Երազ իմ անազատ երկիր Հայաստան
May 1, 2007
Մինչ նորաձեւության թելադրանքով հայաստանյան բոլոր ամբիոններից դեմոկրատիա է պրոպոգանդվում, հայ ժողովուրդը եւ իրեն արժանի կառավարությունը <տոնում է իր հերթակա նվաճումը>. Հայաստանի մամուլը արդեն որերորդ տարին անընդմեջ <ոչ ազատ> է որակվում Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության կողմից:
Այս տարի Հայաստանը կիսում է <պատվավոր> 142-րդ տեղը Զամբիայի հետ իսկ անցած տարի 137-րդ տեղում էր:
Նշենք, որ կազմակերպությունը ուսումնասիրությունը անցկացնում է 3 չափանիշներով` օրենսդրական միջավայր, որում աշխատում են ԶԼՄ-ները, քաղաքական ազդեցություն նյութերի վրա եւ տեղեկատվության մատչելիություն, լուրերի բովանդակության եւ տարածման նկատմամբ տնտեսական ճնշում: Արդյունքում Հայաստանը 64 միավորով դասվել է <ոչ ազատ> երկրների շարքում:
Զեկույցը անդրադարձել է ԶԼՄ-ներում ինքնագրաքննության մթնոլորտին, լրագրողների եւ լրատվամիջոցների նկատմամբ ճնշումներին եւ մատնանշել է կոտնկետ դեպքեր:
Հետաքրքիր է, որ այս անգամ էլ հետ չմնացինք հարեւան Ադրբեջանից, որը նույնպես <ոչ ազատ> է որակվել: Հուսախաբ չարեցինք այն հայերին, ովքեր կասեին, թե ինչով ենք պակաս???


Հայաստանն հայտնվեց անազատ երկրների շարքում այն պահից սկսած, երբ եթերազրկվեց Ա1+ հեռուստաընկերությունը: Եվ սպասելի էր, որ այս տարի էլ Հայաստանը նույն ցուցակում է լինելու, քանի որ ոչ մեկիս հեռուստացույցը ցույց չի տալիս Ա1+: Ավելորդ չէ հիշել, որ նախորդ տարի Ա1+-ը մասնակցել է 12 մրցույթի եւ… մնացել էլի անեթեր: Առաջիկա տարիներին եւս,ցավով եմ ասում, բայց ենթադրում եմ, որ Ա1+-ը եթեր չի ունենալու: Գրիգոր Ամալյանի կրկին նույն պաշտոնոնում` ՀՌԱՀ նախագահ նշանակվելը դրա առհավատչյան է:Բայց… կասեք էս երկրում մենակ հո Ա1+-ը չէ? Իհարկե, չէ, բայց … ուր են մեր անկախ հեռուստաընկերությունները, որոնք այսօր պիտի բողոքի նոտա հղեին Ֆրիդոմ Հաուզին, իրենց տեսաերիզները / պատկերավոր ասած/ հրապարակ հանեին ու ասեին` տես, ազատ ենք: Ուր են? Թերթերը? Ախր, բանից անտեղյակ ընթերցողն էլ առավելագույնը երկու անգամից կհասկանա,որ այն, ինչի մասին հաճախ գրում են թերթերը առանց մեկի դրդման, մեկի ֆինանսավորման, առանց տանիքի չի: Ափսոս,շատ ափսոս…Գուցե հավաքվենք, ընթերցողներով գումար ներդնենք, համատեղ մի թերթ տպենք ու անունը դնենք ‘ԱՆԿԱԽ ԹԵՐԹ’: Բայց չգիտեմ, մի օգուտ կլինի?
Comment by Karine — May 2, 2007 @ 4:05 pm
< Տվեք լրագրողներին խոսքի ազատություն եվ նրանք իրոք կփոխեն մեր ապրելակերպը>: Իսկապես մեր երկրին ամեն տեսակ < անկախություն> վերագրեցին, բայց ազատ խոսելու հնարավորություն անգամ չի ընձեռնվում < ոմանց> կողմից: Միթե հենց մենք ընթերցողներս կամ ժողովուրդը չենք մեղավոր ???
Comment by Սոնա — May 2, 2007 @ 5:40 pm
ԱՆԿԱԽ ԹԵՐԹԸ հետաքիքիր է հնչում, լավ, հետաքրքիր, բայց միեւնույն ժամանակ տխուր նախաձեռնություն է: ՏԽՈՒՐ, որովհետեւ Հայաստանում ազատությունը տխուր իրողություն է:
Իսկ Ֆրիդոմ հաուզի զեկույցը էլ չի զարմացնում անգամ ժուռնալիստիկայից ոչինչ չհասկացող մեր հարեւանի կնգան…
Ես արդեն 4-րդ կուրս եմ փոխվելու ժուռնալիստիկայի ֆակուլտետում, բայց 3 տարի անընդմեջ ստրկամիտ դասախոսների կարծիք եմ լսում, են գլխից կոտրում են ազատ ժուռնալիստիկան, էլ ինչի մասին է խոսքը:
Comment by Ani — May 2, 2007 @ 6:32 pm
ԱՆԿԱԽ ԹԵՐԹ…վատ չի…հաստատ օգուտ կլինի…
Առաջարկում եմ օր նշանակենք, բոլոր շահագրգիռ քաղաքացիներով հավաքվենք ու քննարկենք թերթի ստեղծման հարցը: Թերթը կարող է սիմվոլիկ նշանակություն ունենալ, կարող է իր տեսքով անգամ թերթ էլ չլինել…բայց կնշանակի, որ դեռ < չենք քնում մեր իրավունքների վրա>…
Ի վերջո, մամուլի ազատությունը քաղաքացու ազատությունն է, իրազեկված քաղաքացոի իրավուքները դժվար է շրջանցել կամ ոտնահարել…
Լավ, օր նշանակելու եւ հավաքվելու մասին ինչ կասեք???
Comment by blansh — May 2, 2007 @ 9:09 pm
Սիրելի Անի, ժուռֆակի ստրկամիտ դասախոսների կարծիքը քեզ կարող է փոխել??? Կարծում եմ այստեղ անհատականության հարց կա… Եթե դու ձեւավորված եւ սկզբունքային անձնավորություն ես, պարզապես ազնիվ եւ էթիկական լրագրող,հաստավիզ ԱԱԾ-ականներն էլ չեն կարող բերանդ փակել, կարծիքդ փոխել…
Հասկանում եմ քեզ որպես ժուռֆակ-ի ուսանող եւ համաձայն եմ, բայց ոչ ամբողջությամբ: Դասախոսը դուրդ չի գալիս, խմբի դուրը չի գալիս, բոյկոտեք, դիմում գրեք, մինչեւ ռեկտորատ գնացեք, դասադուլ արեք, մյուսն էլ լավը չի լինի, էլի բողոքեք… մինչեւ կարգին մասնագետ կբերեն: Ասեմ քեզ դժվար է, երկար պատմություններ են, բայց մեզ մոտ ստացվել է, հուսով եմ ձեզ մոտ էլ կստացվի
Comment by blansh — May 2, 2007 @ 9:20 pm
Մեր անողնաշարության հերթական ապացույցը…մնացածը առանց մեկնաբանության այստեղ
Comment by blansh — May 3, 2007 @ 10:37 am