Իսկ Դուք որտեղ եք հանգստանալու?
July 9, 2007
"Ա1+"-ը Երեւանի "փողոցներում" հարցում էր անցկացրել` պարզելու համար, թե որտեղ են պատրաստվում հանգստանալ երեւանցիները: Արդյունքում, հարցվածների մեծամասնությունը պատասխանել էր, որ հանգիստը կազմակերպելու է մեկօրյա քաղաքից դուրս այցելությունների տեսքով, շատերը պատասխանել էին, որ ընդհանրապես չեն հանգստանալու եւ հարցվածներից միայն 8 հոգի են նախատեսում հայաստանյան հանգստյան տներ գնալ:
Մեր ճշտած տվյալներով` Հայաստանի տարբեր հանգստավայրերում մեկ օր մնալը արժե միջինը 7000-ից 15 000 դրամ, չհաշված այլ ծառայությունների (օրինակ` բուժական թերապիաներ, ատրակցիոններ) վճարը: Համեմատության կարգով նշենք, որ Ծաղկաձորում կամ Սեւանում հանգստը նույն գինն ունի, ինչ վրացական Քոբուլեթիում:
Իսկ այն հարցին, թե որն է իրենց ամենասիրելի վայրը հանգիստը կազմակերպելու համար, պատասխանները ամենատարբեր էին, բայց կազմեցինք այս հերթականությունը: Որպես ամենապոպուլյար հանգստավայր առաջին տեղում է Սեւանը, երկրորդում` Ջերմուկն ու Ծաղկաձորը, երրորդում` Դիլիջանը, հետո` համապատասխանաբար Հանքավանը, Աղավնաձորը, Աղվերանը, Գառնու ձորը, Լոռու անտառները: Շատ էին պատասխաններում ինդիվիդուալ վայրերը, օրինակ` Օշականի ծառերի տակ կամ Պարզ լճի ափին:
Նշենք, որ ըստ հարցումների` շատ երեւանցիներ նախընտրում են հանսգտանալ գյուղերում` իրենց բարեկամների մոտ, ինչը, նրանց խոսքերով, ամենաէժան տարբերակն է:
"Ա1+"-ը անդրադարձել է նաեւ ներգնա տուրիզմի խնդիրներին եւ պարզվեց, որ հայաստանյան զբոսաշրջության զարգացման խանգարում են զուգարանների պակասն ու տեսարժան վայրերում կատուտակված մուրացիկների "բանդաները":
Կարդացեք VIP Հայաստանի մասին այստեղ եւ այստեղ:
Իսկ Դուք ինչ եք մտածում վերեւում ասվածի մասին եւ որտեղ եք պատրաստվում հանգստանալ???


Es Sevan em gnalu, zzvum em turqakan hangstavayreric, zzvum em en mardkancic, vor gnum em turkia hangstanalu
Comment by Seroj — July 9, 2007 @ 3:37 pm
Չնայած մեր` տեսակետային շատ հակասություններին, այս անգամ Սերոժ, քեզ հետ համաձայն եմ: Ես էլ եմ սկզբունքորեն դեմ Թուրքիային հարստացնելու նախաձեռնությունից: Եթե դա ճանաչողական այց չէ, ապա Թուրքիա հասնելու նպատակը չկա, երբ մեր բնության նմանը չկա:
Ի դեպ, ասում են, որ օրինակ` Անթալիա գնացող հայերի թիվը կտրուկ նվազել է նախորդ տարիների համեմատ:
Comment by blansh — July 9, 2007 @ 3:42 pm
Ես էլ եմ Սեւան գնալու;;;;;
Բայց եթե հնարավորություն լիներ, իհարկե կգնայի դուրս, նույնիսկ Թուրքիա;;ինչ կա որ??
Չի կարելի ամբողջ կյանքում Սեւանում հանգստանալ;;;ես ամբողջ կյանքում Սեւանում եմ հանգստացել,,,,շատ սիրում եմ, բայց…..
Հենց մեծացա, երբ կարող էի ինքնուրույն որոշել ուր գնալ, սկսվեցին վատ տարիները……10 տարի…..հետո էլի….
Պետք է դուրս գնալ, ուրիշ օդ շնչել…..Շատ թանկ է….. ափսոս…..
