Իրենք հպարտ են, իսկ մենք?

May 15, 2007

"ՙՄենք հպարտ ենք, որ այդ բարելավմանը նպաստել է մեր գործակցությունը կառավարական եւ ոչ կառավարական կառույցների հետ, եւ բարձր ենք գնահատում ընտրական համակարգի շատ պաշտոնատարների անկողմնակալություն"՚, -ասում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը` գնահատելով Հայաստանի խորհրդարանի ընտրությունը:

Դեսպանատունը հիշատակում է նաեւ, որ ՙընտրական գործընթացի մաս է համարվում նաեւ ի հայտ եկած խնդիրների մանրամասն դիտարկումը, այդ թվում եւ ընտրակեղծիքների եւ ահաբեկումների մասին հնչած մեղադրանքների, որոնք կարող էին ազդել ընտրության որոշակի մասի վրա՚: ՙՄենք հուսով ենք, որ կեղծիքների մասին հնչած մեղադրանքները մանրամասն կուսումնասիրվեն, իսկ հաստատման դեպքում` կլուծվեն դատական կարգով՚, ասված է ԱՄՆ դեսպանատան գնահատականի մեջ:

Միջազգային դիտորդները համարեցին, որ Հայաստանն այս ընտրություններն անցկացրեց  միջազգային կառույցների առջեւ ստանձնած պարտավորություններին համաձայն: Միգուցե միջազգային դիտորդների ‘աչքի առաջ’ լուրջ խախտումներ չեն եղել, որոնք էականորեն կազդեին ընտրությունների արդյունքի վրա:Բայց արդյոք մեր աչքի առաջ էլ ոչինչ տեղի չի ունեցել? Ամեն ինչ անցավ այնպես, ինչպես ‘պետք’ էր? Ու մենք հպարտ ենք, որ կարողացանք ‘ձեւավորել’ խորհրդարան միջազգային չափանիշներին համապատասխան եւ առաջիկա հինգ տարիներին կարող ենք հանգիստ խղճով ապրել, քանի որ մեր քվեն բաժին ընկավ մեր երկրի զարգացմամբ իսկապես մտահոգ ուժերին? Հպարտ ենք ու հանգիստ?

10 Comments »

The URI to TrackBack this entry is: http://a1plus.blogsome.com/2007/05/15/p27/trackback/

  1. ես ամաչում եմ;;;բոլորի փոխարեն;;;էս ազգը մուչացկան ա ու ստրուկ;;;զզվում եմ բոլորից;;;
    սա ոչ մեկի ոչ հաղթանակն է ոչ պարտությունը;;;
    սա մեր ազգի վերջնական այլասերումն է;;;սա վերջն է;;;Պուշկինը տաղանդավոր ու հանճարեղ մարդ էր… շատ դիպուկ էր բնութագրել մեզ;;;
    ուղղակի մենք պրիզնատ չէինք գալիս;;;հիմա ես պրիզնատ եմ գալիս;;ամոթ

    Comment by sss — May 15, 2007 @ 10:50 am

  2. sss, ազգին մեղադրել ըտենց պետք չի: Հետո ինչ որ արդյունքները ըսենց են: Եթե մարդիկ իրենց ձայնը վաճառեցին դա էլի չի նշանակում թե նրանք վատ մարդիկ են: Դու չես կարող նրանց մեղադրել ու միևնույն ժամանակ ուզես իրենց կառավարիչը լինել: Դու պետք է սիրես քո ժողովրդին ինչ էլ որ իրենք անեն:

    Իսկ շատ բան էլ կախված էր ընդդիմությունից և իրենք ամեն ձևով փոշիացրին իրենց ձայները: Նույնիսկ պլան չկար որ կեղծիքների դեպքում մի քիչ ղալմաղալ արվեր: Բայց եթե նոր եկած ուժերը սրանից դաս քաղեն, մյուս անգամ ավելի մտածված քայլեր կանեն երեւի:

    Comment by nazarian — May 15, 2007 @ 1:34 pm

  3. կներես էլի ,նոր եկած ուժերը ովքեր են???
    այդ ուժերը 4 տարի շարունակ կոնկրետ խնդիր էին լուծում.այն է` մասնատել,թուլացնել,փոշիացնել;;դա ի դեպ Քոչարյանի սցենարով է;;;

    Comment by sss — May 15, 2007 @ 1:45 pm

  4. Yes Impeachment@ u Ayl@ntrank@ nkati unei. Zroyakan mijocnerov nrank sharjum steghtzecin.

    Comment by nazarian — May 15, 2007 @ 3:04 pm

  5. Sss ջան, ինչ որ կողմից համաձայն եմ քեզ հետ, բայց Նազարյանը ճիշտ է ասում:
    Եվ հետո, բոլորս էլ գիտենք, որ ընտրությունները այդքան էլ արդար չեն ու այդտեղ չես կարող մեղադրել մի խեղճ ժողովրդի: Ու հետո էլ ինձ թվում ա, որ Պուշկինի բախտը չի բերել և նա շխվել ա շատ վատ հայերի հետ,,,

    Comment by Saucy — May 15, 2007 @ 6:00 pm

  6. Ես Սթայնբեքի մի խոսքն եմ հիշում. փորձիր քեզ ուրիշի կոշիկների մեջ դնել: Շատ հնարավոր ա որ եթե ես էլ աղքատության մեջ թաղված լինեի, ես էլ իմ ձայնը ծախեի:

    Comment by nazarian — May 15, 2007 @ 6:24 pm

  7. էտ ա էլի;;;
    դրանով են մարդիկ տարբերվում միմյանցից;;
    կներես,բայց դա ստրուկի հոգեբանության արդյունքն է;;;փառք աստծո, որ աշխարհում կան նաեւ ոչ ստրուկներ, ու իրենք են էս երկրագունդի հավասարակշռությունը պահում;;եթե բոլորը քեզ պես մտածեին ոչինչ տեղից չէր շարժվի, ոչ մի առաջընթաց ցիվիլիզացիաների մեջ չէր լինի;;;որովհետեւ կան մեր մեջ մարդիկ, որոնք մենակ իրենց մասին չեն մտածում;որ արժանապատվություն գոյություն ունի, թասիբ եւ այլ բաներ;;
    ինչպես ասում է մեկ ուրիշ գրող,, նա ով ծնվել է սողալով, թռչել չի կարող….,,բա;;

    Comment by kuku — May 15, 2007 @ 9:13 pm

  8. հա, ինչ որ առաջընթաց որ տեղի ա ունենում, տեղի ա ունենում անհատների ու նրանց առաջնորդությամբ:

    Իսկ ես որ քո տեղը լինեի, աջուձախ մարդկանց ստրուկ չեի անվանի: Ոչ մեկը քեզ իրավունք չի տվել մարդկանց ըտենց բաներ ասել (չնայած Մովսեսն էլ էր ջղայնանում Հրեաների վրա երբ որ իրան չեին լսում - բայց դու Մովսես չես):

    Comment by nazarian — May 16, 2007 @ 1:40 pm

  9. Միջազգային դիտորդների գնահատականը իրոք ծիծաղելի է…
    Ես կարծում եմ, որ ընտրակաշառքը մարդու գիտակցված ընտրությունն է…
    Բայց չարժե գիտակցաբար կուտ ուտել…

    Comment by blansh — May 17, 2007 @ 9:00 pm

  10. Che lurj, srtkamit mtacoxutiun a pax vercnel@. Amot hay azgin

    Comment by Artak — May 18, 2007 @ 5:35 am

RSS feed for comments on this post.

Leave a comment

Line and paragraph breaks automatic, e-mail address never displayed, HTML allowed: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <code> <em> <i> <strike> <strong>



Anti-spam measure: please retype the above text into the box provided.