Հայաստանի դիրքորոշումն այն է, որ դիրքորոշում չունի

June 11, 2007

Մինչ հայկական "ստեղծագործ" ոգին պրպտում է , Ադրբեջանը ռազմատենչ հայտարարություններից բացի սպառազինության "վերջին ճիչերն" է գնում` դրանով իսկ խախտելով ռազմական բալանսը տարածաշրջանում: Հայաստանի դիրքորոշումն այն է, որ չկա դիրքորոշում…

Հերթական անգամ ձախողվում է Քոչարյան-Ալիեւ հանդիպումը: Հայկական կողմի մեկնաբանությունները… Քոչարյանի տրամադրությունը բարձր էր, այնինչ Ալիեւը տխուր էր… Ինչ ստեղծագործ մոտեցում… Հայկական դիրքորոշումը ԵԱՀԿ խաբարբզիկ համանախագահների խառնակիչ հայտարարություններին… Չկա դիրքորոշում…

Ադրբեջանը պատրաստ է քննարկել Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի համատեղ օգտագործման հարցը ԱՄՆ եւ Ռուսաստանի հետ: Իրադարձությունների հավանական զարգացումը կբերի տարածաշրջանում Ադրբեջանի գերիշխող կարգավիճակի: Ի՞նչ ենք մտածում: Չէ, "չունենք մտածելու", որովհետեւ չունենք դիրքորոշում…

Ի՞նչ է անում այս անդիրքորոշում դիվանագիտությունը երկրում… Կարծում եմ` մտածում է…

Ղարաբաղում առաջիկա նախագահական ընտրությունից առաջ Արկադի Ղուկասյանը ծուռումուռ խաղեր է խաղում` Բակո Սահակյան, Ղարաբաղի ԿԸՀ տարօրինակ կարգավիճակ: Կանխատեսում եմ, որ ընտրություններից հետո Ղուկասյանը ժողովրդի խնդրանքին ընդառաջ հեղափոխության ճանապարհով պաշտոնավարելու է երրորդ անգամ: Բայց սա միայն ընտրություններից ամիսներ անց: Եվ ինչ, լուծվում էայսպես Ղարաբաղի "խնդիրը":

Մինչ Ղուկասյանը Երեւանում հայտարարում է, թե դուք այստեղ` տաքուկ-տաքուկ նստած, իրավասու չեք որոշելու պատերազմ տեսած ժողովրդի ճակատագիրը, բնական հարց է ծագում. ի՞նչ է ուզածը, ո՞րն է դիրքորոշումը: Արդեն կլիշեի պես ասեմ… դիրքորոշում չկա…

Հռետորական հարց… Ե՞րբ ենք վերջպես դադարելու թքամանը թանաքամանի տեղ օգտագործել…

19 Comments »

The URI to TrackBack this entry is: http://a1plus.blogsome.com/2007/06/11/47/trackback/

  1. Ես չեմ հասկանում, ինչ են անում Ալիեւն ու Քոչարյանը էդքան երկար, որ ոչ մի բան վերջում չի որոշվում :Եթե իրար չեն հասկանում, ինչի է հանդիպումները էդքան երկար տեւում, եթե կարեւոր բաներ են որոշում, ինչի մենք չգիտեն, ժողովուրդը ինչպես միշտ վերջինն է իմանալու: ԶԶվում եմ ես անորոշ վիճակից: Չգիտես նախագահականը գմփցնես, թե արտգործնախարարությունը, մեկա դրանով ազգին ավելի շատ օգուտ կբերեմ, քան թողնելով, որ մի 50 հոգի շատակեր ուտի ժողովրդի հացը ու ոչ մի բան չանի, հանդիպումներին ժպտա, մթոմ արգումենտ է, լավ էլի, Հ1, ուրիշ ասելիք չունեք, ցիցկո Լիլիթ Սեդրակյան:
    Մյուս կողմից Ղարաբաղում էնքան վակուում է, որ ոչ մի բան չեմ հասկանում: Ես գիտեի, թե Ղուկասյանն էլ մնալու է, որովհետեւ ոչ ոքին չեմ ճանաչում, էդ Բակո-մակոյին էլ:
    Ասեմ, հեղինակ, ճիշտ ես նկատել, հայերը ինչպես միշտ անսկզբունքային ու անդիրքորոշում են, կարող ա սա է մեր ճակատագրի պատճառը: Չգիտեմ ինչ ոնց, բայց արյունով հետ վերցրած հողը չենք տալու, ինչքան էլ անգլուխ ու անդիրքորոշում գտնվեն մեր դիվանագետները:

    Comment by Seroj — June 12, 2007 @ 3:28 pm

  2. Հը, մարդիկ, չգնանք գմփացնենք նախագահականը կամ էլ արտգորնախարարությունը: Ընդհանրապես ասեմ ԱԺ-ն գմփացնելուն էլ դեմ չեմ:
    Տափակ երգիր, Հայաստան>>>>>>>>>>

    Comment by Seroj — June 12, 2007 @ 3:51 pm

  3. Seroj ջան, ընդհանրապես դեմ եմ այդպիսի ծայրահեղ մեթոդների, բայց եթե որոշես պայթեցնել ԱԺ-ն, Նախագահականը կամ Արտգործնախարարությունը, կհասկանամ քեզ, ինչպես եւ կհասկանամ այդ արարքն արած ցանկացած ՀՀ քաղաքացու:

    Մեկ էլ մի խորհուրդ, եթե ուզում ես այդպիսի քայլ անել, արա առանց աղմուկ բարձրացնելու… կարող են ագրեսիվ կոչերի համար ձերբակալել… քրեական օրենսգիրքը պատիժ է սահմանում… Այս նախընտրական տարում կարող են նաեւ հեղափոխության կոչ համարել………….

    Դիմացիր, այսպես չի մնա…

    Comment by blansh — June 12, 2007 @ 4:05 pm

  4. blansh, hima es tim em havaqum ed gmpocner@ irakanacnelu hamar, mianum es mez???
    lav mtaci, erkri apagan spasel chi karox???

    Comment by Seroj — June 12, 2007 @ 4:10 pm

  5. Seroj, իսկ չես կարող այլ հետաքրքիր մեթող դտնել հաշվեհարդարի կամ պատմական “արդարության” վերականգնման համար: Ախր դաժան է, մարդկային կյանքի գործոն կա այստեղ:

    Ու այդպես պատրաստակամ Նախագահականը պայթոցնող քանի հագի ունենք?

    P.S. Ավելի լավ չէր լինի կառավարությունը պայթեցնեիք, կազմը շուտով տեղափոխվելու է նախագահական:

    Comment by blansh — June 12, 2007 @ 4:15 pm

  6. Առայժմ մենակ ես եմ, հույս ունեի, որ դու էլ իմ հետ կլինես, գմփացնողների առաջավորներից կլինես, բայց ափսոս, սխալվեցի:
    Հա ճիշտ ես ասում, կառավարությունը գմփացնելը ամենաճիշտն է,
    Բայց շատ սենտիմենտալ ես, մարդկային գործոն, լավա խիղճը տանջել, մնան բաներ չասեցիր, քաղաքականության մեջ մարդկային գործոնն ու խիղճը ավելնորդ են, ազգի ապագայի գործերում էլ

    Comment by Seroj — June 12, 2007 @ 4:30 pm

  7. Ժամանակին Նաիրի Հունանյանն էլ ազգի շահերից ելնելով վերացրեց իր աչքին միապետ երեւացող քաղաքական ուժին իր ողջ թիմով, մի բան էլ ավել, անիմաստ զոհերով: Ով շահեց? Չեմ հավատա, թե ժողովուրդը:

    Այսկերպ “ազգի հերոս”-ը ավելի շատ վնասեց հասարակությանը` գցելով վերջինիս մի այլ կլանի լծի տակ, որը գերակատարեց նախորդին:

    Հիմա, երբ սեղանին ղարաբաղյան կարգավորման հարցն է դրված, անիմաստ է այսքան հանդիպումների լռությանբ ձեռք բերված համաձայնությունը ջուրը գցել, պայթեցնել մեր կողմին ու հակամարտության լուծումը զրոյից սկսել:

    Ես նույնպես տաքարյուն եմ եւ կարծում եմ պայթեցնելն ինձնից հեռու չէ, բայց պիտի տուրք չտալ զգացմունքներին: Բանականությունը եւ սառը դատողությունը կարեւորն են: Երկրի շահն էլ գերակա է: Հետո հանցագործությունը հանցոգործություն է, ինչի համար էլ արված լինի:

    Այնպես որ երկիր ճակատագիրը փոխելու այլ մեթոդներ գտիր, Հերոստրատը հայ չէր, չէր էլ կարող լինել:

    Comment by blansh — June 12, 2007 @ 4:38 pm

  8. blansh ջան, ով է Հերոստրատը???

    Comment by Seroj — June 12, 2007 @ 4:40 pm

  9. Հերոստրատը այն մարդն է, ով պատմություն մտնելու համար այրեց Սոֆիայի տաճարը (աշխարհի հրաշալիքներից մեկը):

    Comment by blansh — June 12, 2007 @ 4:41 pm

  10. Հըըըըըըըըըըըըըըըըմ
    Փաստորեն ջախջախեցիր, հա?

    Comment by seroj — June 12, 2007 @ 4:42 pm

  11. Ես ասացի այն, ինչ մտածում եմ: Հետաքրքիր տղա ես, իմ կարծիքից ջախջախվում ես?

    Comment by blansh — June 12, 2007 @ 4:45 pm

  12. Չէ, չեմ ջախջախվում, թեժ էր ուղղակի:
    խոսք եմ տալիս կմտածեմ մի ազգափրկիչ ծրագիր ու քեզ հետ կկիսվեմ: Գմփացնել չի լինի;

    Comment by seroj — June 12, 2007 @ 4:47 pm

  13. Սպասում եմ ծրագրիդ: Լավ գաղափար լինեն, իմացիր մի կողմնակից արդեն ունես :)

    Comment by blansh — June 12, 2007 @ 4:49 pm

  14. Es lurj vaxenum em, vor paterazm karox e linel, ays anororshutiun@ aydpes e cuyc talis.
    isk naxagahakan@ paytecnelu het es el hamadzayn

    Comment by Nina — June 12, 2007 @ 10:43 pm

  15. Սերոժը հաստատ նախկին դաշնակցական է.. ինչպես Նաիրին….շատ նման մտքեր է արտահայտում;;;;;;;միայն մի բան հաշվի չի առնում` սրանք ղարաբաղցի են…….
    շուստր են, նենգ են;;;;··թրիքների մեջ են ապրել…… ու վդրուգ…….բա կթողնեն ???

    Comment by ku ku — June 13, 2007 @ 8:08 pm

  16. Blansh - այդքան միակողմանի մի եղիր՝ չի սազում, ժուռնալիստ աղջիկ ես վերջիվերջո։ Մինչ Ադրբեջանը «սպառազինության» այն ճիչերն է գնում, որոնք հանվում են վաճառքի (այսինքն արդեն որպես լուրջ զենք բարոյապես հնացած են, որպեսզի որպես գաղտնիք պահպանվեն և փայփայվեն սպառազինության իրական ճիչեր արտադրող ԱՄՆ, Ռուսաստան, Եվրոմիություն, Իսրայել և նմանօրինակ այլ զենք արտադրող գերտերությունների կողմից), Հայաստանը առանց լուրջ ներդրումներ անելու արդեն իսկ իր տարածքում ունի Ադրբեջանի ցանկացած ռազմական հնարավորությունները գերազանցող զինտեխնիկա՝ շնորհիվ այստեղ տեղաբաշխված Ռուսական 102 կորպուսի, և թեև Ռուսները հստակ հասկացնում են, որ չեն խառնվի Հայ–Ադրբեջանական որևէ բախման, միայն այն, որ Եվրոպայի ամենախոշոր բանակին՝ Թուրքիային դեմ հանդիման կանգնած է աշխարհի հզորագույն բանակներից մեկը՝ Ռուսաստանը, չի կարելի դա մեծ նվաճում չհամարել։

    Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հարցում դիրքորոշման բացակայությանը, կարծում եմ, որ Արկադի Ղուկասյանի վերջին հայտարարությունները շատ տեղին և ժամանակային իմաստով շատ հաջող էին ընտրված՝ պաշտոնից հեռացող նախագահն ասում է մի բան, որը շատ ցանկալի է, որ հնչեր, սակայն քանի որ այն ասողը պաշտոնից հեռանում է, եթե այդ խոսքերը բացասական ազդեցություն չեն կարող ունենալ, իսկ դրական՝ ինչքան ասես։ Ընդ որում այդ խոսքերն արտասանելուց հետո ուղիղ մեկ օր անց Բուշն հայտարարեց, որ Կոսովոն պետք է անկախանա։

    Կարծում եմ բոլորի համար էլ պարզ է, որ Ղարաբաղյան հարցը ձգձգվելու է ևս 2–3 տարով, որի ընթացքում Կոսովայի, Կիպրոսի և Պաղեստինի հարցերում կարող են այնպիսի զարգացումներ տեղի ունենալ, որը մեզ շատ ձեռք կտան։ Հայաստանի իրական դիրքորոշումն այս պահին բավականին կառուցողական է, սակայն դիրքերը չզիջելու գնով, ընդ որում Արկադի Ղուկասյանի կատարմամբ խաղացված բլեֆն ինձ անկեղծորեն «դզեց»։

    Comment by Observer — June 14, 2007 @ 2:47 pm

  17. ku ku, es dashnakcakan chem, bayc indz dur chi galis ed karapaxi gexacuneri masan u hastat tenc chem toxni, hech vor chexav korac mard chenq u gexaci chenq.
    Nairin el vochinch, kargin txa er
    Ku ku, du inch kases, mianum es azgaprkich cragris
    Asem, vor es arachnord@ linelu maniayov chem tarapum, cragri arachnord kdnenq amenarjnavaorin???

    Comment by Seroj — June 19, 2007 @ 12:11 pm

  18. Observer ջան, միայն ասեմ, որ միակողմաի չեմ, սուբյեկտիվ եմ…
    Իսկ դու երբեք սուբյեկտիվ չես լինում, այն էլ քեզ հուզող հարցերում ???
    Ի դեպ, եթե այդքան բարձր ես գնահատում Ռուսաստանի գերակա դերը տարածաշրջանում, մասնավորապես Հայաստանում, չընդդիմանաս, երբ Հայաստանը ՌԴ-ի ֆորփոստ անվանեն: Ու անվանում էլ են…

    Comment by blansh — July 2, 2007 @ 1:41 pm

  19. Բարեվ

    Comment by Aram — April 27, 2008 @ 9:57 pm

RSS feed for comments on this post.

Leave a comment

Line and paragraph breaks automatic, e-mail address never displayed, HTML allowed: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <code> <em> <i> <strike> <strong>



Anti-spam measure: please retype the above text into the box provided.