Comment by ku ku — July 9, 2007 @ 7:27 pm
Ես դեռ չգիտեմ, թե որտեղ եմ հանգստանալու կամ ընդհանրապես հանգստանալու եմ, թե ոչ:
Օր.` ինձ համար կապ չունի, թե որտեղ կհանգստանամ, կարևորը ում հետ: Մեկ էլ անպայման ջուր /լիճ, ծով,…/ պետք է լինի:
Սերոժ ջան, իսկ կարող ես ինձ բացատրել, թե ինչից է այդքան զզվանք առաջացել Թուրքիայի և Թուրքիայում հանգստացողների նկատմամբ:
Բլենշ, ինչ հարստության մասին ա գնում խոսքը, վերջապես բացեք աչքերներդ ու տեսեք, որ Հայաստանում շատ քիչ ճիշտ հանգստի վայրեր կան:
Comment by Saucy — July 10, 2007 @ 1:08 pm
Այ տղա Saucy, ուրեմն Հայաստանում հանգստի վայրեր քիչ կան???
Բաց աչքերդ, մեր բնության նման բնություն, մեր լեռների ու գետերի նման, կարճ ասած պատկերացրում բանաստեղծական տողեր………
Այլ խնդիր է, որ միայն Հայաստանում հանգստանալ ու ամեն տարի նույն տեղում այնքան էլ հետաքրքիր չէ:
Իսկ այ Թուրքիայի հարստացնելու մասին ասեմ, ինչու էի այդպես ասում….
Մի ուսումնասիրություն կա, հետո կհիշեմ, հղումը կգրեմ, դուք էլ կարդաք, մի հկ էր արել
ասվում է, որ որ ՀՀ քաղաքացիները Թուրքիայի հանգստյան տներում եւ առեւտուրի գումարներով Թուրքիայի բյուջեն միլիոներով են լցնում, որը հավասար է Հայաստանի բյուջեի հնգապատիկին: Չգիտեմ ինչքանով էր ուսումնասիրությունը հավաստի, բայց տպավորվեց մեջս:
Comment by blansh — July 10, 2007 @ 4:46 pm
Es chem sirum Garni-Gexard@, mek el Ashtaraki dzor@, mnacac@ ur aracharken kgnam
Sausy, ches sirum Hayastan@, tenc el asa, te che Turkiayin teverd prel es
Comment by Nina — July 11, 2007 @ 3:12 pm
Isk inch nkar e, vortex e, hexinak????????????????????????????????????????????????????
Comment by Nina — July 11, 2007 @ 3:13 pm
Նկարում Մարմարաշենն է, Հայաստանի ամենահետաքրքիր տեսարժան վայրերից մեկը:
Comment by blansh — July 11, 2007 @ 3:17 pm
Ինչքան կարելի խաչքարեր, եկեղեցիներ;;;
Դա մեր հարստությունն է, ես հպարտանում եմ դրանցով;;;;
Բայց այդ արժեքները որեւ կապ չունեն հանդստի հետ;;;մի օրով գնալ տեսնել, հանգստանալ, այո….հատկապես սիրում եմ Նորավանքի կողմերը;;;;բայց դա մեկ օվա կայֆ է;;;;
Իսկ եթե ունես 25 օր հանգիստ, ապա???
Պանսիոնատներ, հանգստյան տներ, դրանք թոշակառուների համար են լավ;;;
Իսկ միջին եւ ջահել տարիքի համար, ասեք իմանամ;;;;
Նույնիսկ լավ պալատոչի ճամբարներ չկան…../ ինչ որ կա գիտեմ /;;;;
Հարգելի Բլանշ;;;ասա մի տեղ, որը ես չգիտեմ…..
