<Հույսը> կտրեց շատ ուսանողների հույսը

May 8, 2007

<Գովքն վարչապետի` ի բարորություն Հայաստանի>… ԵՊՀ ուսանողության < հանրապետական ակտիվ> եւ մի քանի տասնյակ < ոչ հանրապետական ակտիվ> ուսանողները այսօր ծափողջույններով, հոտընկայս, այլ կերպ ասած նախագահավայել դիմավորեցին Սերժ Սարգսյանին, ով եկել էր պատասխանելու < Հույս> ուսանողական շարժման` նախօրեին ներկայացրած հարցերին:

Ցավոք, այսօր < Հույսը> կտրեց շատ ուսանողների հույսը, ովքեր օգեւորված էին ուսանողական շարժում գաղափարից… պարզաբանեմ…

Այսօրվա հանդիպումը ցույց տվեց, շարժումը ոչ ինքնաբուխ, ռեկտորատի հովանու ներքո եւ Սերժ Սարգսյանի վաղաժամ նախագահական քարոզարշավին ծառայող չձեւավորված կառույց է: Վարչապետին տրվելիք հարցերը նախօրոք պատրաստվել էին եւ < գլավլիտի> տակով անցել…< մարդ ես…ավել-պակաս>:   Չնայած կարծում եմ` այստեղ արջի ծառայություն էին մատուցել: Իսկ արդեն հոգնած կամ դահլիճի մեծամասնության կարծիքը չկիսող ուսանողներին թույլ չտրվեց դուրս գալ: Հույսականները կանգնել էին մուտքի դռների մոտ եւ հորդորում էին սպասել հանդիպման ավարտին:

Հետաքրքիր մանրամասներ… Սերժ Սարգսյանը ասաց, որ մայիսի 13-ին` քվերակությոնից հետո, հայտարարությամբ հանդես կգա, եթե որոշի դնել իր թեկնածությունը 2008-ի նախագահականին: Այն կախված է խորհրդարանական ընտրություններին շատ քվեներ հավաքելու հետ: Ինքը ակնկալում է ժողովրդի աջակցությունը:

Վարչապետը գտնում է, որ միասնության շրջանը լավ նախաձեռնություն է, սակայն ճիշտ ժամանակ չի ծրագրված: Մայիսի 9-ի օրով փակել ճանապարհները, խցանումներ առաջացնել այդքան էլ տեղին չէ եւ ինքը կփորձի նպաստել վերջինիս հետաձգվելուն:

<Հույսին> վերաբերվող այլ մանրամասներ  E-channel-ի բլոգում: Կարդացեք նաեւ այս:

3 Comments »

The URI to TrackBack this entry is: http://a1plus.blogsome.com/2007/05/08/p19/trackback/

  1. Ete petakan buhn a tenc dimavorum Serjin, uremn hastat mi ban ka, yaxk, hajord naxagah@ inqn a linelu. Gna dzoric gcvi, Hayastan

    Comment by Patahakan aycelu — May 8, 2007 @ 9:04 pm

  2. Փաստորեն, Սերժը փչացրեց միասնության շրջանը: Ինչ վատ ա, մենք էլ ոգեվորված ասպասում էինք

    Comment by Garik — May 9, 2007 @ 8:06 pm

  3. Գարիկ ջան, ասեմ, որ բոլորն էին ոգևորված սպասում: Բայց ինչ-որ մի …. որոշումով, բոլորը նստեցին տեղները ու ոչմեկ ոչինչ չարեց: Տեղն ա հայերին, ինչ ասում են վռազ գլուխները կախ անում են` չմոռանալով մեծ-մեծ դուրս տալ:

    Comment by Saucy — May 10, 2007 @ 1:17 pm

RSS feed for comments on this post.

Leave a comment

Line and paragraph breaks automatic, e-mail address never displayed, HTML allowed: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <code> <em> <i> <strike> <strong>



Anti-spam measure: please retype the above text into the box provided.