Լեւոն Գուլյանը իրավապահ մարմինների միակ զոհը չէ: Վերջին տարիներին ոստիկանատներում ու մեկուսարաններում սպանվածների թիվը մեկ տասնյակը անցնում է: Այդ դեպքերի մասին կարդալիս նկատեցի Գուլյանի միջադեպին խիստ նման մեկը.
1998 թ-ին Աբովյան քաղաքի Ներքին գործերի վարչությունում սպանվել է Էդուրադ Վարդանյանը: Ըստ պաշտոնական հաղորդագրության` նա, փորձելով փախչել 3-րդ հարկի պատուհանից, ընկել եւ մահացել է: Ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել:
Բոլոր միջադեպերի ցուցակը հրապարակել է "ԱրմենիաՆաուն", որտեղ 7 դեպերում ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել եւ միայն 3 դեպքում է չնչին պատիժ նշանակվել իրավապահներին, այն էլ պայմանական:
Առավել դաժաններից ու անհայտներից է 17-ամյա Սամվել Վիրաբյանի միջադեպը, ում 1997-ին Երեւանի Նոր Նորքի ՆԳ բաժին վերման են ենթարկել եւ մի քանի օր անց ծնողներին հանձնել նրա դիակը` բռնության ակնհայտ հետքերով: Էլի ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել:
Երկու միջադեպերում էլ 23-ամյա Գալուտ Դիլանյանի եւ Բաբկեն Սողոմոնյանի դեպում էլ պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ ինքնասպանություն են գործել` կախվելով:
Երեկ հրապարակված Գուլյանի դիակի դատաբժշկանան փորձաքննության եզրակացությունում ասվում է, որ Գուլյանի մահը պայմանավորված է կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներով: Ի դեպ, այնտեղ չի խոսվում ընկնելուց առաջ մարմնական վնասվածքների մասին, այնինչ Գուլյանի հարազատները պնդում են, որ միջադեպի նախօրեին Գուլյանը ծեծված է տուն վերադարձել:
Վերջին ժամանակներս շրջանառվում է այն վարկածը, որ իրոք հնարավոր է Գուլյանը փախուստի դիմելու անհոջող փորձի հետեւնաքով զոհված լինի` այն պատճառով, որ մայիսի 9-ի սպանության գործով նա հավանական կասկածյալ էր (իր ընկերների դեմ ցուցմունք չէր տա) եւ ոստիկանները հուշել են, որ աչքերը կփակեն վերջինիս փախուստի վրա:
Ի դեպ, "Առավոտը" գրում է դատախազության հայտարարության ապատեղեկատվության մասին, ըստ որի Գուլյանը հարցաքննվել է 1-ին բաժնի պետ Գեւորգ Թադեւոսյանի եւ նույն բաժնի պետի տեղակալ Արայիկ Մգոյանը, Երբ Գուլյանը ջուր է խնդրել Ա. Մգոյանից, եւ երբ վերջինս ջուր բերելու համար դուրս է եկել, նա, միայնակ մնալով բաժնի պետի աշխատասենյակում, փորձել է պատուհանից փախուստի դիմել, սակայն վայր է ընկել ու մահացել: Սակայն իրականությունն այն է, որ Գուլյանը վայր է ընկել ոչ թե բաժնի պետ Գ. Թադեւոսյանի, այլ նրա տեղակալի, փոխգնդապետ Արայիկ Մգոյանի աշխատասենյակից: Դա փաստել են նաեւ լրագրողները, ովքեր ՀՀ ոստիկանության հրավերով եղել են դեպքի վայրում:
Խճճված է պատմությունը եւ սպասել է պետք փորձաքննության մյուս արդյուքներին: Այնուամենայնիվ, ինչպիսին էլ այն լինի, Լեւոն Գուլյանի սպանության համար պատասխանատու են իրավահապ մարմինները, մահվան դեպքն արձանագրվել է ոստիկանության շենքում: Ի վերջո, անպաշտպան են մենք` ՀՀ քաղաքացիներս, իրավապահ կառույցում: Աբսուրդ է… Հաջորդը ես եմ կամ դու…
Նկարը "Արմենիանաու"-ի` Գուլյանի ընտանեկան ալբոմից: