Հաջորդը ես եմ կամ դու

June 2, 2007

Լեւոն Գուլյանը  իրավապահ մարմինների միակ զոհը չէ: Վերջին տարիներին ոստիկանատներում ու մեկուսարաններում սպանվածների թիվը մեկ տասնյակը անցնում է: Այդ դեպքերի մասին կարդալիս նկատեցի Գուլյանի միջադեպին խիստ նման մեկը.

1998 թ-ին Աբովյան քաղաքի Ներքին գործերի վարչությունում սպանվել է Էդուրադ Վարդանյանը: Ըստ պաշտոնական հաղորդագրության` նա, փորձելով փախչել 3-րդ հարկի պատուհանից, ընկել եւ մահացել է: Ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել:

Բոլոր միջադեպերի ցուցակը հրապարակել է "ԱրմենիաՆաուն", որտեղ 7 դեպերում ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել եւ միայն 3 դեպքում է չնչին պատիժ նշանակվել իրավապահներին, այն էլ պայմանական:

Առավել դաժաններից ու անհայտներից է 17-ամյա Սամվել Վիրաբյանի միջադեպը, ում 1997-ին Երեւանի Նոր Նորքի ՆԳ բաժին վերման են ենթարկել եւ մի քանի օր անց ծնողներին հանձնել նրա դիակը` բռնության ակնհայտ հետքերով: Էլի ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել:

Երկու միջադեպերում էլ 23-ամյա Գալուտ Դիլանյանի եւ Բաբկեն Սողոմոնյանի դեպում էլ պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ ինքնասպանություն են գործել` կախվելով:

Երեկ հրապարակված Գուլյանի դիակի դատաբժշկանան փորձաքննության եզրակացությունում ասվում է, որ Գուլյանի մահը պայմանավորված է կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներով: Ի դեպ, այնտեղ չի խոսվում ընկնելուց առաջ մարմնական վնասվածքների մասին, այնինչ Գուլյանի հարազատները պնդում են, որ միջադեպի նախօրեին Գուլյանը ծեծված է տուն վերադարձել:

Վերջին ժամանակներս շրջանառվում է այն վարկածը, որ իրոք հնարավոր է Գուլյանը փախուստի դիմելու անհոջող փորձի հետեւնաքով զոհված լինի` այն պատճառով, որ մայիսի 9-ի սպանության գործով նա հավանական կասկածյալ էր (իր ընկերների դեմ ցուցմունք չէր տա) եւ ոստիկանները հուշել են, որ աչքերը կփակեն վերջինիս փախուստի վրա:

Ի դեպ, "Առավոտը" գրում է դատախազության հայտարարության ապատեղեկատվության մասին, ըստ որի Գուլյանը հարցաքննվել է 1-ին բաժնի պետ Գեւորգ Թադեւոսյանի եւ նույն բաժնի պետի տեղակալ Արայիկ Մգոյանը, Երբ Գուլյանը ջուր է խնդրել Ա. Մգոյանից,  եւ երբ վերջինս ջուր բերելու համար դուրս է եկել, նա, միայնակ մնալով բաժնի պետի աշխատասենյակում, փորձել է պատուհանից փախուստի դիմել, սակայն վայր է ընկել ու մահացել: Սակայն իրականությունն այն է, որ Գուլյանը վայր է ընկել ոչ թե բաժնի պետ Գ. Թադեւոսյանի, այլ նրա տեղակալի, փոխգնդապետ Արայիկ Մգոյանի աշխատասենյակից: Դա փաստել են նաեւ լրագրողները, ովքեր ՀՀ ոստիկանության հրավերով եղել են դեպքի վայրում:

Խճճված է պատմությունը եւ սպասել է պետք փորձաքննության մյուս արդյուքներին: Այնուամենայնիվ, ինչպիսին էլ այն լինի, Լեւոն Գուլյանի սպանության համար պատասխանատու են իրավահապ մարմինները, մահվան դեպքն արձանագրվել է ոստիկանության շենքում: Ի վերջո, անպաշտպան են մենք` ՀՀ քաղաքացիներս, իրավապահ կառույցում: Աբսուրդ է… Հաջորդը ես եմ կամ դու…

Նկարը "Արմենիանաու"-ի` Գուլյանի ընտանեկան ալբոմից:

12 Comments »

The URI to TrackBack this entry is: http://a1plus.blogsome.com/2007/06/02/p42/trackback/

  1. Բայց հավանական ա Ղուլյանի մեղադրյալ լինելու վարկածը, դե ինքն էլ տղայականով իրա ծանոթներին չէր ծախի: Հետո մի բան էլ կա, իրա ռեստորանի մոտ ա կրակոցները եղել ու ինքը ոստիկանություն չի կանչել, ուրիշները:
    Փաստորեն հավանական ա, բայց էլի լիքը մութ բաներ կան, չեմ հասկանում սկզբից մի բան էր ասվում, անգամ մամուլում, հիմա լրիվ ուրիշ բան:
    Իսկ որ եդքան դեպքեր եք գրել ոստիկանությունում սպանությունների մասին, ասեմ ձեզ էդ միայն ժուռնալնա, շաերը ոչ ոք չի էլ իմանում:
    Գրազ գամ դա միան հրապարակված դեպքերն են

    Comment by seroj — June 2, 2007 @ 6:29 pm

  2. Inch apsos ed nmani txan, jahel-jahel merav ed chakertavor vostikanneri dzer@. Es lurj vaxenum em vostikanneric, poxanak irenq mez pashtpanen……………………………..
    Vonc-vor gaylin hot-i pahak kangnacnes………………………………
    AMOT, HAZAR AMOT…………………..

    Comment by Nina — June 2, 2007 @ 6:41 pm

  3. Uxaki zarmanum em milicaneri lktiutyan vra, axr ed Xulyan@ poxoci bomj cher, vor spanein, voch-voch chimanar, kargin anunov txa er

    Comment by Sevak — June 3, 2007 @ 1:30 pm

  4. Hexinak, vonc es esxan haves es arel nstel havaqel sax link-ern u nyuter@, verlucel, irar het tvel, aseir madr en spanel menter@, prcneinq eli

    Comment by Sevak — June 3, 2007 @ 1:36 pm

  5. Գուլյանի մահը իրողություն է, որը ոչ ոք, այդ թվում իրավապահ մարմինները չեն կարող հերքել, սակայն ցավալին այն է, որ որոշ անձինք օգտագործում են այդ մահը քաղաքական նպատակների համար եւ հրաժարվում ընդունել որեւէ այլ կարծիք:
    Դատաբժիշկներն ասում են, որ խոշտանգումների չի ենթարկվել, բայց այդ կարծիքը որեւէ մեկը լսել չի ուզում, որովհետեւ դա չեն կարող քաղաքական նպատակների համար օգտագործել: Աղավաղում են ամեն ինչ ու հետո սկսում դա շահարկել:
    Ինչու չհավատալ՝ միգուցե իրոք ցանկացել է փախչել, որովհետեւ ունեցել է կոնկրետ տվյալներ սպանությունը կատարողների մասին, սակայն գիտակցել է, որ այդ մասին խոսելու դեպքում հնարավոր է հաջորդ զոհն ինքնը լինի՞: Ակնհայտ է, որ այս դեպքը օգտագործվում է. խնդրեմ, գրում են, թե իրավապահները թաքցնում են, թե իրականում ում սենյակում է եղել Գուլյանը՝ ասելով, որ վերջինս եղել է պետի աշխատասենյակում, քանի որ նախկինում խոսվել է, թե եղել է նրա տեղակալի սենյակում, բայց պարզվում է, որ երկուսն էլ նստել են նույն սենյակում եւ դատախազությունը ճիշտ տեղեկատվություն է տարածել, բայց դա արդեն ոչ մեկին հետաքրքիր չէ, կարեւորը, որ թերթը գրել է, թե կա անճշտություն, ինչն իրականում չկա ու դրա վրա հետագայում կհյուսեն մի ամբողջ բանահյուսություն: Սա սխալ է, այսպես մեր հասարակությանը դարձնում ենք գործիք, մոլորեցնում եւ ոչնչով չենք տարբերվում նույն իշխանությունից: Ինչպես իշխանությունն է մոլորեցնում ժողովրդին, այնպես էլ գրանտներով սնվող հասարակական կազմակերպությունները կամ իշխանության գալու մոլուցքով տառապող այսպես կոչված քաղաքական գործիչները՝ քաղաքացու դժբախտությունն օգտագործելով իր նպատակին հասնելու համար:

    Comment by Մերի — June 4, 2007 @ 3:54 pm

  6. Հետաքրքիր ա, թե ինչ կարանք անենք մենք կամ ժողովուրդը այս ամենի դեմ: Իմ կարծիքով` ոչինչ:

    Comment by Saucy — June 4, 2007 @ 4:30 pm

  7. Saucy, menq karox enq axmuk barcracnel, michazgayin dataran dimel, shat ban karox enq

    Comment by Nina — June 4, 2007 @ 7:56 pm

  8. Գուլյանի մահվան մանրամասներում ապատեղեկատվությունը եկել է հենց վերջիններիս ընտանիքի անդամներից, երբ կինը, քույրը եւ հայրը մի քանի օրվա տարբերությամբ հակասական հայտարարություններ էին անում:

    Մամուլու փորձ է արվել ամեն կերպ մեկնաբանել այն, այսինքն, եթե խոսվում է սենյակի մասին, որից է տեղի ունեցել դժբախտությունը, մամուլը փորձում է ամեն կերպ պարզաբանել այն դետալ առ դեռալ… Կարծում եմ այստեղ ոչ մի շահարկման մասին խոսք լինել չի կարող Մերի ջան, սա ուղղակի անկողմնակալության արտահայտություն է:

    Իսկ այ շահարկումը եւ սեփական շահերին ծառայեցնելը եղել է որոշ ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից, ովքեր իր ընտրազանգվածին կոչ է արել մասնակցել բողոքի ակցիաների` դրանով իսկ դրսեւորելով բարի կամք եւ մարդասիրություն…

    Խճճված պատմություն է, եւ ամենակարեւորը վերջինիս բացահայտումն է եւ ես իրավապահ հաստատություններում “մահացածների” օրինակները բերել եմ, քանի որ դրանց կրկնությունը հավանական է: Շատ հաճախ այդ պատմություններում մահացածների հարազատները կոմպրոմիսի են եկել ոստիկանության հետ եւ հարցը “տվավարի” լուծել կամ ընդհանրապես հետեւողական չեն եղել: Ինչը արդյունքը Գուլյանի միջադեպն է: Ինչ էլ լինի, ոստիկանությունն է պատասխանատու նրա մահվան ահամար:

    Comment by blansh — June 5, 2007 @ 12:14 am

  9. lsel em, vor Gulyan@ ir mah@ spasel e, tanic durs galuc huzvac a exel

    Comment by Sevak — June 8, 2007 @ 8:00 pm

  10. Լեւոն Գուլյանի մահվան փորձագիտական եզրակացություններից երկուսը դետ չեն հասել նրա հարազատներին, բացի այդ խոստացված հետեւողականությունը եւ տեղեկությունների տրամադրումը գործի քննության համար չի ցուցաբերվում: Հարազատները դժգոհում են:
    http://www.a1plus.am/am/?page=issue&iid=50267

    Comment by blansh — June 9, 2007 @ 12:03 am

  11. ————Քաղաքական սպանություններ———————-

    Ի՞ՆՉ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԿԼԻՆԵԻՆ ԵԹԵ ԿԵՆԴԱՆԻ ՄՆԱԻՆ Ա.ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆՆ ՈՒ Ռ.ՆԱՎՈՅԱՆԸ

    Վերջերս, երբ թիկնապահ-սափրագլուղներին առիթով, երբ վերհիշեցի Հենրիկ Խաչատրյանի ու Արծրուն Մարգարյանի սպանությունները, ու այդ դեպքերը հիշատակեցի, որպես Ռոբերտ Քոյարյանի կողմից ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո Հանրապետությունում կատարված առաջին աղմկոտ սպանություններն էին, ակամայից հիշեցի նաեւ բոլոր մյուս սպանություններն ու հայտնի գործիչների հանկարծամահության դեպքերիը, որոնք նույնպես կատարվեցին Քոչարյանի հայտնվելուց հետո: Բայց ինքս ինձ բռնացրի նրանում, որ կասկած հարուցող այդ դեպքերը սխալ ժամանակահատվածից եմ դիտարկում:
    Կարծում եմ պետք է հաշվի առնէի նաեվ, որ Քոչարյանը 1 օրում չվորոշեց ու դարձավ նախագահ: Անշուշտ իշխանափոխության նախապատրաստական գործողություններ էլ են տեղի ունեցել, այսպես ասած` թավշէա հեղաշրջման ժամանակաընթացքում: Հետեվաբար, այդ ընթացքում տեղի ունեցած բոլոր գործողություններն, ինչպես նաեվ քաղաքական գործիչների կամ կարեվոր դերակատարում ունեցող պաշտոնյաների մահվան փաստերը նույնպես ուսումնասիրության կարիք են զգում:
    Հիշեցնեմ երկու անուն, որոնք էլ առաջարկում եմ դիտարկենք վերջին 8-9 տարիներին տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների համատեղքստում:

    Ռուբեն Նավոյան : Ազգային Ազատագրական ՇԱՐԺՄԱՆ ակտիվ նվիրյալ, մինչեվ 97թ. ՆՆ 7-րդ վարչության (գաղտնի ոստիկանության) պետ: 97-ից Երեվանի քաղաքապետարանի, առեվտրի վարչության պետ: Վանո Սիրադեղյանի ամենավստահելի կադրերից էր, ՆՆ-ում անձամբ ենթարկվել է նախարարին, իսկ քաղաքապետարանում` անձամբ քաղաքապետին: 1997թ.-ին Նավոյանին ծանր վիճակում տեղափոխեցին Փարիզի հիվանդանոցներից մեկում բուժելու…Նավոյանը մահացավ ՙարյան վարաքից՚:

    Աշոտ Նավասարդյան - Սովետական տոտալիտար ռեժիմի օրոք Խ.Հայաստանում գործող հակախորհրդային, ընդհատակեա Ազգային Միածյալ կուսակցության երդվյալ անդամ, Անկախ Հայաստանի գաղափարի նվիրյալ: Հակասովետական, հակա ռուսական գործիչ: Բնավորությամբ` չոր ու ռազմական: 1997 թ. նոյեմբերի 3-ին Նավասարդյանը հանկարծամահ եղավ:

    Այժմ արաջարկում եմ միասին վերլուծենք մի քանի կարեվոր հանգամանքներ, մանրամասներ, ու փորձենք գտնել այն հարցի պատասխանը, թէ ՀՀ-ում քաղաքական իրադարձությունները ինչ շարունակություն կունենաին, եթե 1998թ.իշխանափոխությանը նախորդող ամիսներին կյանքից չհեռանաին Նավոյանն ու Նավասարդյանը:

    Հիշատակած անուներն ու դեպքերը միմիանց հետ որեւէ կապ չունեն, ուստի սկսեմ Ռ.Նավոյանից:
    Այսպես, 1995թ., Վանո Սիրադեղյանի ղեկավարած Ն նախարարության օպերատիվ հետախոզական տեղեկատվություն է ստանում (իսկ օպերատիվ հետախուզական հաղորդագրություններն էլ ստացվում էին Ռ.Նավոյանի ղեկավարած ՆՆ գաղտնի ոստիկաններից, որոնք կարող են գտնվել ցանկացած բնագավառում): Տեղեկատվության համաձայն դաշնակցական Վահան Հովանեսյանի եվ ԽՍՀՄ ՊԱԿ-ի նախկին աշխատակից առնիկ Իսագուլյանի գլքավորությամբ ստեղծվել է հանցավոր խումբ, որոնց նպատակն էր ահաբեկչության միջոցով հեղաշրջում իրականացնել: ՆՆ եվ ԱԱՊՎ-ի աշխատակիցների համատեղ օպերատիվ գործողությունների արդյունքում հանցավոր խումբը բացահայտվեց, հեղաշրջումը տեղի չունեցավ: Ռ.Նավոյանն էր մասնագիտության բերումով առաջինը այդ լուրը Վանո Սիրադեղյանին հայտնել:
    Ռուբեն Նավոյանը Վանո Սիրադեղյանի հետ միասին տեղափոխվեց Երեվանի քաղաքապետարան, որից հետո Քաղաքապետարանի ու թաղապետարանների առեվտրի ու սպասարկման բոլոր բաժիններում մեկ-երկու նոր կադրեր ավելացան, բոլորն էլ նախկին գաղտնի ոստիկաններ:
    Անվիճելի է, որ Վանո Սիրադեղյանի ղեկավարած ոստիկանական համակարգը տվեց գովելի արդյունքը… Դա չեն հերքում նաեվ իշխանության թեւերը (բացառությամբ մի երկու անհատի), որ Վանոն օրենքօվ իրենից պահանջվող բոլոր պարտականությունները կատարել է անթերի (խոսքը քրեականների դեմ մղված պայքարին է վերաբերվում): Բայց կա նաեվ այն ճշմարտությունը, որ այդ գովելի արդյունքներում մեծ դեր ուներ հանգուցեալ Ռ.Նավոյանը:
    Հետեվաբար Ռ.Նավոյանի ու նրա օրինական ձեվով գաղտնի հանձնարարություններ կատարող նախկին աշխատակիցները տեղափողվեցին քաղաքապետարան ու համայնքներ: Այս կարեվոր իրադարձություն չեր կարող վրիպել ԱԱ, իսկ Սիրադեղյանի քաղաքապետարան տեղափոխվելուց հետո, նաեվ` Ն նախարար դարձած բազմամյա չեկիստական փորձառու Սերժ Սարգսյանի աչքից :
    Բնական է չէ՞, որ մինչեվ 98-ի իշխանափոխությունը, այդ դավադրությունը պետք է որ խիստ քողարկված լինեին, ծրագրերի գաղտնի մշակումներ, հակառակորդի թիմում վերբովկաներ, եւ այլն… Իսկ կարող էր Սերժ Սարգսյանը առանց նիարդանանալու ծրագրեր մշակել այն դեպքում, երբ աչքի առաջ տեսնում էր երիտասարդ, առողջ, հետախուզական աշխատանքում բարձր արդյունքներ ցույց տված Նավոյանին, որն իր շուրջն էր հավաքել ու Երեվանով մեկ տարածել իր փորձձառու տղաներին: Իհարկե այդ իրողությունը Սերժին հանգիստ չէին կարող տալ, չէ որ խոսքը ոչ միայն փորձառու աշխատակցի մասին չէ, այլ նաեվ Վանո Սիրադեղյանի հավատարիմ զինակիցն էր Նավոյանը, իսկ Վանո Սիրադեղյանը դավադրության կողմնակիցը չեր:
    Այսպիսով, Ռուբեն Նավոյանը պոտենցիալ վտանք էր 1998 թվականին իրականացված իշխանափոխության ծրագրի նախապատրաստական փուլում: 95-ին նա արդեն ապացուցէլ էր դա…

    Իսկ այժմ էլ դիտարկենք նույն այդ ժամանակաընդացքը եւ փորձենք հասկանալ, թէ ՀՀ-ում քաղաքական իրադարձությունները ինչ շարունակություն կունենաին, եթե 1998թ.իշխանափոխությանը նախորդող ամիսներին կայանքից չհեռանար քաղաքական գործիչ` Աշոտ Նավասարդյանը:
    Ես հաճախ էի այցելում երջանկահիշատակ Աշոտ Նավասարդյանին, ՀՀԿ իր աշխատասենյակում, շատ թունդ թեյի (ՙչեֆիր՚) սեղանի շուրջ զրուցում, հիշում եինք ՇԱՐԺՄԱՆ առաջին տարիները, Աշոտը նաեւ շատ էր սիրում ԱՄԿ-ի ու բանտային արկածներից պատմել, իսկ ինձ էլ հետաքրքրում էր անկախականների անցած ճանփան…
    Վերջին անգամ Աշոտի հետ հանդիպեց 1997թ.-ին, երբ Նավասարդյանը արդեն վերադարձել էր երմանիայից, որտեղ ռազմավարական հետազոտությունների մարշալի կենտրոնի դասընթացներին էր մասնակցել ու ռազմավարի որակավորում ստացել: Ահա այդ հանդիպման ընթացքում, երմանիա մեկնելու ու ռազմական ուսում ստանալու առիթով, Աշոտի հետ իմ ունեցած զրույցից մոտավորապես այս էի հասկանում, Որ ՀՀ քաղաքական վերնախավը 1996թ. հայտնի դեպքերի առիթով ՀՀ բանակում կադրաին փոփոխությունների կարիք է զգում, Վազգեն Սարգսյանը այլ բնագավառ էր տեղափոխվելու, իսկ Վազգենն էլ, որ իրոք անկեղծորեն հպարտանում էր Ազգային Բանակով, այդ Բանակում իրեն փոխարինողի Աշոտ Նավասարդյանին էր տեսել:
    Փաստ է նաեւ, որ Աշոտ Նավասարդյանին Վազգեն Սարգսյանը գնահատում ու հարգում էր նաեւ, որպես քաղաքական ու ազգային գործչի եվ հաճախ էր Նավասարդյանի հետ խորդակցում: Բնականաբար, այն ինչ որ տեղի ունեցավ 1998թ. ամանօրեա տոներից հետո, մինչեւ նախագահ Տեր-Պետրոսյանի հրաժարականն ու դրանից հետո ՙՀանրապետականների՚ առնետավազքը ՙՀանրապետությունից՚ դեպի ՙԵրկրապա՚: Այդ ամենը ավելի հավանական էր այլ ընթացք ունենար եթե կենդանի լիներ Նավասարդյանը: Նավասարդյանին ճանանչողները կբացառեն, որ նրա կենդանության օրոք ՀՀԿ-ում ՙՌուսաստան-Բելոռուսին՚ կողմնակիցներ կարող եին հայտնվել: ՙ27՚-ի դեպքերից հետո, եթե Հայոց բանակը անկախական Աշոտ Նավասարդյանը ղեկավարեր, ապա ավելի հավանական էր 2-րդ հեղաշրջումն իրականանար, այս անգամ միայն զինորականների գլխավորությամբ, քանի որ Նժդեհյան գաղափարակիր Նավասարդյանը, չեր ենթարկվի ռուսական կողմնորոշում ցուցաբերած իշխանություններին, ինչպես Նժդհեն չենթարկվեց դաշնակցական իշխանություններին Զանգեզուրում: ՙ27՚-ից հետո, առաջին 4-5 ամիսներին ՀՀ զինվորական շրջանակներում բավական է ասվեր` ՙի վրեժ՚, որից հետո ղարաբաղյան կլանը բանտերում կհայտնվեր, ոչ թէ ՙգույք պարտկի դիմաց՚ անվանումով Հայաստանը կծախեին…
    Բնականաբար այսպիսի հեռանկարները չէին կարող ռուսներին ձեռնտու լինել, իսկ այսպիսի հեռանկարները չզարգացան, որովհետեվ 1997 թ. նոյեմբերի 3-ին Աշոտ Նավասարդյանը հանկարծամահ եղավ:
    Իսկ այսօրվա ՙՀանրապետականները՚, ուղակի թող գետինը մտնեն…

    September 23, 2004
    Վահագն ՂՈՒԿԱՍՅԱՆ

    Comment by Վահագն Ղուկասյան — September 27, 2007 @ 4:15 pm

  12. nmanatip spanutyunner linum en, konkret es meki masin chem karogh vochinch asel, bayc Abovyanum teghi unecats@ 99.9% spanutyun er, vorovhetev nerqin kargov zruyc er gnum, vor pordzel en sparnal ayn tghayin, ev patuhanic kaxel en, heto chen karoghacel pahel, ev @nkel e. Isk oficial nerkayacvats patcharner@ duq giteq, ete chgiteq, apa nman e ays depqin, pordzel e paxchel.
    Verj i verjo Hanrapetutyunum tirogh anpatzheliutyan mtnolort@ berum e nman depqeri. Erevi mtatsum en, vor verevnerin kareli e, uremn mez el, erbemn, kareli e “charutyun” anel. Isk verevner@ chen patzhum, qani vor vaxi mtnolort@ karucvum e nman vostikanneri ashxatanqi vra.

    Comment by Arman — December 13, 2007 @ 7:33 pm

RSS feed for comments on this post.

Leave a comment

Line and paragraph breaks automatic, e-mail address never displayed, HTML allowed: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <code> <em> <i> <strike> <strong>



Anti-spam measure: please retype the above text into the box provided.