Իշխանափոխություն, թե ընդհանրապես հեռացնենք քաղաքական դաշտից?

July 25, 2007

Ասում են` քաղաքականությունն էլ նորաձեւություն ունի եւ նորաձեւ են ոչ միայն հատուկ հայտարարություննը, իրար վրա ցեխ շպրտելը, այլեւ դեմքերը… Հավանաբար Սերժ Սարգսյանի դեմքը ամենանորաձեւն է հայկական չափանիշներով…  Ցավով փաստում եմ, որ մեզ մոտ ծերանում է քաղաքականությունը. անընդհատ նույն դեմքերը, նույն արտահայտությունները, նույն հումորը…դե լավ էլի: Չեմ ասում, որ շատ վատ է, նոր դեմքեր էլ են չէ պետք? Ինչ եք կարծում, մեր քաղաքական ոլորտում սերնդափոխության ժամանակը չէ, էլ չեմ ասում իշխանափոխության: Նշեմ, որ վերջերս "Ա1+"-ը հարցում էր անցկացրել իր ընթերցողների շրջանում եւ պարզել, որ մեծամասնությունը իշխանափոխության է ձգտում:   Հերթը մերն է, եկեք հիմա էլ մենք քննարկեն, թե ում է պետք հեռացնել քաղաքական դաշտից եւ ում իշխանությունից: Անձամբ ես անկեխծ եմ լինելու, իսկ Դուք?

Նախագահ դառնալու գրավականը խալն է այտին?

July 20, 2007

ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սերգեյ Նասիբյանը հրապարակել է նախագահական ընտրության քվեարկության նախնական արդյունքները: Ըստ այդ տվյալի, քվեարկությանը մասնակցել է 71 287 քաղաքացի, կամ ընտրության իրավունք ունեցողների 77, 36 տոկոսը:

Նրանցից Բակո Սահակյանի օգտին քվեարկել է 57 798 մարդ, կամ ընտրությանը մասնակցածների 85,36 տոկոսը, Մասիս Մայիլյանի օգտին` 8 270 կամ 12,21 տոկոսը: Արմեն Աբգարյան` 856, 1, 26 տոկոս, Հրանտ Մելքումյան` 539, 0,8 տոկոս, Վանյա Ավանեսյան` 202, 0,3 տոկոս:

Ռոբերտ Քոչարյան—Բակո Սահակյան

Գտեք նմանություններն ու տարբերությունները…

Ինչու չեն սիրում հայ միլիոնատերներին…

July 18, 2007

Հայտնագործություն արած չեմ լինի, եթե ասեմ, որ վերջին տասնամյակում ամերիկյան երազանքը վերաիմաստավորվել է "իսկական հայկական չաղ" երազանքի (կլիշեն օգտագործել եմ ասածս ընդգծելու համար). բոլորը երազում են հարստանալ…

Այսպես, "Ա1+"-ը իր կայքում հարցում է անցկացնում, թե ինչպես են կայքի այցելուները վերաբերվում միլիոնատերների թվի աճին: Հարցմանը առայժմ մասնակցել է 469 մարդ եւ 52 տոկոսը պատասխանել է, որ միլիոնները անարդար ճանապարհով են ձեռք բերվում մեր երկրում եւ իրենք բացասական են վերաբերվում, 19 տոկոսը կարծում է, ինչքան շատ հարուստ մարդ, այնքան լավ երկրի համար, 13 տոկոսն էլ կարծում է, որ չի կարելի միլիոններ կուտակել, երբ երկրում այդքան շատ են չքվորները: Չմոռանանք կարեւորը, 8 տոկոսը քվեարկել է "Ես միլիոնատեր եմ"-ի տակ…

Իսկ դուք ինչ եք կարծում հայ միլիոնատերների մասին???

P.S.Նկարում Գագիկ Ծառուկյանի առանձնատունն է արբանյակից նկարված:

Իսկ Դուք որտեղ եք հանգստանալու?

July 9, 2007

"Ա1+"-ը Երեւանի "փողոցներում" հարցում էր անցկացրել` պարզելու համար, թե որտեղ են պատրաստվում հանգստանալ երեւանցիները:  Արդյունքում, հարցվածների մեծամասնությունը պատասխանել էր, որ հանգիստը կազմակերպելու է մեկօրյա քաղաքից դուրս այցելությունների տեսքով, շատերը պատասխանել էին, որ ընդհանրապես չեն հանգստանալու եւ հարցվածներից միայն 8 հոգի են նախատեսում հայաստանյան հանգստյան տներ գնալ:

Մեր ճշտած տվյալներով` Հայաստանի տարբեր հանգստավայրերում մեկ օր մնալը արժե միջինը 7000-ից 15 000 դրամ, չհաշված այլ ծառայությունների (օրինակ` բուժական թերապիաներ, ատրակցիոններ) վճարը:  Համեմատության կարգով նշենք, որ Ծաղկաձորում կամ Սեւանում հանգստը նույն գինն ունի, ինչ վրացական Քոբուլեթիում:

Իսկ այն հարցին, թե որն է իրենց ամենասիրելի վայրը հանգիստը կազմակերպելու համար, պատասխանները ամենատարբեր էին, բայց կազմեցինք այս հերթականությունը: Որպես ամենապոպուլյար հանգստավայր առաջին տեղում է Սեւանը, երկրորդում` Ջերմուկն ու Ծաղկաձորը, երրորդում` Դիլիջանը, հետո` համապատասխանաբար Հանքավանը, Աղավնաձորը, Աղվերանը, Գառնու ձորը, Լոռու անտառները: Շատ էին պատասխաններում ինդիվիդուալ վայրերը, օրինակ` Օշականի ծառերի տակ կամ Պարզ լճի ափին:

Նշենք, որ ըստ հարցումների` շատ երեւանցիներ նախընտրում են հանսգտանալ գյուղերում` իրենց բարեկամների մոտ, ինչը, նրանց խոսքերով, ամենաէժան տարբերակն է:

"Ա1+"-ը անդրադարձել է նաեւ ներգնա տուրիզմի խնդիրներին եւ պարզվեց, որ հայաստանյան զբոսաշրջության զարգացման խանգարում են զուգարանների պակասն ու տեսարժան վայրերում կատուտակված մուրացիկների "բանդաները":

Կարդացեք VIP Հայաստանի մասին այստեղ եւ այստեղ:

Իսկ Դուք ինչ եք մտածում վերեւում ասվածի մասին եւ որտեղ եք պատրաստվում հանգստանալ???