Սերժը պատրաստ է Ղարաբաղն էլ ծախե՞լ
June 4, 2007
Վարչապետ Սերժ Սարգսյանը ասել է մտավորականներին աղմուկ չբարձրացնել, եթե ազատագրված տարածքները տրվեն Ադրբեջանին: Ակադեմիկոս Լենսեր Աղալովյանին եւ մի քանի այլ մտավորականների, ովքեր մի շաբաթ առաջ հանդիպում էիր ունեցել նախագահ Քոչարյանի հետ եւ քննարկել ԼՂՀ հիմնահարցը, հանդիպել է նաեւ Սերժ Սարգսյանը: Նա մտավորականներին ասել է, որ "փոքր երկիր ենք, բանակը պահելու համար առնվազն 5 մլն է պետք……Կաշխատենք Լաչինը պահել": Մանրամասն այստեղ:
Հունիսի 10-ի Քոչարյան եւ Ալիեւ հանդիպման նախօրեին նման նման լարվածությունը լավատեսություն չի ներշնչում այն պարագայում, երբ խոսվում է, որ հայկական բարձրաստիճան պաշտոնյաները պատրաստ են շահարկման առարկա դարձնել մի ամբողջ ժողովրդի արյունով ազատագրած հողը:
Ավելորդ չէ խոսել Սերժ Սարգսյան "ավտարիտետի" մասին նաեւ ՀՀ սահմաններից դուրս: Այն որ այսուհետ բոլորը միայն վարչապետին են դիմում` առհամարելով բոլոր նախարարական պարտֆելները եւ հավատալով, որ միայն վերջինիս միջամտության դեպքում հարցը կլուծվի, նորություն չէ: Հեռու չգնանք, հենց այսօր Հյուսիսային պողոտային բնակիչները սպասում էին վարչապետի հետ հանդիպմանը կամ հանդիպման էր սպասում նաեւ Հակոբկոխյանը: Նորություն չէ նաեւ, որ վարչապետի սրտով է մշակում կառավարության նոր կազմը:
Նուրություն է այն, որ Բաքվի քաղաքագետներն են արձանագրում վերջինիս "դաբրոյի" նշանակությունը: Day.Az-ը գրում է, որ Քոչարյան-Ալիեւ հանդիպումը հնարավոր է ընդհանրապես չկայանա, եթե Սերժ Սարգսյանը իր թողտվությունը չտա, ավելորդ է խոսել անգամ փաստաթղթի ստորագրման մասին:
Ի՞նչ է դուս գալիս… Եթե հանդիպումը այնուամենայնիվ կայանա, ապա փաստաթուղթ կստորագրվի տարածքների հանձնման մասի՞ն:
Մտահոգիչ է եւ Ղարաբաղյան կարգավորման գործընթացի այս տեսակ զարգացումը, եւ մեր երկրի` միապետության վերածման հանգամանքը:


կարծում եմ հանդիպումը ամեն դեպքում կլինի, բայց էլի էական բան չի փոխվի 2 կողմերի համար: Հնարավոր ա հայտարարեն, թե սա եւս մի քայլ էր, բայց էդպես չի:
Իսկ, որ Սերժի համար բեսպրիդել ա, դա արդեն չափն անցնում ա, փաստորեն պիտի նստետք, սպասենք, թե ինչ կհրամայի ձերդ գերազանցությունը:
Ընդդիմություն առաջ;;;;;;;;;;;;;;;;;;
Comment by Seroj — June 4, 2007 @ 11:57 pm
Seroj համաձայն եմ, հնարավոր է հանդիպում լինի եւ էլի ոչինչ չփոխվի: Չնայած մինսկի համանախագահները միշտ դրանական են գնահատում վերջիններս:
Բայց, այսօր իրավիճակը քիչ տարբեր է: Սովորաբար ղարաբաղյան կարգավորման գործընթացում բանակցությունները կոորդինացնող երկրները սեփական շահերից ելնելով հենց իրենք են ձախողում դրանք: Սակայն այսօր փոխվել են շահերի ելակետները:
Ընդհանրապես հայ-ադրբեջանական հանդիպումների բարձրագույն արդյունքն անորոշությունն է, որը ձեռնատու է երկու կողմին էլ: Ալիեւը իր երկիրում հայտնում է ժողովրդին, որ տեսք, մենք չզիջեցինք եւ դա է մեր առավելությունը: Քոչարյանը այստեղ հայտարարում է, որ մենք պատրաստ էինք փոխզիջման, իրենք ձախողոցին, սա մեր առավելությունն է:
Ես քաղաքագետ չեմ, բայց պարզ տրամաբանությամբ մի բան չեմ հասկանում:
Եթե մեր “փայլուն” դիվանագիտությունը (ի դեպ, անկախ փորձագենտերի գնահատականներով, սա անկախ Հայաստանի լավագույն դիվանագիտությունն է), որ Ղարաբաղը Աղրբեջանի մաս երբեք չի էլ եղել, ապա ինչպես է ինքնիշխան հայտարարվում: Ենթադրվում է, որ ինքնավար մարզը բավականին ինքնուրույն է, իսկ եթե մի տարածքի ժողովուրդ ձգտում է ինքնիշխանության եւ անկախության, նշանակում է, որ երբեք այն չի ունեցել:
Հետո էլ, ինչու ենք մենք մեզ ագրեոսրի տեղում դնում: Շատ հաճախ լեզվական սխալների, թե տերմինների շփոթության պատճառով ազատագրված տարածքները գրավյալ տարածքներ են ասվում, որը օրինակ շահարկում է պետդեպը (հիշենք պետդեպի զեկույցի հետ կապված հայ-ադրբեջանական բախումը):
Էլի երկար եղավ, բայց ախր ցավալի է, մենք այսօր խոսում ենք, որ Սերժը համոզում է տարածներ հետ տալու համար աղմուկ չբարձրացնել, մյուս կողմից ում են պետք այդ տարածները, որտեղ քիչ-քիչ մարդ չի մնում: Այսօր Քաշաթաղում (Լաչին, Զանգելան, Ղուբաթլի) էլ մարդ չի մնացել, բոլորը արտագաղթում են, խնդիրը այստեղից է սկսվում…
Comment by blansh — June 5, 2007 @ 12:32 am
Menq hayers toxum enq mekin mer glxin nstel, heto el bexequm enq, te inchu e mer baxyn espes. Toxel enq, vor varchapet@ mer mutqn u elq@ kargavari, dra hamar edpes a.
Ete Serj@ taracachrjanum lav kaper uni, vochinch kareli e, tox arach gna, bayc hoxer tal@ davachanutiun a.
Es teman lav chem ususmnasirel, bayc karcum em zichumneri gnal kareli e xaxaxutiunn amen inch arji
Comment by Nina — June 5, 2007 @ 12:55 am
Հերթական տափակ դիտարկումները ԼՂՀ հիմնահարցի վերաբերյալ` http://www.a1plus.am/am/?page=issue&iid=50135
Comment by blansh — June 5, 2007 @ 11:36 pm
lsel em, vor Gulyan@ ir mah@ spasel e, tanic durs galuc huzvac a exel
Comment by Sevak — June 8, 2007 @ 7:59 pm
Shpotvel em, asacners Gulyani temayin ein verabervum, isk karabaxi harc@ es gluxkortum em hamarum u karcum em arachika 20 tarin hastat chi lucvi, heto chgitem:
Comment by Sevak — June 8, 2007 @ 8:03 pm
Գուղյանի թեման ենքան են ձգձգելու,եթե մեղավոր էլ գտնեն մի 5 տարի դատավարություն են անելու, որ հոգնեն ժողովուրդը եւ կակաց-կամաց մոռացվի; ԹԵ չէ հույս չունեմ, որ հրապարակվածից շատ բան իմացվի::::::
Comment by seroj — June 9, 2007 @ 8:46 pm