Նշանակվեց նոր կառավարություն

June 9, 2007

Ահա եւ նոր կառավարության կազմը: Ուշադրություն դարձրեք վերանշանակված նախարանների "թիմին"… Բացի այդ, ավելորդ չէ նշել, որ կառավարությունը համատարած "հանրապետական" է:

Նշենք, որ մի նախարարի պորտֆել ավելացել է: Այսուհետ մշակույթի նախարարությունը առանձին է սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարությունից:

• Աղվան ՎԱՐԴԱՆՅԱՆ(ՀՅԴ)- ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար
• Հարություն ՔՈՒՇԿՅԱՆ(ԲՀԿ)- ՀՀ առողջապահության նախարար
• Ներսես ԵՐԻՑՅԱՆ(ՀՀԿ)- ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար
• Գեւորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ(ՀՀԿ)- ՀՀ արդարադատության նախարար
• Վարդան ՕՍԿԱՆՅԱՆ- ՀՀ արտաքին գործերի նախարար
• Արամ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ(ՀՀԿ)- ՀՀ բնապահպանության նախարար
• Դավիթ ԼՈՔՅԱՆ(ՀՅԴ)- ՀՀ գյուղատնտեսության նախարար
• Արմեն ՄՈՎՍԻՍՅԱՆ(ՀՀԿ)- ՀՀ էներգետիկայի նախարար
• Մանուկ ԹՈՓՈՒԶՅԱՆ- ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար
• Լեւոն ՄԿՐՏՉՅԱՆ(ՀՅԴ)- ՀՀ կրթության եւ գիտության նախարար
• Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ- ՀՀ մշակույթի նախարար
• Միխայիլ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ(ՀՀԿ)- ՀՀ պաշտպանության նախարար
• Արմեն ԳՐԻԳՈՐՅԱՆ(ՀՀԿ)- ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար
• Հովիկ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ(ՀՀԿ)- ՀՀ տարածքային կառավարման նախարար
• Անդրանիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ(ՀՀԿ)- ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար
• Վարդան ՎԱՐԴԱՆՅԱՆ(ԲՀԿ)- ՀՀ քաղաքաշինության նախարար
• Վարդան ԽԱՉԱՏՐՅԱՆ(ՀՀԿ)- ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար

9 Comments »

The URI to TrackBack this entry is: http://a1plus.blogsome.com/2007/06/09/p46/trackback/

  1. Էս Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆը նույնիսկ երկու բառ չի կարողանում կարգին խոսա:

    ԽՈՐՀՈՒՐԴ: տկն. Պողոսյան ճարտասանություն ուսումնասիրեք.

    Comment by Saucy — June 9, 2007 @ 3:25 pm

  2. a1+ , որ էս կառավարության կազմի մեջ մտնողների նկարներն էլ շարեիք շատ լավ կլիներ:

    Comment by Saucy — June 9, 2007 @ 3:29 pm

  3. Saucy ջան, երեկ, երբ պաշտոնական հաղորդագրությունը նոր եղավ եւ այդ մասին բլոգում դրեցի, դեռ բոլորի նկարները չունեի, բացի այդ, շատ նորաթուխ նախարարներ կան, որոնք մինչ այժմ անգամ չեն էլ երեւացել եւ դժվար է նրանց նկարները գտնել: Բայց խոսք եմ տալիս, որ շուտով անպայման կլինի:

    Comment by blansh — June 9, 2007 @ 7:43 pm

  4. Ամենաշատը եդ գյուղատնտեսության Լոքյանից եմ զզվում: Քիթը չլինի, մեջքի վրա կեթա:
    Իսկ օրինակ Հասմիկ պողոսյանը ոչինչ, վատ չի ոնցվոր, Saucy ինչն ա վատ խոսում?
    Ինչ ես ասում? Չնայած ես շարքում ով ա կարգին խոսում, որ ինքն էլ խոսի: Հետ չի մնում ուրիշներից

    Comment by seroj — June 9, 2007 @ 8:19 pm

  5. Կարգին խոսում ու խելացի էր Դավիթ Հարությունյանը` արդարադատության նախկին նախարարը, հազար ափսոս, որ այժմ չի պաշտոնավարում:

    Դավիթ Հարությունյանը նաեւ մեր ամենահամակրելի եւ սոլիդ նախարարն էր…

    Comment by blansh — June 9, 2007 @ 11:23 pm

  6. Բարեվներ:
    Ամոթ է, բերել նախարաներին իրենց ջահել-ջուհուլներին են դրել հանրապետականները: Չեն նայում անհատականություն լինի, նայում են հանրապետական լինի:

    Comment by Արմեն — June 10, 2007 @ 4:45 pm

  7. Նախարարների նկարներն ու կենսագրությունները կարող եք կարդալ այստեղ`
    http://www.a1plus.am/am/?page=issue&iid=50297

    Comment by blansh — June 10, 2007 @ 5:12 pm

  8. Շնորհակալ եմ, blansh ջան, նկարների համար:
    Էն Արմեն Մովսիսյանի շիթիլները վերջն ա:
    Մեկ էլ Մանուկ Թոփուզյանը, ոնցոր կով կթող լինի:

    Comment by Saucy — June 29, 2007 @ 6:34 pm

  9. Ես կասեի ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ դեռ նոր է նշանակվելու, և ինչպես երևում է՝ մեր Կառավարության անդամներն իրենք էլ չգիտեն, թե ով ինչ պաշտոն է ուզում և ինչ գործ կարող է անի…..

    Comment by Սոնա — July 25, 2007 @ 2:33 pm

RSS feed for comments on this post.

Leave a comment

Line and paragraph breaks automatic, e-mail address never displayed, HTML allowed: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <code> <em> <i> <strike> <strong>



Anti-spam measure: please retype the above text into the box provided.