Ով է ՀՀ ապագա նախագահը?

May 18, 2007

<Եթե ՀՀ նախագահական ընտրությունները լինեն վաղը, ում կնախընտրերեիք տեսնել ՀՀ նախագահի պաշտոնում>,- <Ա1+>-ի լրագրողը այս հարցն է այսօր ուղղել 85` տարբեր տարիքի եւ մասնագիտության տեր ՀՀ քաղաքացիներին:

Անցորդներին անչափ զվարճացրել էր ՙԱ1+՚-ի այս հարցումը, եւ նրանք մեծ պատրաստակամությամբ եւ հաճույքով էին կանգնում ու պատասխանում մեր հարցերին: Նրանցից ոմանք նույնիսկ հանդիմանեցին, որ ցուցակում պակասում է եւս մի թեկնածու` Լեւոն Տեր-Պետրոսյանը, որի օգտին այս պահին պատրաստ են ձայն տալ 85 հարցվածներից 3-ը: Մյուս ձայները բաշխվել են հետեւյալ կերպ:

Առավելագույն ձայներ հավաքեց Րաֆֆի Հովհաննիսյանը, որի օգտին իրենց ձայնը այս պահին պատրաստ են տալ 25 մարդ: Երբ նրանցից փորձեցինք իմանալ իրենց նախապատվության հիմնավորումը, գերիշխում էին հիմնականում հետեւյալ կարծիքները` ՙհամակրում եմ՚, ՙբարի աչքեր ունի՚, ՙմարդկային առումով սիրում եմ նրան՚, ՙինքը մի բան կարող է փոխել՚:

Ձայների առավելությամբ երկրոդ պատվավոր տեղում է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը` 14 ձայնով: Մարդիկ նրա մասին այսպես արտահայտվեցին` ՙես վստահում եմ նրան, քանի որ իր աշխատանքներով է դա վաստակել` սկզբում Պաշտպանության նախարար, հետո` ՀՀ վարչապետ՚, ՙկընտրեմ նրան, քանի որ հանրապետական եմ՚, եւ այլն:

Երրորդ տեղում է ՙՆոր ժամանակներ՚ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը` 12 ձայնով: Իրենց ընտրությունը մարդիկ հիմնավորում էին նրանով, որ նա ՙնորմալ մարդ է՚, ՙազգասեր է եւ հայրենասեր՚, ՙնրան եմ ընտրում, որ ժողովրդին նայի, միայն նա կարող է նայել՚, եւ այլն:

Մնացած թեկնածուները հավաքել են համեմատաբար քիչ ձայներ` Վազգեն Մանուկյանը 9 ձայն` իբրեւ փորձառու, ինտելեկտուալ, արժանիքներ ունեցող մարդ եւ ՙքաղաքական հոտառությամբ՚ օժտված, Արտաշես եղամյանը եւ Արթուր Բաղդասարյանը 7-ական ձայներ, Վահան Հովհաննիսյանը` 6 ձայն, Արամ Սարգսյանն ու Ստեփան Դեմիրճյանն էլ մեկական ձայն ստացան: Եղան նաեւ այսպիսի չեզոք պատասխաններ` ՙայդ անձը`իմ նախագահի թեկնածուն, չկա՚, ՙկգնամ ու չեմ ընտրի՚, ՙայս ցուցակում լիարժեք մեկը չկա՚, ՙեթե այս ցուցակը լինի ընտրության օրը, կգնամ անվավեր կանեմ՚, ՙես գիտեմ, որ ով որ պետք է, նա արդեն ընտրված է՚, ՙբոլորի վրա խաչ կքաշեմ՚: Կային նաեւ մարդիկ, որոնք երկու թեկնածուների մեջ չէին կարողանում կողմնորոշվել, իսկ ոմանք էլ նախընտրեցին չպատասխանել մեր հարցերին:

Իսկ Ձեր թեկնածուն ով է, Դուք ում կվստահեք երկրի կառավարումը???

52 Comments »

The URI to TrackBack this entry is: http://a1plus.blogsome.com/2007/05/18/p32/trackback/

  1. Ինչ հիմաի են մարդիկ ու մոլորված…
    ոչինչ չեն ջոկում;;;;
    քիչ է մնում ինքնահրկիզվեմ;;;;

    Comment by sss — May 18, 2007 @ 3:38 pm

  2. sss ջան, մարդկանց ճիշտ ուղղու վրա դիր, տուն բեր մոլորյալներին…
    Որն է ուրեմն պարզ ճշմարտությունը, ասել է թե միակ եւ ակնկրնելի թեկնածուն???
    Լուսավորիր մեզ…

    Comment by blansh — May 18, 2007 @ 3:45 pm

  3. Ներկայացնում եմ նյութից դուրս մնած կարծիքներ եւ մեկնաբանություններ, որոնք հարցմանը մասնակցածները ասել են < Ա1+>-ի լրագրողին:

    ՙՀանրապետություն՚ կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին նախընտրած միակ քաղաքացին նշեց, որ ընտրելով Արամին` շատ-շատ կարող է ընտրում է չարիքներից փոքրագույնը:

    Ստեփան Դեմիրճյանին էլ միակ ձայն տվածն ասաց, որ ՙկոնդեցի է իր նման, դրա համար էլ ընտրելու է՚: Մեկ ուրիշն էլ հաստատակամորեն որոշել է չընտրել նրան, քանի որ ՙհոր անունով ինչքան պետք է ման եկավ, հերիք է՚:

    Վազգեն Մանուկյանին էլ կընտրեն, քանի որ ՙքաղաքական միաջավայրում աշխատելու հնարավորություններ, ծանոթություններ ունի՚, ՙինտելեկտն ու վճռականությունը բավարարում են՚, ՙունի լիդերի հատկություններ, մյուսները ոչ՚, ՙգնահատում եմ նրան, մանավանդ, որ այս ընտրություններին նրա չմասնակցեց, քանի որ հեռատես է՚:

    Այն փաստը, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ՀՀ նախագահ դառնալու համար 10 տարվա ՀՀ քաղաքացիություն չունի, մարդկանց չի մտահոգում, քանի որ, ինչպես նրանք նշեցին, ՙՌոբերտ Քոչարյանն էլ եկավ ու դարձավ սկզբում վարչապետ, հետո նախագահ, Րաֆֆին ծանոթ է մեր խնդիրներին, իսկ Քոչարյանը հիմա էլ ծանոթ չէ՚, ՙմեր նախկին նախագահին էլ Քոչարյանինը, չէր լրացել 10 տարին քաղաքացիության, բա ինչպես դարձավ նախագահ՚, ՙկյանքում պետք է մարդը տեսած լինի, ինչպես Րաֆֆին՚, ՙմեկ է` նա չի ընտրվելու, Սերժն է լինելու՚:

    Comment by blansh — May 18, 2007 @ 3:52 pm

  4. karcum em nor mard e petq eritasard, hamakargajin mtacorutun unecor. Asenq Vardan Porosyany, erevi qcern en tchanancum baic karcum em apagan nman qaraqakan gorcicnerin e.

    Comment by Gagik — May 18, 2007 @ 4:36 pm

  5. Bavakan e asel vor 14-15 lezu giti,krtutun e stacel Moskvaji midjazgajin haraberutuneri institutum ev boni hamalsaranum

    Comment by Gagik — May 18, 2007 @ 4:38 pm

  6. Ձեր նշած մարդուն ես շատ հարգում եմ, բայցցցցցցցց;;;մեղմ ացած չի ձգում;;;

    Comment by kuku — May 18, 2007 @ 5:27 pm

  7. Փորձեմ ներկայացնել իմ կարծիքը;
    . Արամ Զ.-ն ըսկի լյումպեն մասսաների համար թեկնածու չի, քանի որ …քցող ա;;ստախոս է, կիրթ չէ, պաշտոնի համար նույնիսկ եղբոր արյունը ծախեց եւ այլն;;;միայն բացասական կարող եմ բնութագրել ցավոք այս գեղցուն, ցավոք;;
    եկեք վերլուծենք սրան, բոլոր լավ եւ վատ կողմերը, ու անցնենք հաջորդին;;;;համաձայն եք?

    Comment by kuku — May 18, 2007 @ 5:32 pm

  8. Ես մի տեղ կարդացել եմ, որ մարդիկ նախագահի թեկնածու չեն սիրում չաղերին, քաչալներին, մորուքվորմերին, բեղավորներին եւ իմ կողմից կավելացներ ախպարներին….
    ասում են նույնիսկ մարդկանց ընտրության վրա ազդում է թեկնածուի մազերի սանրվածքը;;;
    Իսկ իրականում եթե որևէ պարկեշտ մարդ անցնի առանց ստվերային հենարանի, ապա այս ազգային ժողովը եւ կառավարությունը ուղղակի վերջինիս կուտեն;;;;այնպես որ Վարդան Պողոսյանը չանցավ;;հետո նա ճիշտ է կրթվել է, բայց նուտրոն գեղղ է ,ցավոք;;;ծագումնաբանությունը եւս շատ կարեւոր է;ինձ թվում է;;;
    կարեւորը ակցենտ չունենա;նախագահը;;;ապագա;;;լինի նորմալ մեծացած,ոչ թրիքի մեջ,սիմպատիչնի,կիրթ;;հը? ինչ կասեք??

    Comment by mu mu — May 18, 2007 @ 5:41 pm

  9. Levon Der Petrossianin gndreyi yete aratchadrver aylabes Rafi Hovhanessian.

    Comment by T P — May 18, 2007 @ 6:01 pm

  10. sss, anhamber spasum em, erb es inqnahrkizvelu.
    Qez dzev es tvel, te mi erku ban gites u kitt ccac inch-vor baner es asum.
    Demirchyann el chi dzum-apacuci pslnqoti inchn a lav@.
    Caqumnabanutiun…
    Mardun nayi…

    Comment by Artak — May 18, 2007 @ 6:19 pm

  11. Կարծում եմ կարելի էր այս ցուցակում նաեւ Դավիթ Հարությունյանին ընդգրկել: Անձամբ ես իրեն կնտրեի, մեր ամենահամակրելի քաղաքական գործիչներից է, ամենաէլեգանտ նախարան է, կիրթ է ու խելացի: Ու անգամ թքած ունեմ, թե ինչ են ասում իրա մասին, կատարած մախինացիաների մասին…
    Շատ լավն է…
    Օսկանյանին էլ դեմ չեմ, բայց Դավիթ Հարությունյանին չի հասնի…

    Comment by blansh — May 18, 2007 @ 6:23 pm

  12. Anhrazhesht e demokratakan barepokhumner ev hamapetakan nor @ntrutyunner,inchpes naev teghakan inqnakaravarman marminneri nor @ntrutyunner.Iskapes ardar ev demokratakan.
    Ayd amen@ karogh e kazmakerpel Levon@.
    Dranov himq k drvi mi nor voraki ev nor aprelakerpi.Ir @ntrveluc heto,arag @ntrutyunner parlamentakan (100 mandat hamamasnakan kargov )ev ayln ev ayln.
    Levon Ter-Petrosyan@ nakhkin skhalner@ ughghelov el ayd amenin khasni.
    Voch demokratakan Hayastan@ apaga chuni. Armen . Germany

    Comment by armenak avetisyan — May 18, 2007 @ 8:10 pm

  13. Ես կմտածեմ ցանկացած թեկանծուի շուրջ, կընտրեմ ցանկացածին, բայց տանել չեմ կարող, զզվում եմ Սերժ Սարգսյանից…
    Թույլ պիտի չտանք ես կրիմինալ գող, ավազակները կաստյումավոր երկիր կառավարեն, ազգային արժեքները իրենց առ ու ծախի առարկան դարձնեն:

    Comment by Gayane — May 19, 2007 @ 4:51 am

  14. Vazgen Manukyanin kntrei u shat kuzei, vor darnar Hayastani naxagah. Indz tvume, vor na miak mardn e, vor iskapes uzum e hayastany ujegh u barekecik lini. Na ir amboghj kyanky nvirel e Hayastanin. Baci amen inchic, miak mardn e, vor unak e mi ban poxelu. Axr anhamemateli e, ir mtavor yev baroyakan arjeknerov et arajadrats myus teknatsuneri het. Ir kyanki pordzov el e apacucel, vor shat vjrakan u ujegh mard e. Yete Vazgen Manukyany chdarna naxagah, uremn shat shat yerkar Hayastany kmna hetamnac u apush yerkir, kam kkortsanvi, kam el tenc qarsh kga.

    Comment by Tigran — May 19, 2007 @ 5:13 am

  15. Կարծում եմ,որ ներկա պահին ավելի հեռատես քաղաքական գործիչ ինչպիսին Վազգեն Մանուկյանն է Հայաստանը չունի: Բացի այդ բարձր ինտելեկտի տեր է ու ունի պետության ղեկավարին վայել պահվածք: Շատ կցանկանայի, որ մյուս ընդդիմադիր ( և ոչ միայն ) քաղաքական լիդերները մի քիչ հաշվի նստեյին նրա հետ: Դրանից միայն կշահի ժողովուրդը:
    Գտնեւմ եմ,որ նույն արժանիքներով է օժտված նաև Րաֆֆի Հովհաննիսյանը, բայց ես կցանկանայի որպես նախագահ տեսնել Վազգեն Մանուկյանին:

    Comment by HM — May 19, 2007 @ 5:19 am

  16. Եկեք չմոռանանք, որ ընտրությունները կեղծելու ավանդույթը սկիզբ առավ հենց Լևոնի օրոք: Լևոնն էր, որ մինչև արդյունքների հրապարակումը, խմում էր իր հաղթանակի կենացը: Համաձայն եմ, որ շատ համակրելի անձնավորություն է և ունի խարիզմա, որ իր հետևից ժամանակին տարավ միլիոններ, բայց, ցավոք, չդիմացավ գայթակղության փորձությանը:

    Փորձությանը դիմացավ Վազգեն Մանուկյանը’ մնալով մաքուր և համատարիմ իր սկզբունքներին, բայց չեմ կարծում, որ այլևս կարող է զանգվածներ առաջնորդել: Մարդիկ արդեն հոգնել են նույն ուժերից ու դեմքերից, որոնք ոչ մի արդյունքի չեն բերում:

    Այդ առումով, Րաֆֆին ինչ-որ թարմություն է մտցնում քաղաքական դաշտ: Մարդ, որ բացի ,,քոլիցն ու ծմակիցը,, , մի երկու բան էլ է տեսել էս աշխարհում և գռփելն ինքնանպատակ չի դարձրել: Ինչպես նաև, որ շատ կարևոր է, առաջնորդվում է ոչ թե բացասման և ոչնչացման ճանապարհով, այլ ունի կառուցողական և հավասարակշիռ դիրքորոշում: Նման մոտեցում է պետք հայերին, որոնք ոչ թե ստրկամիտ են, ինչպես ոմանք են կարծում, այլ շրջահայաց և կառուցող: Մեր ժողովուրդը երբեք չի գնա ժխտողի և քանդողի հետևից, չնայած, նման ուժերն էլ են անհրաժեշտ քաղաքական հավասարակշռությունը պահպանելու համար:

    Comment by Լուսինե — May 19, 2007 @ 5:33 am

  17. Արտաշես Գեղամյան ահա նա ով կառողջացնի Հ.Հ.տնտեսությունը

    Comment by Խաչատուր — May 19, 2007 @ 6:02 am

  18. Im karcikov hajord yntrutyunnerum naxagahi pashtonum klini Robert Kocharyany. Chisht e na chi karox 3-rd angam yntrvel, sakajn verjers sahmanadrutyan mej katarac popoxutyunnerov na xarox e noric arajadrel ir teknacutuny voch te 3-rd ajl 1-in angam. 3-rd angam kliner ete hin sahmanadrutyamb liner, isk hima sahmanadrutyuny poxvel e ev da hnaravorutyun e talis noric teknacutun arajadrel.

    Comment by Suzan — May 19, 2007 @ 6:24 am

  19. ես կցանկանայի որպես նախագահ տեսնել Վազգեն Մանուկյանին:

    Comment by nerses — May 19, 2007 @ 7:14 am

  20. Yes karcum em vor es petutyun@ miayn karox e xelqi gal Vazgen Manukyani naxagah @ntrvelu depqum nran yes khamarei ays petutyan knqahayr@ nra shnorhiv menq karoxacanq haxtel paterazmum yev khaxtenq nayev @ndhanrapes

    Comment by HHH — May 19, 2007 @ 7:18 am

  21. Hargum em Raffi Hovhanisyanin baic kqverkem Vazgen Manukyani ogtin

    Comment by hay — May 19, 2007 @ 8:18 am

  22. VAZGEN MANUKYAN im karciqov inqn e arjani ayd texin

    Comment by Hrant — May 19, 2007 @ 10:00 am

  23. amenahmut,xelaci,porcaru ev hajastani teslakany patkeracnox qaxaqakan gorcichy Vazgen Manukyann e .Na e Hajastani naxagahi amena arzhani teknacun

    Comment by varduhi — May 19, 2007 @ 11:00 am

  24. Փաստորեն, այս ցուցակում մոռացել ենք Պարույր Հայրիկյանին եւ Տիգրան Կարապետյանին:
    Այսօր Տիգրան Կարապետյանը հայտարարել է, որ անպայման դնելու է իր թեկնածույությունը, հնարավոր է հանի էլ ինչ-որ մեկի օգտին, բայց անպայման դնելու է:
    Հայտարարությամբ է հանդես եկել նաեւ Հայրիկյանը, ով ասել է, որ պատրավոր է նախագահ լինել, հաշվի առնելով իր անցած ճանապարհը:
    Այս մարդկանց մասին ինչ կասեք???http://www.a1plus.am/am/?page=issue&iid=49476
    http://www.a1plus.am/am/?page=issue&iid=49485

    Comment by blansh — May 19, 2007 @ 1:13 pm

  25. Ov el vor lini, yes problem chem unena yete irok joghovrdi koghmic @ntrvatz u legitim lini.

    Comment by nazarian — May 19, 2007 @ 3:43 pm

  26. Մի րոպե;;;
    ես Րաֆֆիին դեմ եմ;;;
    դուք երբեւէ իրենից բացի 2 լոզունգային ֆռազայից բացի, որեւէ նորմալ միտք լսել եք???սեւ է, չախ, ու ախպար;;ֆի;;
    էն օրը մի քաղաքական գործիչ ասաց ,որ կընտի Րաֆֆիին,որովհետեւ նա ամենաընդունելին է դրսի համար, ամենականխատեսելին եւ ամենակառավարելին;;;;;;;;;պատկերացնում եք???

    Comment by mu mu — May 19, 2007 @ 6:12 pm

  27. mu mu, lurj tenc ban es lsel, te horinum es…………………
    Zrpartel chi kareli………….
    Ete Rafin sirun chi, tox aydpes lini………
    Bayc, vor karavareli a u kanxateseli, sa arden chapn ancar…………

    Comment by Gayane — May 19, 2007 @ 6:59 pm

  28. klyanus’;;;երդվում եմ;;
    դա ես չեմ ասում, դա ինձ ասեց մի մարդ,որը նախկինում ԱԳՆ-ում էր աշխատել;;;նախկին եւ ներկա իշխանությունների օրոք;;մի 3 տարի է էլ այդտեղ չի աշխատում;;ես էլ էի ապշել նման ցինիկ կարծիքից;;բայց դե դա այդ մարդու կարծիքն է;;

    Comment by mu mu — May 19, 2007 @ 8:25 pm

  29. Havan Hovanisyan@ chist tgaya, u @ndhanrapes hashnakner@ amenalavn en.
    Tox naxagah darna Havahn@,
    Vahan Hovanisyan, Vahan Hovanisyan,
    Vahan Hovanisyan, Vahan Hovanisyan,
    Vahan Hovanisyan, Vahan Hovanisyan,
    Vahan Hovanisyan, Vahan Hovanisyan……………………

    Comment by Seroj — May 20, 2007 @ 1:07 pm

  30. Rafi Hovanisyani masin mu mu-n chist a asum, paxac demqa
    Vahan Hovanisyann a lav@

    Comment by Seroj — May 20, 2007 @ 1:40 pm

  31. Գծվել եք???
    եթե մեր նախագահը լինի դաշնակ, ուրեմն վսյո;;;
    էս երկիրը ընդհանրապես կմեկուսանա ու կպրծնի;;;
    երբեք;;երբեք;;;երբեք;;;
    եթե մի քիչ հեռատես լինեք, երբեք դաշնակ չեք ընտրի;;;
    չնայած ինքը շատ խելացիէ, շուստրի, ցինիկ;;;
    ու վապշե. մորուքով ու ակնոցով նախագահ…էդքան էլ պրախադնոյ չի;;;
    ինքը լուչշե օպոզիցիա լինի, սրամիտ սրան-նրան զեռ առնի;;;դա իրա մոտ շատ լավ է ստացվում

    Comment by mu mu — May 20, 2007 @ 2:14 pm

  32. mu mu chenq gjvel:
    Mayc mia hat nayeq, sahmanner@ pak en u esqan turqacvac enq, ba vor sahmanner@ bacen inch klinenq.
    ES hamadzayn em, vor Hahan@ ga u sahmanner@ pak mnan, zato amen mi erexa mi hat krtich kdastirakvi

    Comment by Seroj — May 21, 2007 @ 4:07 am

  33. շատ ,,տապոռ,, մոտեցում է;;
    էտ վրացիները վրացի են մնում,իսպանացիները-իսպանացի,իտալացիները-իտալացի;;;
    իսկ մենք սահմանները փակ պահենք, որ չթուրքանանք???
    Եթե դու աղջիկ ունենաս, երեւի դուռը վրան փակ պահես,որ չայլասեռվի???
    Մի քիչ կոպիտ համեմատություն եմ անում, կներես, բայց քո ասածի իլյուստրացիան եմ անում;;;
    Ոչ,ոչ, եւ ոչ;;;
    Ամեն ինչ գալիս է դաստիերակությունից,բա…
    Իսկ որ մենք հիմա թուքացել ենք,դա ուրիշ տեղից է գալիս;;պատրաստ եմ բացատրել;;;եթե ուզում ես;;;

    Comment by mu mu — May 21, 2007 @ 10:16 am

  34. Իսկ ինձ թվում ա, որ մեր երկրին նախագահ պետք չի: Որովհետև բոլորս էլ (հայ ազգը) հմուտ դիվանագետներ ու քաղաքական գործիչներ ենք: Ինչ ենք անում նախագահ, մեծ-մեծ խոսալ գիտենք, մեր երկիրը կպահենք էլի:

    Comment by Saucy — May 21, 2007 @ 12:55 pm

  35. շատ լավ միտք է:
    Միեւնույնն է, հնարավոր չէ , որ ինչ որ մեկին միանշանակ հավանենք, ընտրենք ազգովի;;
    էնքան կվերլուծենք, կքննադատենք, ցանկացած քայլ, ելույթ, ;;;;մեկին շատ դուր է գալիս, մյուսները ատում են, ձեռ են առնում;;;եւ այլն;;;
    չի լինի ՀՀ-ում մի Նախագահ, որին բնակչության մի երեսուն տոկոսը հարգի, հավնի;;;

    Comment by mu mu — May 21, 2007 @ 5:24 pm

  36. ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ//////////////////////////////////////////////////
    Էս երևանցին գնում ա Լենինական, տեսնում ա, մի հատ երեխա հեծանիվ ա քշում: Ուզում ա իբրև հումոր անի, մոտենում ա էս երեխային ու ասում.
    -Բալիկ ջան, կտաս հեծանիվդ քշեմ?
    Ես երեխան զարմացած նայում ա էս մարդու բոյին, իր փոքր հեծանիվին ու ասում ա.
    -Ձյաձյա ջան, նախ առաջինը էս հեծանիվը իմը չի, երկրորդն էլ ուրիշինն ա:

    Comment by Saucy — May 22, 2007 @ 12:57 pm

  37. Saucy ջան, նախ առաջինը անիկդոտը լավն էր, երկրորդն էլ շատ լավն էր:

    Comment by blansh — May 22, 2007 @ 1:13 pm

  38. Inch dzevov kayasav AZ @ntrutyunner@ nujn dzevov el linelu en HH naxagahi @ntrutyunner@, ajsinqn mer arzanapatvutyunn u xixch@ toxac @nkel enq @ntrakasharqner enq vercnum, heto boxoqum ays kyanqic: Ays dzer harcumner@ @ntanrapes chen artahaytum hay zoxovrdi karciq@, qani vor och Noyemberyanum , Tavushum kam ayl shrdjannerum mardik i vichaki chem masnakcel nmanatip qvearkutyunneri, nranc karciq@ evs kareli hashvi arnel u heto terterum tpagrel ayd amen@: Ev heto ays qvearkutyan tver@ zgali dzevov kareli e mek orum popoxel gnalov mi qani internet akumbner kam kirarelov ayl metodner:
    Dimum em A1+ -i ashxatakicnein, vorovhetev miayn dzer koxmic tpagrvac tvyalnerin enq menq bolors havatum: Duq inqnerd miayn dzer mi qani ashxatakicnerov shrdjeq Hayastani bolor marzerum, anckacreq anachar soc harcum, vorn el kartahayti irakan patker@:
    Serz Sargsyan —–19% , sa uxaki cicaxeli e ev anhnar: Azatvel e petq nranic amen gnov: Bolors el dardzel enq nra u nra timakicneri gerin:
    Menq bolors el uzum enq unenal hzor Hayastan, vorn el menq petq e stexcenq, payqarelov zoxovrdi glxin chariq dardzac aysorva ishxannutyunneri ev nranc koxmic hovanavorvox olgarxneri dem:

    Comment by Arman — May 22, 2007 @ 2:20 pm

  39. Սարքսյան Վազգենի ամենամեծ սխալն այն էր, որ Լեվոնին պաշտպանելու փոխարեն սրանց բերեց իշխանության, իսկ հետո ցանկանում էր շտկել սխալը` չթողեցին…
    Չկրկնենք նրա սխալը….
    Իմ կարծիքով մեր փոքր երկրի մեծ նախագահը Լևոն Տեր-Պետրոսյանն է:

    Comment by Հակոբ — May 22, 2007 @ 8:01 pm

  40. Չգիտեմ Վազգենի սխալները, բայց որ ինքը թուլիկա, լիդերություն հիմա չի կարա անի, դա հաստատ ա