Comment by ku ku — July 12, 2007 @ 2:13 pm
Վայ, երեխեք ջան, բա մեր Սևանը թողնենք ու գնանք ուրիսհ տեղ. Ով գալիսա Հայաստան, տանում Գառնին ու Գեղարդն ենք ցույց տալիս, բայց չէ որ ունենք Սանահին ու Հաղպատ ու էլի լիքը-լիքը տեղեր: Կարծում եմ` մեր երկրում հանգիստն անցկացնելը ամենալավ բաննա: Այ դրանից հետո կարելի է որևէ այլ երկրում հանգստանալ: Օրինակ վատ չէր լինի Իտալաիան: Իսկ ինչ վերաբերումա Սևանում ու Ծաղկաձորում հանգստի գներին, կասեմ, որ Քոբուլետիից հազար անգամ լավն են, հետո ինչ կողքին ծով չի այլ փոքրիկ ու քաղցրահամ լճակ:
Comment by Arevik.X. — July 12, 2007 @ 3:09 pm
Ինչ Քոբուլեթի, ինչ բան, էդ աղի ջրերը հիվանդացնում են, հանգստանալու փոխարեն ջղայնանում ես,
Կու-կու իսկ Ղարաբաղում, Շուշիյում եղել ես
Comment by Գեւորգ — July 12, 2007 @ 3:26 pm
Հա Կու-կու, դու թվարկիր, թե որտեղ ես եղել, ես էլ ասեմ, որտեղ չես եղել
Comment by Գեւորգ — July 12, 2007 @ 3:27 pm
Վերի գրված նյութը կարդաց, շատ ճիշտ, մեր ժողովրդի բնութագիրնա,
սաղ հայերը փողը խնայում են տուն դնելը, իրենց հանգիստը մոռանում են
Comment by Գեւորգ — July 12, 2007 @ 3:28 pm
Հարգելի ku ku, առաջարկում եմ գնալ Լոռու անտառները, վրան խբել եւ……..օդ շնչել: Ի դեպ, եթե Հայաստանից հոգնել ես, կարող է ընկերակիցներդ հետաքրքիր չեն եղել: Մենք կեղտոտ եւ բլոճոտ պանսիոնատում, որ ստիպված դրսում էինք քնում, անմոռանալի օրեր ենք անցկացրել…
Comment by blansh — July 12, 2007 @ 3:35 pm
Գեւորգ ջան, չգիտեմ աղի ջուրը քեզ ինչքանով է վնասել, բայց տեղյակ եմ, որ որոշ հիվանդություններ են բուժվում աղի ջրում…
Comment by blansh — July 12, 2007 @ 3:36 pm
Ամեն ինչ նշեցիք, բայց չնշեցիք ուր գնամ???
Լոռիում պալատկայով???Էտ ուրեմն մեծ խմբով պետք է գնաս, որ արջերը չուտեն, հմուտ տուրիստների հետ;;;
Ասեմ եղել եմ բոլոր սարերում/ արագածի բոլոր գագաթներում, անտառներում /
այդ ամենը մի 3 օրվա հանգստանալու ձեւեր են;;;;
հետո էլ, պետք է նենց անես, որ ընկերության եւ իմ հանգստի օրերը համընկնեն…ինչը շատ դժվար է;;;;մեծ մասն էլ երկրից մեկնել են,,,,,,
իսկ ես ուզում եմ մենակով հանգստանալ….պալատկայով;;;;;բայց երբ ուզես կողքդ ուրիշ պալատկեք էլ լինեն;;;;;
Կա տենց տեղ Սեւանում, ես մի 15 տարի ոնց ֆռում եմ , գնում եմ այդտեղ,, բայց ……ամեն ինչ լավ է, սերֆինգներ, յախտա, ես այնտեղ ,,սվոյ եմ,,բայց զուգարանը;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;ստրես եմ ապրում, հենց պատկերացնում եմ;;;;;
Իսկ դիմացի ափին կան կոկիկ դոմիկներ, նորմալ զուգարաններով, ու վսյո;;;;
ոչ մի զբաղվելիք, ոչ մի ջրային կայֆ բռնելու միջոց;;;
դե ասեք;;;ես բան չեմ հասկանում???
Comment by ku ku — July 12, 2007 @ 4:17 pm
Կու-կու, ասա հիմա ինչ անենք, որ դու քեզ աշխարհ տեսած ես երեվակայում ու ոչմի բանը հավան չես գալիս
լիզժբը ինձ համար Սեւանը կայֆ ա, Լոռին էլ, համ էլ եթե մարդ չգտնես, ես կամ ում կամ, մեյլիս գրի, տեսնվենք, գնանք հանգստանալու, խոսք եմ տալիս լավ կլինի, համ կհանգստանաս, համ էլ կայֆեր կլինեն
Հը ինչ կասես
Comment by Գեւորգ — July 12, 2007 @ 10:08 pm
Cyprus gnacek? Turkian vorna? Baci drancic ashxarum urish erkir chka?
Inchqan uzes - Egiptos, Bulgaria? Ispania, Montenegro, Thailand - eli asem?
Isk tanga Yerevanic, vorovhetev normal hajkakan turistakan ynkerutjunner chkan, xopanchi petoner en dranq ajl voch te turistakan kompanianer. Axorzaknery shat mets a.
Orinak:
Moskvaic egiptos 1 shabatva uxegir@ 4 astxani hjuranoc tomsy nerarjal karzena 500 $. Yerevanic inchqan karzena?
Diletantneri havaqujta erevanjan turistakan ynkerutjunnery. Menak stic xosum en turismi zargacman masin - gorts chen anum. Nujn el nergna turismi het a katarvum.
Comment by free — July 12, 2007 @ 10:24 pm
Կիպրոսն էլ ախմախ տեղ ա, չհաշված տափակ դեմքերը դրանց……….
Ասում եմ, եգիպտոս գնացեք, համ աշխարհ կտեսնեք, համ էլ կհանգստանաք;;;;;;;;
Ասեմ, ես վախենում եմ հայկական տուրիստական գործակալությունների միջոցով ճամփորդական փաթեթ առնել, իրանք ամբողջ անվտանգությունը քո չեն ապահովում, գառանտիաները կասկածելի են, կարող ա գնաս, մի փորձանքի մեջ ընկնես, ասեն, տուրիստական փսշաթեթում դա ներառված չէր, գնա մեռի
Comment by Արտյոմ — July 13, 2007 @ 12:24 pm
Կու Կու ջան, քեզ կառող եմ օգնել` դառնաս սկաուտ: Ես ինքս էլ սկաուտ եմ ու ամեն տարի ընենց կայֆոտ հանգիստ եմ անցկացնում: Ասեմ, որ վրաններով ենք քնում, գիսհերները խարույկ ենք վառում, ամեն ինցհ լավ հանգստի համար: Մեր առաջնորդներն էլ ամեն տարի շարժական զուգարան են սարքում, այնպես որ դա էլ պրոբլեմ չի:
Comment by Arevik.X. — July 13, 2007 @ 12:29 pm
Հա, Արտյոմ ջան, քեզ հետ ահմաձայն եմ, մեր տուրիստական գործակալությունները իրոք որ շատ անորակ կերպով են աշխատում: Արտասահմանում հանգստանալու համար ամենաքիչը պետքա լավ ծանոթ ունենաս:
Comment by Arevik.X. — July 13, 2007 @ 12:31 pm
Arevik.X, ես էլ եմ ուզում սկաուտ դառնամ, մենակ կու-կու-ին ես հրավիրում;
Մի բան արա, ինձ էլ հրավիրա ջան
Comment by Արտյոմ — July 13, 2007 @ 1:04 pm
Արտյոմ ջան, սկաուտ կարան դառնան մենակ աղջիկները, քանի որ հենց անվանումն էլ ասումա “Աղջիկ սկաուտների և գայդերի “Աստղիկ” ազգային միություն”. Քեզ կառաջարկեմ բազեական դառնալ: Մանրամասները կարաս Համահայկական երիտասարդական միությունից իմանալ: Էնտեղ էլ վատ չի անցնում: Իսկ ես քեզ խոսք եմ տալիս, երբ հնասրավոեր լինի սկաուտության մեջ նաև տղաներին ընդգրկել, Էս սայտով քեզ տեղյակ կպահեմ:
Comment by Arevik.X. — July 13, 2007 @ 1:34 pm
Blansh ջան ես քեզ Վարդավառին լավ կջրեմ: Զգուշացիր
Comment by Arevik.X. — July 13, 2007 @ 1:36 pm
ՈՒՌԱԱԱԱԱԱԱԱԱ, ԵՐԿՈՒ ՕՐԻՑ ՋՐՈՑԻՆԱ!!!!!!!!!!!!!!!!:):@
Comment by Chutik — July 13, 2007 @ 1:39 pm
Ասում են ՕԵԿ-ը ալտերնատիվ ճամբար է բացում ջահելական, սկուտների եւ բազեների ինադու;;;; կարող եք գնալ>>> Համ էլ Արտուրիկին տեսնելու, շփվելու պատիվ կունենաք;;;;;Ես միշտ զարմացել եմ էդ սկուտների ու բազեների վրա….
կյանքում դրանց մոտիկից չեմ տեսել/ բախտս բերել է/;;;;
էս շոգից մեռնում եմ, գիշերը անհնար է քնել, ստիպված տելիկ էի նայում, մեկ էլ Կուլտուրայով մի հատ ֆիլմ էր Բաքուի մասին……
Ժողովուրդ ….նախանձից մեռա, էտ ինչ լավ ֆիլմ էր, դրանց հին քաղաքի մասին էր, թե ինչ կոլորիտով քաղաք էր…, համենայն դեպս շատ տպավորիչ ֆիլմ էր….
Առավոտյան տնեցիներին պատմում էի, հայրս ասեց,, որ ստից քաղաք է Բաքուն…
Բայց հեչ էլ ստից չէր, ցենտր պատմական , ճարտարապետական կոթողներ կային,գոտիկ ոճից մինչեւ ժամանակակից…նախանձից մեռա….Նույնիսկ հին կենտրոնն էին պահել…իսկ հարուստները էտ հին տեղերում, առանց կոլորիտը քանդելու ռեսորաններ էին սարքել…..
Պետք ` ասեմ, որ շշմել էի…շատ գեղեցիկ էր ,ճաշակով, ի ամոթս մեզ, մեր գեղցի ….չգիտեմ ում մեղադրեմ էս քաղաքի այլանդակված , բռնաբարված տեսքի համար….երեւի ղարաբաղցիներին, կամ այլ գեղացիներին, որոնք ուղղակի ատում են էս քաղաքը, այլպես սենց պատկեր չէր լինի,,,,
եվ այդ ֆիլմը պատրաստել էր գերմանական ZDF ստուդիան……
Comment by ku ku — July 14, 2007 @ 1:55 pm
Արեւ, ինձ վախեցնում ես???
Լավ, կասկա կհագնեմ…
Ի դեպ, Վարդավառի մասին… Ամեն տարի Վարդավառի օրը տարբեր միջադեպեր են լինում, սկսցած վթարներից` վերջրացրած նրանով, որ մեկը մյուսի գլուխն է կոտրում դույլով………………
Սիրելի հայրենակիցներ, Վարդավառը գլուխ ջարդելու կամ ինչ-որ մեկից մուռ հանելու օր չէ………… Գոնե այս տարի համը չհանեք…
Comment by blansh — July 14, 2007 @ 8:57 pm
ku ku, հայերը սիրում են ասել` Բաքուն եւ Թբիլիսին սիրուն են, որովհետեւ հայերն են կառուցել……
Մի հետքրքիր բան պատմեմ, ադրբեջանցի աղջիկները լույսը անջատում, նոր են տուալետ մտնում, ընկերներս են պատմել, որ սեմինարի էին ադրբեջանցի ու վրացի երեխեքի հետ: Ասում են` “սկզբից կարծում էինք, թե միացնելու տեղը չգիտեն կամ ուրիշ բան, հետո ուշադիր եղանք, տեսանք, որ իրոք, լույսը վառ լինի, անջատում են, նոր են մտնում….
Comment by blansh — July 14, 2007 @ 9:03 pm
blansh, zarmaca ed zugarani patmutiunic, lurj aydpes e?, axr chem haskanum amachum en erenq irencic?
Comment by NINA — July 18, 2007 @ 11:59 am
Es ays tari mer gyuxum em hangstanalu, hravirum em dzez
Comment by NINA — July 18, 2007 @ 12:00 pm
Հայաստանը հանգստանալու տեղ չի, ինչ ուզում եք ասեք, պետչի էլի էդքան գովել, ես էլ եմ շատ սիրում հայաստանը, բայց հանգստանալու տեղ չի էլի
Comment by Saten — July 18, 2007 @ 6:44 pm
Ուրեմն լավ չես հանգստացել, դրա համար էլ էդպես ես խոսում
Comment by Chutik — July 19, 2007 @ 1:44 pm
bayc inch eq kpel ed Sevanic? karox es Sevani apin bobik qaylel u mi hat apaki votqd chmtni? karox es jure mtnel u chvaxenal, vor vodolaznere chen qashi- xexdi. Lurj em asum, edpisi lurer kan, vor vodolaznere erbemn tenc sev gortser en anum, axr heto diake hanelu hamar mets poxer en uzum harazatneric.
