Ընտրակաշառքներ… Վերջին հիթը
May 1, 2007
Հայ ազգի հնարամտությունը վերջին ժամանակներս ինձ էլ չի զարմացնում, բայց այս մեկը <վերջն> էր:
Ծանոթներիցս մեկը պատմեց, որ վերջերս իր պապիկը մահացել էր, տեղի նախընտրական շտաբի <շենքով-շնորհքով տղերքը <կարգին թաղում էին արել>, բարեկամների բերած գումարն էլ մնացել էլ մնացել է մյուս արարողությունների համար…
Դե իրենք էլ պիտի մահացածի հիշատակի <խաթեր> տղերքի լավության տակից դուրս գան` ազգովի կուսակցության օգտին քվեարկեն!!! (ափսոս, որ հայերեն այս նշանը չկա)!!!
Երբ այդ նույն <շենքով-շնորհքով տղերքը> նույն գյուղում կարտոֆիլի սերմնացան էին բաժանում էլի լավության տակից դուրս գալու <անշահախնդիր> ակնկալիքով, փաստորեն դեռ տանելի է, բայց այս մեկը…
Զարմանում եմ, էլ ուրիշ մեթոդ չկա ձայներ հավաքելու??? <Ողբամ զքեզ Հայոց աշխարհ…>
Առաջարկում եմ կարդալ կուսակցությունների ընտրակիաշառքների հետ կապված <ոդիսականներից> այստեղ եւ այստեղ:
Ծաղրանկարը` Արտավազդ Բաղդասարյանի Echannel


Հեղինակ, թե դու զարմացած ես, ես հեչ էլ զարմացած չեմ, հլը լավ ա մեռելի վրա իրանց էմբլեմաները չեն դրել ու մահացածների տան կահույքը իրենց պաստառներով ծածկել, հեռու չի, ԱՄՈԹ դրանց
Comment by Վարդան — May 1, 2007 @ 5:09 pm
Առաջին անգամ եմ մտնում ա1-ի բլոգը ու հետաքրքիր է, լավ է որ նյութերը քոփի չեք անում սայթից ու քննարկման դնում:
Իսկ ես միջադեպը ախր շատ դաժան էր, ինչու կուսակցության անունը չեք գրել, թող բոլորը իմանան ու դրանց օգտին չքվեարկեն:
Comment by Գայանե — May 1, 2007 @ 6:43 pm
Հարգելի Գայանե, կուսակցության անունը չեմ գրել այն պարզ պատճառով, որ վերջինս էժանագին հակագովազդ կլիներ(անգամ հարցի մեջ արդեն ասվեց), ինչը հակասում է մեր` այս բլոգում ազատ եւ էթիկական լրագրությունը պահպանելու սկզբունքին: Մենք այստեղ նպատակ չունենք սատարելու կամ հակագովազդելու որեւէ կուսակցության: Շնորհակալություն հարցի եւ մեկնաբանության համար:
Comment by blansh — May 2, 2007 @ 9:00 pm
Բարև ձեզ:
Զարմանալու ոչինչ չկա: Ժողովուրդը սովոր է ամեն ինչում մեղադրելու իշխանական մարմիններին այս դեպքում կուսակցություններին: Ես ինքս եմ մեկ շաբաթ առաջ սոցոլոգիական հարցում կատարել: Համոզված եղեք, որ ժողովուրդը հենց ինքն է ընտրակաշառք պահանջում` խոստանալով իր ձայնը տալ տվյալ կուսակցությանը: Իսկ մեր թեկնածու կուսակցությունները ամեն ինչի պատրաստ են…
Ուղղակի պետք է ամոթանք տանք ոչ թե ընտրակաշառք տվողին, այլ վերցնողին:
Հուսով եմ` համաձայն եք ինձ հետ:
Comment by Saucy — May 3, 2007 @ 1:36 pm