«Ազատություն» ռադիոկայանը փակելու մասին նախագիծ՝ ԱԺ–ում

June 28, 2007

Ազգային Ժողովի այսօր հրավիրված արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված երկու նախագծերը փոփոխություններ են առաջարկում «Հեռուստատեսության ու ռադիոյի մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքներում:

Մանրամասների մեջ չխորանալով ասեմ, որ երկու փոփոխությունների հետևանքով հնարավոր կդառնա լրիվ օրինական հիմունքներով արգելել «Ազատութուն» ռ/կ–ի գործունեությունը Հայաստանում, կամ ստեղծել այնպիսի պայմաններ, երբ ռադիոկայանը ստիպված կլինի վճարել օրեկան 280 հազ. դրամ հեռարձակումների այօրվա հաճախականությունը պահպանելու համար:

ՀՀ Նախագահի այս նոր նախաձեռնությունները զարմանալի կերպով հիշեցնում են Ադրբեջանի համանման քայլերը՝ նույնպես ուղղված ազատ մամուլի դեմ։ Հետաքրքիր է՝ Քոչարյանին կոնկրետ ի՞նչ դուր չի եկել  «Ազատութուն» ռ/կ–ի կողմից խորհրդարանական ընտրարշավի լուսաբանման մեջ։

23 Comments »

The URI to TrackBack this entry is: http://a1plus.blogsome.com/2007/06/28/p48/trackback/

  1. Ես կարծում եմ, որ չեն համարձակվի փակել :

    Comment by ku ku — June 28, 2007 @ 3:29 pm

  2. Azatutiunin edqan el chem sirum, shat goroz en heto voch misht en haykakan shaheri hamar ashxatum, evropamet en

    Comment by Seroj — June 28, 2007 @ 3:35 pm

  3. Լրատվության մեջ ես գնահատում եմ միայն օբյեկտիվությունը և հետաքրքիր լինելը՝ այս առումով Հայաստանում ոչ մի լրատվամիջոց կատարյալ չէ, սակայն Ազատություն ռ/կ–ն լավագույն եռյակի մեջ է։

    Comment by Observer — June 28, 2007 @ 3:38 pm

  4. փակել չեն համարձակվի, բայց կստեղծեն պայմաններ, որպեսզի հեռարձակումը պակասի, դառնա ասենք՝ 1 թողարկում օրեկան։

    Նշեմ, որ այս օրինագծերը կարծես թե ուղղված են նաև «Միռ» հեռուստատեսության դեմ, բայց վստահ չեմ։

    Comment by Observer — June 28, 2007 @ 3:40 pm

  5. Շատ լավ կլիներ, որ ՄԻՐ-ին վերաբերվեր…..
    Նախ ազատ հաճախություն կհայտնվեր Ա1+ -ի համար,հետո էլ էտ ՄԻՐ-ի հաղորդումները Հ2-ը շաբաթը մեկ հեռարձակում է;;չնայած ՄԻՐ-ը իր ալիքը ունի….
    Հետո ՄԻՐ-ը բոլոր սպուտնիկների վրա կա, ով ուզում է թող նայի…/կասկածում եմ որ որեւէ մեկը ՄԻՐ է նայում/
    Բայց ցավոք նրանց դա չի վերաբերվի քանի որ նրանք միչպետական համաձայնագրով են հեռարձակում, եւ այդ հաճախությունը նրանց տրված է առանց մրցույթի եւ հավերժ>>>>>>>>>>>

    Comment by ku ku — June 28, 2007 @ 3:50 pm

  6. Ես կարծում եմ օբյեկտիվ եւ օպերատիվ լրատվամիջոց է;;;ես ռադիո լսող չեմ, բայց նրանց ամեն օր լսում եմ…..
    Օրը մեկ թողարկում վատ չէ;;;;եթե լինի;;

    Comment by ku ku — June 28, 2007 @ 3:55 pm

  7. Համոզված եմ, որ ոչինչ էլ չեն անի;;;;մի քիչ կվախեցնեն, հետո որ լավ երեւան…..
    Կասեն `տեսեք ինչ լավն ենք,,,, չփակեցինք…….
    գրազ եմ գալիս….ոչինչ էլ չի սպառնում մեր սիրելի ռադիոկայանին…

    Comment by ku ku — June 28, 2007 @ 7:21 pm

  8. Տ Ե Ս Ա Կ Ե Տ

    ՙԱզատություն՚ ռադիոկայանի հեռարձակման հնարավոր փակման
    կամ Լինդենների մասին

    Եթե փակվեն Հ1, ՙԱրմենիա՚-ն իր արբանյակներով, ԱՐ, Հ2, ՙԿենտրոն՚, ՙՇանթ՚ և այլն հեռուստաընկերությունների լրատվական ծրագրերը, հայաստանցու տեղեկատվություն ստանալու և տարածելու իրավունքը համեմատաբար կվերականգնվի, քանի որ նա չի ստանա կեղծ տեղեկատվություն:
    ՙԱզատության՚ լռեցմամբ, հակառակը` կոչնչացվի հայաստանցուն /և ոչ միայն/ մատչելի և ցանկալի, թերևս, վերջին զանգվածային լրատվական միջոցը, այսինքն` վերջնականապես ՙխաչ կքաշվի՚ տեղեկատվությոն ստանալու և տարածելու իրավունքի, այն է` միջազգային ժողովրդավարական հերթական չափանիշի վրա:
    Այդ մտահաղացման իրականացնողները ապօրինի ընտրությունների արդյունքում ձևավորված պետական մարմիններն են /տե’ս միջազգային դիտորդների 13.05.07թ. հայտարարությունը և ՀՀ Սահմանադրական դատարանի 10.06.07թ. որոշումը/ և նրանց ՙընտրությունը ազատ ու արդար՚ գովերգող միջազգային որոշ սուբյեկտներ:
    Այո’, մեր երկրի ընտրությունների ապօրինի անցկացման և նրանց արդյունքում ձևավորված ոչ լեգիտիմ իշխանությունների հեղինակներն, առնվազն 2003թ.-ից սկսած, որոշ եվրոպաշտոնյաներ են:
    Այսինքն, ՙԱզատության՚ հնարավոր փակման նախաձեռնողները իրականում վերջիներս են, որոնք շարունակում են քողարկվել ՙմիջազգային չափանիշներ՚ կոչերի ներքո, այդպես էլ չկարողանալով պարզաբանել նրանց կիրառման էությունն ու նշանակությունը:
    Սա է պատճառը, որ, հայաստանցու քաղաքական իրավունքների խախտումները, կատարվում են անթաքույց, այն էլ` այդ նույն միջազգային չափանիշներին հակասող օրենքների ընդունման միջոցով:
    Պատահական չէ, որ ՀՀ պաշտոնատար անձինք իրենց գործողություններն ու որոշումները հիմնավորում են /արդարացնում են/ ՙմիջազգայիննների՚ գնահատականներով:
    Մասնավորապես, հիշեցնում ենք ՀՀ ներկայիս Վարչապետի հերթական օրինախախտման մասին մեր հարցի պատասխանը /www.yerkir.am 5.02.05/
    `
    Հարց` Խախտելով ՀՀ օրենսդրության պահանջներըª Դուք ակտիվորեն մասնակցեցիք 2003թ. ընտրությունների քարոզչական աշխատանքներին: Չե±ք գտնում, որ Ձեր այդ գործունեությունը բացասական ազդեցություն թողեց ընտրությունների օրինական անցկացման, այսինքն` մեր երկրի անվտանգության վրա:

    Պատասխան - Ո°չ, չեմ գտնում, որովհետեւ օրենքի որեւէ խախտում չի եղել£ Կարծում եմ նաեւª հարց տվողը վստահ է, որ եթե օրենքի որեւէ խախտում լիներ, այս մասով էլ միջազգային կառույցները ներկայացնող կոմպետենտ դիտորդները գոնե կարձանագրեին£

    Եվ եթե մեր ՙընդդիմադիրները՚, հատկապես Ազգային ժողովում, շարունակեն վերջինիս ՙընտրության՚ օրինականցման ուղղությամբ իրենց իբր պառլամենատական գործունեությունը և չգործեն 2007թ.թ. ապօրինի ընտրությունների հետևանքների վերացման ուղղությամբ, ապա օրեցօր մեր երկրում բազմապատկվելու են հակաժողովրդավարական միջոցառումները:
    Կրկնում ենք, միջազգային դիտորդների 13.05.07թ. հայտարարությունը և ՀՀ Սահմանադրական դատարանի 10.06.07թ. որոշումը ԱԺ ընտրությունների վերաբերյալ, ապացույց են այն մասին, որ վերջիններիս արդյունքում ձևավորված Ազգային ժողովը և Կառավարությունը ոչ օրինական մարմիններ են:
    Եվրոկառույցներին, մասնավորապես ԵԽ-ին, անդամագրման մեր ժողովրդի նպատակը, ոչ թե իր իրավունքների ոտնահարումն է, այլ` նրանց պաշտպանությունը:
    Միջազգային հանրությանը ինտեգրման հայաստանցու ցանկությունը չի կարող օգտագործվել այն մարդկանց խմբերի կողմից, որոնք իրենց տհասության քողարկման կամ անձնական շահագրգռվածության բավարարման նպատակով, առանց որևէ տարրական հիմնավորման 2007թ. աննախադեպ խախտումներով ընտրությունները շարունակում են որակել, որպես ՙազատ և արդար՚:
    Իսկ ՙԱզատություն՚ - ը պետք է հեռարձակվի առավել լավ պայմաններում, քանի որ դա է ցանկանում հայաստանցին, այլ ոչ թե` Ռընե Վան դեր Լինդենը կամ նրա նմանները:

    Կազմակերպության նախագահ
    Ռ.ԹՈՐՈՍՅԱՆ

    Comment by ku ku — June 29, 2007 @ 1:30 pm

  9. Ս.Դ. Հնչակյան կուսակցության հայտարարությունը ՙԱզատություն՚ ռադիոկայանի հետ կապված վերջին գործընթացների վերաբերյալ

    ՙԱզատություն՚ ռադիոկայանը վերջին տարիներին համարվում է Հայաստանի ամենաազատ և անկախ լրատվամիջոցը, որի տարածած տեղեկատվությունն աչքի է ընկնում իր օբյեկտիվությամբ և անաչառությամբ: Այն քայլերը, որոնք կատարում են իշխանությունները ՙԱզատության՚ նկատմամբ, մեր կուսակցությունը համարում է հանցավոր և ապօրինի: Հերթական անգամ իշխանությունները փորձում են փակել մի լրատվամիջոց, որը չի ենթարկվում նախագահականի հրահանգներին և իրապես անկախ է: Հստակ է, որ ՙԱզատության՚ նյութերը մեծ պահանջարկ ունեին ինչպես Հայաստանում, այնպես էլ
    համայն Սփյուռքում, և նախագահական ընտրություններից առաջ այդպիսի լրատվամիջոցի գոյությունը հանցավոր իշխանությանը ամենևին ձեռնտու չէ: Եթե փակվի ՙԱզատություն՚ ռադիոկայանը, ապա Հայաստանում կընկնի խոսքի ազատության և անկախ լրատվության վերջին բարիկադը:

    ՍԴՀԿ ԿՎ մամլո դիվան

    Comment by ku ku — June 29, 2007 @ 1:33 pm

  10. էս ազգին հասնում ա;;;;
    Մարդա իրա համար, ;;;իշխանությունները ինչ ասես անում են, մենք հարմարվում ենք;;;էնքան որ, տակները չոր լինի, փորները `կուշտ;;;
    մայա խատա սկռայու;;;սկզբունքով;;;;

    Comment by ku ku — June 29, 2007 @ 8:45 pm

  11. Որքան հասկանում եմ, արդեն ոչինչ անել հնարավոր չէ՝ օրենքն անցավ առաջին ընթերցմամբ։

    Comment by a1plus — June 29, 2007 @ 11:45 pm

  12. Privetner!!!
    Ինչքանով տեղյակ եմ ‘Ազատությունը’ պայմանագիր էր կնքել Ազգային ռադիո-ի հետ, իսկ Հանրայինը որպես իրավահաջորդ շարունակել է գործունեությունը հենց այդպես; Հիմա էլ շահարկում են դա…

    Իսկ ինչ եք կարծում, հնարավոր է մասնավոր ռադիոկայաններով ‘Ազատության’ հեռարձակումը;

    Comment by blansh — July 2, 2007 @ 11:36 am

  13. es verjn a!

    Comment by lala — July 2, 2007 @ 1:45 pm

  14. Առայժմ “Ազատությանը” վտանգ չի սպառնում
    Փոքրիկ հաղթանակները ոգեւորող են……
    http://echannel.am/?topic_id=885&PHPSESSID=2cc7fbf735e97068cb9d6998a5d964ef

    Comment by blansh — July 4, 2007 @ 11:46 am

  15. Yes karcum em, vor sa lav el lurj sparnaliqa. Vorovhetev nujn kerp el varvecin A1Plusi het. u ete hankarc nman ban anen, mez mnum kam paran arnel kaxvelu hamar, kam el boxoqi akcia barcracnel. U , inchqan el asen “Azatutyun@” lav gaxaparner chuni kam chgitem incher, asem, vor ajsorva drutyamb amenalav, amenaazat u amenanormal radiokajanna. Amot bolor nranc, ovqer uzum en “Azatutyun@” pakel.

    Comment by Arevik. X. — July 6, 2007 @ 2:17 pm

  16. Ինձ թվում է, իրենք այս ամենը հանգիստ չեն թողնի;;
    Կշարունակեն մտածել… մեկ այլ բան կմտածեն;;;;;

    Comment by ku ku — July 6, 2007 @ 7:55 pm

  17. Բարի գալուստ, Բլենշ:

    Աղմուկ բարձրացնելը հայերի մոտ այդքան էլ լավ չի ստացվում,,,,,,,ի հակասություն այն բանի, որ լավ էլ բամբասող ազգ ենք համարվում:

    Comment by Saucy — July 6, 2007 @ 10:51 pm

  18. Öï»ñÁ ³ßݳÝÁ ÏÁ ѳßí»Ýù…

    Comment by Vardges — July 15, 2007 @ 11:29 am


  19. Comment by Vardges — July 15, 2007 @ 11:35 am

  20. Ես կարծում եմ որ ռադիոկայանի փակմամբ միայն լուրջ հարված կհասցվի մէր երկրի վարկանիշի վրա: Սակայն եկեք պաճքարենք, թե դրա համար համարձակություն չունենք:

    Comment by Anna — July 15, 2007 @ 10:46 pm

  21. zhoghovurd “Azatutyun@” mi 20 oric pakvum a, ba inch anenq? mi ban mtatseq

    Comment by torosyan — July 20, 2007 @ 12:54 pm

  22. Ինչից եզրակացրեցիր, որ այս անգամ կստացվի փակել?

    Comment by blansh — July 20, 2007 @ 3:56 pm

  23. Kanen es havatum em arden amen inchi. Ete erkri zorqeri mec masin berum en qaxaq shrjapakum mardkanc ,isk ayd nuin jamanak bolor aliqnerov kino kam ankap baner en cucadrum sa el kpaken vor voch mek vochinch chimana. AMOT AMOT AMOT !!!

    Comment by Hayk — March 4, 2008 @ 10:09 pm

RSS feed for comments on this post.

Leave a comment

Line and paragraph breaks automatic, e-mail address never displayed, HTML allowed: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <code> <em> <i> <strike> <strong>



Anti-spam measure: please retype the above text into the box provided.