    Comment by Seroj — May 22, 2007 @ 8:11 pm

  41. Esem Hayastani Hanrapetuyan naxagahe :) ))))))). Ays harce arten xndaluya im hamar. VOCHMEK EL CHI. U vochel klini arjani mart motaka jamanaknerum, bolore anarjaen im hamar. Es chapic shatem sirum im erkire vorpisi cankanam himikva teknacuneric vorevice mekin tesnel vorpes im erkri haxagah. Es husahatvelem arten, chka, inch anem chka ev verj. Huysovem vor im erexanere kapren iskapes bargavaj (voch vomanc patkeracrac bardavaje)Hayastanum, vorteg chi lini Gagon ev ira nmannere.

    Comment by NINA — May 24, 2007 @ 11:42 pm

  42. Առայժմ միայն Վազգեն Մանուկյանն իր Ազգ թերթին տված հարցազրույցում պատրաստակամություն է հայտնել պայքարել Պրեզիդենտի պաշտոնի լուծարման ու Հայաստանի պարլամենտական պետության վերածման համար։

    Մնացածն եթե առաջադրվեն էլ աթոռի տիրանալու համար են պայքարելու և ոչ Հայաստանի բարեփոխումը իրականացնելու անելու համար։

    Comment by voter — May 25, 2007 @ 4:08 pm

  43. Stepanin lav gitem pokr jamanakits,na shat azniv karkin marde,lav zavak lav hayr,bari makur,xelatsie lav kazmakerpich,sirume ir joxovurdin klini lav NAXAGAH!!!

    Comment by Karen — May 25, 2007 @ 10:45 pm

  44. verch tveq Stepan Demirchyanin govel, amota, patkeracnum eq sa naxagah darna, pslnqot a, lav eli, amot a, mi hat el poqruc em chanachum,
    es el lav ynkerner unem, bayc naxagah partadir chi linen

    Comment by HH qaxaqaci — May 27, 2007 @ 1:47 pm

  45. Քվեարկելու եմ Րաֆֆի Հովհաննիսյանին։ Ազատ անկախ երկրում մեծացած մարդ է։ Ցանկացած մարդ որ մեծացել է կոմունիստական մթնոլորտում իմ ձայնը չի ստանա։

    Comment by Սահակ — May 29, 2007 @ 2:12 am

  46. Սիրելի Կարեն հուսով եմ չեմ վիրավորի, սակայն Ստեփանն ունի մի մեծ դժբախտություն. նրա դեմքին դրոշմված է իր իսկ դեբիլությունը: Նա երբեք լավ նախագահ չի կարող լինել:

    Comment by Saucy — May 30, 2007 @ 4:55 pm

  47. Inch uzum eq aseq, hima Serj@ Sargsyan amenaharmarn e, qani vor inq@ aknhayt lider e, es irenic baci urishin chem tesnum!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

    Chnayac Raffin lav mara!!!!!!!!!!!!!!

    Comment by Nina — June 2, 2007 @ 6:55 pm

  48. Վարդան Օսկանյան ահա ամենա լավ տեկնածուն ցավում եմ որ ոչ ոք կամ քչերնեն դա նկատում

    Comment by Armosha — June 15, 2007 @ 9:06 am

  49. Misyn Levon Ter-Petrosyanin —-
    Avelecreq nran ays ejum ——–

    Comment by armen — September 30, 2007 @ 7:04 pm


  50. Comment by Helena — September 30, 2007 @ 7:07 pm

  51. ահա ամենա լավ տեկնածուն

    Comment by Anna — September 30, 2007 @ 7:08 pm

  52. ցավում եմ , քչերնեն դա նկատում

    Comment by Elena — September 30, 2007 @ 7:10 pm

RSS feed for comments on this post.

Leave a comment

Line and paragraph breaks automatic, e-mail address never displayed, HTML allowed: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <code> <em> <i> <strike> <strong>



Anti-spam measure: please retype the above text into the box provided.