Այս ամգամ իսկականից 1+1+1+1???
May 18, 2007
<Ես հասկանում եմ, որ ոմանք սա կգնահատեն որպես հուսահատ քայլ: Բայց այս որոշումը կայացնելուց առաջ երկար եմ մտածել, եւ իմ արածը ոչ թե հուսահատ քայլ է, այլ քայլ է ընդդեմ հուսահատության>,-Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը հետամուտ` շարունակվում է քաղաքացիների հոսքը դեպի Ազատության հրապարակ <1+1+>ներով: Թումանյանի եւ Սպենդիարյանի պատվանդաններին փակցված այս թղթերին կան նաեւ ընդդիմադիր <Ազգային միաբանություն>, <Օրինաց երկիր>, <Ժառանգություն>, <Ժողովրդավարական ուղի> կուսակցությունների ստորագորությամբ թղթեր: Կարդացեք նաեւ այս եւ այս:
Վերջապես ընդդիմությունը կմիավորվի, թե ինչպես Նիկոլ Փաշինյանի հայտարարությամբ բացառող <հուսահատ քայլը> է սա, ի վերջո???


Ընդդիմության միավորվելու մասին քննարկում է եղել նաեւ այստեղ
Comment by blansh — May 18, 2007 @ 3:37 pm
Եթե օրինաց երկիրը ընդդիմություն է, ապա ես կասմանավտ եմ;;;;Ափսոս, բայց ինձ թվում է Նիկոլը իր այդ ընդդիմությունը միավորելու կոչով ուրիշ խնդիր է լուծում;; հետաքրքիր է ով է իր պատկերացրած թեկնածուն;;;
Ուզում եք գրազ գամ,թե ինչու է նման կոչով դիմում.
որպեսզի վերջնականապես ոչնչանա Դեմիրճյանի վարկածը;;որովհետեւ թե ներկա, թե նախկին իծխանություններին միայն մեկ թեկնածու չի դզի. դա Ստեփանն է;;;Ես համաձայն եմ, որ նա այս պահին սկի վտանգ չի ներկայացնում, բայց եթե մի քիչ վերլուծեք, կտեսնեք որ ես ճիշտ եմ;;;Գիտեմ ինչ եմ ասում;;
Իսկ մարդիկ, մեկ էլ տեսար ինչ որ պահի, ինչ որ դասավորությունների դեպքում, գնան ու Դեմիճյան ընտրեն…բա;;;Իսկ դա ոչ մեկին բացարձակ ձեռք չի տա;;;Եթե մեկը կասկածում է, կարող եմ ապացուցել;;;;
Comment by mu mu — May 18, 2007 @ 5:52 pm
Անիմաստ ա Նիկոլը տանջվում, ոչինչ էլ չի ստացվի: Ինքը պիտի սպասի, մի 4 տարի, ուժ հավաքի, համակիրներ հավաքի ու հաջորդ խորհրդարանականին մասնակցի, թե չէ հիմա շանսեր չունի ոչ մի բանի հասնելու, մեկա հեղափոխություն չի լինի, իմպիչմենտ էլ չի լինի;
Comment by Gayane — May 19, 2007 @ 4:59 am
Քիչ հետո կմեկնարկի հանրահավաքը, որի նախապատրաստման համար Նիկոլ Փաշինյանը 2 գիշեր անվկացրեց վրանում եւ նստացույց արեց…
Սպասենք, տոսնենք…
Հանրահավաքը , եւ միասնականն է լինելու: Փաստորեն 1+1+1+ ընդդիմադիր կուսակցությունների ստորագրությամբ թղթերը սինվոլիկ բնույթ ունեին, իրենք չեն մասնակցի:
Տեսնենք, գոնե հենց այնպես ներկա լինեն:
Comment by blansh — May 19, 2007 @ 1:05 pm
Gayane, yete ko iravunkneri hamar chpaykares, voch mek@ geghecik achkeri hamar ayd iravunkner@ chi ta kez. Paron Pashinyan@ aydkan@ giti u patrast a tanjvel dra hamar.
Comment by nazarian — May 19, 2007 @ 3:45 pm
Այսօր հանրահավաքը եղավ եւ մասնակցեց նաեւ ՕԵԿ-ը, ելույթ ունեցավ Հեղինե Բիշարյանը, ներկա էր նաեւ < Ժառանգությունից> Վարդան Խաչատրյանը:
Ասում էին, վերցրած ընտրակաշառքը կծախսեն կգնա, բայց սեփական իրավունքների համար պայքարն է կարեւոր:
Հետո հանրահավաքի մասնակիցները քայլեցին դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ համազգեստավորների պակաս չէր զգացվում, առհասարակ ոստիկանները շատ էին նաեւ ճանապարհին, եւ պայմանավորվեցին հանդիպել մյուս շաբաթ նույն օրը, նույն տեղում…
Comment by blansh — May 19, 2007 @ 7:20 pm