, ֆու դրանց, աման-աման……..

    Comment by Seroj — August 5, 2007 @ 12:33 am

  2. Ադրբեջանի ու Թուրքիայի թեման իմ ցավոտ տեղերն են;;;;;;
    Ինչ կլինի Բլանշ ջան, մի ստիպի, որ իմ բառապաշարի ճոխությամբ ցույց տամ, թե ինչքան եմ ատում էդ զզվելիներին……………

    Comment by Seroj — August 5, 2007 @ 12:39 am

  3. Seroj, du inchpes misht agresiv es tirqeri nkatmamb, ay qo pes cayrahexutiunnern el pchacnum en erku joxovurdneri haraberutiunnery. very tur tshnamanqid. Patkeracrum adrbejanci kam turq erexanel a erexa, mayrn el, zinvorn el.

    Comment by Nina — August 6, 2007 @ 1:07 am

  4. Նախ մի բան ասեմ, ՌԱԶՎԵՏՉԻԿ կոչվածները շատ փորձառու են ու երբեք էլ չեն բռնվում:; Ու ղղակի ասեմ, որ նման դեպքեր սհատ են պատահու, երբ օրինակ զինվորները կոնֆլիկտներ են ունենում իրենց հետ ծառայողների հետ; Հնարավոր է, որ դա ոչ այնքան քաղաքականություն է, որքան անիմաստ շփոթություն: Կարծում եմ պետք է մի քիչ անհանգստանալ, բայց ոչ շատ , որովհետև գերի ընկնողը ոչ թե հայ է, այլ ադրբեջանցի… :)

    Comment by Ճուտիկ — August 8, 2007 @ 12:55 pm

  5. Ժողովուրդ ջան վերջ տվեք թշնամանքին, պարզապես առհամարեք, դրանից լավ բան չկա: Իսկ ինչ վերաբերվում է գերիին, հիշեք` ոչինչ հենց այնպես չի լինում և չի անհետանում հիմնովին :-) ) Ես էլ եմ ատում մեր ազգին վատ ցանկացողներին, blansh ջան կխնդրեի ավելի շատ տեղեկություններ գրես դրանց մասին, որ իմանանք, թե պետք եղած դեպքում ոնց ենք դրանց հախից գալու:

    Comment by Սոնա — August 8, 2007 @ 2:07 pm

  6. Ետ թուրքերը իրանց միամիտի տեղ են դրել՞

    Comment by Arman G. — November 22, 2007 @ 8:11 am

  7. Comment by Nina
    Seroj, du inchpes misht agresiv es tirqeri nkatmamb, ay qo pes cayrahexutiunnern el pchacnum en erku joxovurdneri haraberutiunnery. very tur tshnamanqid. Patkeracrum adrbejanci kam turq erexanel a erexa, mayrn el, zinvorn el.

    Բայց մարդը ինչ ասեց որ այդպես թուրքերին պաշտպանում ես՞:

    Comment by Arman G. — December 4, 2007 @ 11:37 am


  8. Comment by Nina
    Seroj, du inchpes misht agresiv es tirqeri nkatmamb, ay qo pes cayrahexutiunnern el pchacnum en erku joxovurdneri haraberutiunnery. very tur tshnamanqid. Patkeracrum adrbejanci kam turq erexanel a erexa, mayrn el, zinvorn el.

    Բայց մարդը ինչ ասեց որ այդպես թուրքերին պաշտպանում ես՞:

    Comment by Arman G. — December 4, 2007 @ 11:43 am

RSS feed for comments on this post.

Leave a comment

Line and paragraph breaks automatic, e-mail address never displayed, HTML allowed: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <code> <em> <i> <strike> <strong>



Anti-spam measure: please retype the above text into the box provided.