Նոր խորհրդարանը 90/60/90-ն է
May 16, 2007
Կազմվեց նոր խորհրդարանը… իսկ նոր գաղափարներ, նոր մոտեցումներ կլինե՞ն, թե՞ կշարունակվի գզվրտոցը…Առայժմ կանխատեսումներ չեմ անում…
Արդեն <կայացած եւ միջազգային ստանդարտներին համապատասխան>, (ասել է թե 90/60/90) ընտրությունների արդյունքները ամփոփված են, նախագահի <դաբրոն> էլ տված է, չնայած վերջին նշածիս քիչ վերապահումներով եմ մոտենում… Նախագահ Ռ. Քոչարյանի սիրած կուսակցություններից ՄԱԿ-ը չանցավ, մյուս կուսակցություններն էլ ոչ նախանշված տոկոսային հարաբերություններով անցան:
Ինչեւէ, նոր խորհրդարանում նախորդ <բոյկոտասեր ընդդիմությունը> չի լինի, (խոհ` եթե այս տարիների ընթացքում ամեն մեկը մի նախագիծ, մի որեւէ օրենքում փոփոխություններ ու լրացումներ մշակեր, բոյկոտելու եւ խորհրդարան տոնից տոն ներկայանալու փոխարեն, գուցե ամեն ինչ այլ կերպ դասավորվեր): Ամեն դեպքում, Սադոյանը չի լինի եւ ռադիոլսողներին <զարմանում եմ> չի դիմի ամեն առիթով:
Սերժ Սարգսյանի այն արտահայտությունը, թե ԱԺ-ն առանձգական չէ, ինձ շփոթության մեջ է գցում…ախր եթե առանձգական չէ, ամեն շուն ու շանգյալով ինչու՞ զբաղեցվեց այդ 131 աթոռը: Ինչեւէ, հետեւենք 1+1-ի եւ նոր 90/60/90 խորհրդարանի քայլերին: Գուցե մի տեղից լույս բացվի…


առանձգական = առաձգական?
Comment by nazarian — May 17, 2007 @ 8:34 pm
Այո, nazarian առաձգական, շնորհակալ եմ վրիպակի զգուշացման համար: Ուղղեմ, թե չէ?
Comment by blansh — May 17, 2007 @ 9:05 pm
90-60-90_@ lav er, hetaqrqir hamematutiun er, bayc vor grel eq, te @ndimutian@ texn e, lav chashxatec, dra hamar chancav, mi qich edpes chi,
Lav ashxatein, meka stanq ein ancnelu.
Comment by Artak — May 18, 2007 @ 5:33 am