Comment by ur gnam amar@? — July 20, 2007 @ 12:50 pm
Մա-մաաաա;;
վախենաում եմ;;
Comment by ku ku — July 20, 2007 @ 7:56 pm
Ես օրինակ կառաջարկեմ բոլոր Սևանասերներին այս կիրակի հավաքվենք և համայն հայ ազգով, կամ գոնե Երևանցիներով գնանք Սևան ու մի կարգին մաքրենք տարածքը, և վախենալու կարիք չի լինի ափով քայլելու համար և ի վերջո մի կարգին օգուտ կլինի, էլ չեմ ասում, թե ինչ հետաքրքիր կանցնի……..
P.S. Եթե առաջարկս հետաքրքրեց–գրեք ու միգուցե պարբերական դարձնենք ու հերթով Հայաստանի տեսարժան վայրերով ու հանգստյան գոտիներով ,,մաքրություն անելով, ու ակտիվ հանգստանալով,, շրջենք։
Ինչպես ասում են ,,Եկեք հաճելին օգտակարի հետ համատեղենք,,……..
Comment by Սոնա — July 25, 2007 @ 2:25 pm
Sona jan, maqrele lav gaxapar e, bayc karevore voch te maqreln e, ayl chkextotele, chavirele. Te che du ha-a-a maqri, eli kgtnven “lav txerq”, vor kgan “mi ktor hac utelu u trjvelu” u qo u im maqratsi here kanitsen. Es enq, qaxaqe nayeq, kexti mej korel enq. ur uzum es nayi- kext u axb…
Comment by ur gnam amar@? — July 25, 2007 @ 6:17 pm
isk inch verabervum a haykakan turistakan gortsakalutyunnerin….dranq prosto pox en shinum! ashxarhum endunvats ban e- patetov tour arnum es- amen inch aveli ejan e, qan ete inqd kazmakerpes. Hayastanum hakarakn e- aranq- gnacinq, tesanq, vor inqers karox einq gtnel hotel, krknaki ejan kliner.
myus koxmic el pox en shinum visaneri vra- mardik vaxic, vor kmerzhven turistakan agentneri mijocov en anum, mekn asec, vor 7 orva tur er arel, Europakan erkir- 3500 euro! zarmacav, vor imacav te Shengen visan inch arzhi.
Comment by ur gnam amar@? — July 25, 2007 @ 6:23 pm
Այ էրեխեք ջան, եկեք այնպես անենք, որ մեզ միանան նաև այդ ,,լավ տղաները,, հաստատ համոզված եղեք, որ իրենք իրենց աշխատանքը կգնահատեն….. Իսկ մենք ինչ է չե՞նք կարող իրենց սանձերը ձգել…………….. դուք տեսել ե՞ք այդպիսի մարդկանց տներն ինչպիսինն են՞՞՞ հաստատ մի ճանճ չի անցնի, ուրեմն եկեք սովորեցնենք, որ իրենց երկիրը նույնատիպ պետք է պահել։
Ի վերջո մենք խոսում ենք հանգստից, իսկ դրա առաջին նախապայմանը հենց վատ մտքերից ազատվելն է, ի՞նչ կլինի մի քիչ էլ լավատեսորեն մոտենանք այս հարցին։
Comment by Սոնա — July 26, 2007 @ 9:33 am
es erkar tariner im enkerneri het pordzel em sovorecnel u sandzere dzgel, apardyun…..ete karox es….pordzir
Comment by ur gnam amar@? — July 26, 2007 @ 5:17 pm
Ես հանգստանալու եմ Անթալիայում ու թքած ունեմ ինչ են ասում Թուրքիայի մասին: Ազատ ընտրությունը յուրաքանչյուր քաղաքացու իրավունքնա:
Comment by qaxaqaci — August 2, 2007 @ 2:07 am