Ծեծել են 80-ամյա նկարչին

August 13, 2007

Օրերս դաժան ծեծի են ենթարկել 80-ամյա տաղանդավոր նկարիչ Մարկոս Գրիգորյանը, ով այժմ հիվանդանոցում է: Տեղի ունեցածը որակվում է որպես խուլիգանություն, բայց րի բացառվում նաեւ մասնագիտական գործունեության վարկածը. այն, որ նկարչի արվեստը ընդունելի չէ շատերին եւ կարող է ծեծի ենթարկելու պատճառ լինել:

Նշենք, որ ամերիկահայ նկարիչը Երեւանի պատվավոր քաղաքացի է եւ դեռ ԽՍՀՄ տարիներին իր հավաքածուն տեղափոխել է Հայաստան: Դեռ այն ժամանակից նկարչին խոսք են տվել տարածք տրամադրել պատկերասրահի համար եւ Ե. Չարենցի թանգարանի տարածքն են խոսք տվել, բայց այդպես ոչինչ էլ չեն տվել: Այս հարցով, ի դեպ վերջերս հետաքրքրվել է նաեւ իրանական ‘Iran-News’ պարբերականը, ով ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանից փորձել է պարզել, թե գոնե "Ազգային պատկերասրահում" հեղինակի նկարների համար ցուցասրահ կտրամադրվի:

Մարկոս Գրիգորյանը որպես նկարների նյութ օգտագործում է նաեւ բնական նյութեր ու բույսեր: Իսկ նկարները նորարական են ու պատկերների յուրօրինակ դրսեւորումներ: Կարդացեք նրա մասին այստեղ:

Նկաները ըստ armenianow-ի:

Լռությունը դավաճանություն է…

August 9, 2007

Օգոստոսի 6-ին Կենտրան եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը կայացրեց մեղադրական վճիռը Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի, "Հայրենիք ու պատիվ" կուսակցության անդամ Վարդան Մալխասյանի եւ ազատամարտիկ Վահան Արոնյանի նմատմամբ: Սեֆիլյանը եւ Վահան Արոնյանը դատապարտվեցին 1,5 տարվա ազատազրկման`ապօրինի զենք կրելու մեղադրանքով (235 հոդված, 1-ին մաս): Վարդան Մալխասյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման հակասահմանադրական կոչեր անելու մեղադրանքով (301 հոդված):

Դատավճռից առաջ Սեֆիլյանը իր վերջին խոսքում ասել է. ՙՍա դատարան չէ,սա թատրոն է: Նույնիսկ ամենաիշխանամետ գործիչը չի կարող ապացուցել, որ մեր գործողություններում հանցակազմ կա: Սա պատվեր է: ԱԱԾ-ն ծառայում է երկու հոգու (Ռ. Քոչարյան եւ Ս. Սարգսյան) շահերին: Այս գործի հետ առնչություն ունեցող բոլոր մարդիկ պատասխան են տալու հետո: Հայտնի զույգի կարճ խելքով փորձում են ինձ պատժել եւ վախեցնել ժողովրդին: Ժողովուրդ ջան, այս հակահայ ռեժիմից պետք չէ վախենալ, պետք է պայքարել: Այս անբարո ռեժիմը ուժեղ չէ, ուժեղը մենք ենք՚: (Մեջբերում "Հետք"-ի նյութից):

Առաջարկում եմ կարդալ հերոսների դատավարության նախապատմությունը այստեղ, այստեղ եւ այստեղ: Կարդացեք նաեւ պատգամավորական խմբի զրույցը Ժիրայր Սեֆիլյանի հետ եւ նրա ձերբակալման մանրամասներ: Թեւ ընտրությունների շրջանում որոշ քաղաքական ուժեր համարում են, թե հաջողել են "սսկացնել" հերոսներին, բայց ձերբակալման օրից ժողովուրդը եւ շատ կազմակերպություններ տարբեր բողոքի ակցիաներով ու նախաձեռնություններով նրանց հետ են, ինչը ոչ մեկը չի իշխանություն չի կարող վերցնել:

Բնական հարց. ե՞րբ են ազատ արձակվելու հայ քաղբանտարկյալները… Ժիրայր Սեֆիլյան, Վահան Արոնյանը, Վարդան Մալխասյանը, Ալեքսան Արզումանյան, Արման Բաբաջանյան

Նկարները "Հետք"-ից`Հակոբ Պողոսյան:

Ադրբեջանցին բռնվել է ԼՂՀ սահմանը հատելիս

August 3, 2007

"Պանարաման" գրում է, որ երեկ ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հյուսիս արևելյան ուղղությամբ, ղարաբաղյան կողմն անցնելիս ձերբակալվել է Ադրբեջանի մի քաղաքացի: ԼՂՀ ռազմագերիների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովից հայտնել են,որ ձերբակալվածն իր մոտ անձը հաստատող փաստաթղթեր չի ունեցել: Ադրբեջանցու ներկայացմամբ, ինքը Ալիև Անար Մարիֆն է, ծնված 1978 թվականին ադրբեջանական Միր-Բաշիր քաղաքում, որտեղ և ապրել է:

ԼՂՀ համապատասխան մարմիններն  ուսումնասիրում են Ադրբեջանի քաղաքացու կողմից ղարաբաղյան կողմն անցնելու պատճառներն ու շարժառիթները: Տեղի ունեցած դեպքի մասին տեղյակ է պահվել ԵԱՀԿ-ի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ղարաբաղում հավատարմագրված գրասենյակներին: Կարմիր Խաչի Ստեփանակերտի գրասենյակի ներկայացուցիչներն արդեն այսօր այցելել են ձերբակալվածին, ով նամակ է հանձնել նրանց խնդրելով փոխանցել իր հարազատներին: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքում է այդ տեղեկատվությունը, նշելով, որ Ադրբեջանի զինված ուժերում նման անուն ազգանունով զինծառայող չկա:

Նկատե՞լ եք` վերջին ժամանակներս ինչ-որ շատ ադրբեջանցիներ են շեղվում սահմանին… Ի՞նչ եք կարծում, սա Ադրբեջանի նոր քաղաքականությու՞նն է (եթե այդպես է, նպատակը չեմ հասկանում), թե այնուամենայնիվ պատահականությունների շարան է, որ մեզ մոլորության մեջ է գցում կամ էլ ուրիշ բան է…

Կարդացեք նաեւ` ԼՂՀ սահմանը հատած ադրբեջանցիների այլ միջադեպերի մասին այստեղ եւ այստեղ:

Ու՞մ է նեղացրել “Ցայգը”

August 2, 2007

Օգոստոսի 9-ից դարադերցեվելու է Գյումրիի "Ցայգ" հեռուստաընկերության հանրայինի կապուղղիով հեռարձակումը: Օտարերկրյա ԶԼՄ-ների ազգային ծառայությունների գրասենյակների գործունեության վրա ազդող օրենքը թե ինչու ազդեց "Ցայգի" վրա, գոնե հիմա անհասկանալի է: "Առավոտ"-ին հեռուստաընկերության նախագահ Մարգարիտա Մինասյանը ասել է, որ չի բացառում քաղաքական հաշվեհարդարը, հատկապես առաջիկա նախագահականի նախօրեին: Հոդվածում ասվում է, որ "Ցայգը" համագործակցում է "Ա1+"-ի հետ` ակնարկելով, որ այդ համագործակցությունը քաղաքական հաշվեհարդարի հնարավոր պատճառներից մեկն է:

Մարգարիտա Մինասյանը նաեւ ասել է, որ "Հ1"-ով հայտարարությունից հետո, թե "Ցայգը" էլ չի հեռարձակվելու, մեծ խառնաշփոթ է առաջացել ընկերության եւ գովազդատուների, որոնց բացատրելու կարիք է եղել, որ "Ցայգը" շարունակելու է գործունեությունը դեցիմետրային ալիքով: Նշենք, որ Շիրակի հանրային հեռուստատեսության կապուղղով օրական 20 ժամյա հեռարձակման պայմանագիրը հաստատված է եղել մինչեւ 2007թ-ի դեկտեմբերի 31-ը:

Իսկ "Ազատության" պարագայում նոր բանակցություններ են տարվում: Ամերիկյան հեռարձակումների տնօրենների խորհրդի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ արդեն թարմեցվում է պայմանագիրը հայաստանյան մասնավոր կայանի հետ: Հավանաբար այդ կայանը "Ռադիո հայ"-ն է, որը ցանցեր ունի մարզերում եւ հեռարձակվում է արբանյակով: Նշենք, որ բավականին ժամանակ է, ինչ "Ազատության"-ը "Ռադիո հայ"-ով եթերային ժամեր ունի: