Քվեարկություն, որն իրոք արդար անցավ

April 30, 2007


Եթե այս կիրակի լինեն ընտրությունները, ապա <Ժառանգությունը> առաջին տեղը կզբաղեցնի` ստանալով ընտրողների ձայների 17%-ը: 2-րդ տեղում կլինի <Դաշնակցությունը>` 13%-ով, իսկ 3-րդ տեղը կկիսեն <Ազգային ժողովրդավարական կուսակցությունն> ու <Իմպիչմենթ> դաշինքը 10% ձայներով:
Նման արդյուն է ցույց տվեց <Ա1+>-ի կայքի այցելուների շրջանում անցկացված հարցումը, որին մասնակցել են 1740 հոգի:
Հետաքրքրական է, որ Հանրապետական կուսակցությունը միայն 7% ձայն է հավաքել, իսկ <Բարգավաճ Հայաստանը>-ը 3%:
Հավանաբար վերջին իրադարձությունները նշանակություն են ունեցել <Օրինաց երկրի> վրա (մամուլում հիշատակումների հաճախություն) եւ վերջինս հավաքել է քվեարկողների ձայների 6%-ը:
Ընտրացուցակից դուրս եկած ՀՀՇ-ն հավաքել է 5%: Մյուս կուսակցությունները 3,  2 կամ 1 տոկոս ձայներ են հավաքել:
Իսկ ահա <Երիտասարդական>,  <Առաջադիմական>,  <Ժողովրդական> եւ  <Ազգային համաձայնություն> կուսակցությունները ոչ մի ձայն չեն հավաքել:  
Ինչ եք կարծում, <Ա1+>-ի օն-լայն քվեարկության արդյունքները գոնե մասամբ <կարտահայտվեն> մայիսի 12-ի ընտրություններում???

10 Comments »

The URI to TrackBack this entry is: http://a1plus.blogsome.com/2007/04/30/p9/trackback/

  1. Բոլորովին… բանն այն է, որ Ա1պլյուս կարդում են հիմնականում ընդդիմադիր կողմնորոշում ունեցող մարդիկ և կայքում անցկացված քվեարկությունը արտացոլում է հենց այդ ընթերցողի կողմնորոշումը, որը ոչ մի կապ չունի ավելի լայն զանգվածների տրամադրության հետ։

    Comment by Observer — April 30, 2007 @ 7:05 pm

  2. Չեմ կարծում, որ լայն զանգվածներն ավելի իշխանամետ կողմնորոշում ունեն: Պարզապես, ի տարբերություն Ա1+ կարդացողների ու քվեարկողների, > ավելի պասսիվ են իրենց կարծիքն արտահայտելու ու քայլեր ձեռնարկելու մեջ:

    Comment by Լուսինե — May 1, 2007 @ 5:33 am

  3. Ես կարծում եմ, որ հայ ժողովուրդը առայժմ չի ուզում և չի կարողանում ինքնուրույն մտածել, այլ գերադասում է նախիրի պես քշվել աջ ու ձախ, առանց մի պահ իսկ կասկածելու նախրապանի իմպոտենտության, թոււ, էս ինչ բառ էր բերանս ընկավ… ուզում էի ասեի կոմպետենտության մասին։

    Ես ժողովուրդը մինչև հիմա մնացել է ֆեոդալիզմի ու Կիլիկիայի հայկական թագավորության ժամանակաշրջանում, գրողը տանի…

    Comment by Observer — May 1, 2007 @ 8:34 am

  4. Es vstah em vor on-line qvearkutyan ardyunnqer@ chen karox artahajtel Mayisi 12-i @ntrutyunner@, qani vor hamakargchich shat te qich haskacox@ karox e mek hakagargchich mek orva @ntacqum qvearkel mi qani angam`@ndamen@ hamakargchi mi qani PARAMETRER poxelov.

    Comment by Arman — May 1, 2007 @ 1:09 pm

  5. lriv hamadzayn em - bayc sa ed depqy chi

    Comment by Observer — May 1, 2007 @ 1:17 pm

  6. Isk inchu ajd depq@ chi, karcum em shat lav hishum eq 90-akanneri mut u xavar tariner@ ev menq da chenq morana, el inch 5%-i masin e xosq@:

    Comment by Arman — May 1, 2007 @ 1:43 pm

  7. Եթե այս ընտրություններից հետո էլ իշխանությունը մնա միևնույն մարդկանց ձեռքը, կվերադառնանք ոչ թե 90-ականներին, ապա Ստալինյան տարիներին ու մթնոլորտին:

    Comment by Լուսինե — May 1, 2007 @ 5:57 pm

  8. Այս հարցումը, կարծում եմ, ցույց տվեց, թե որ կուսակցություններում ինտեևնետ կա կամ որ կուսակցության համակիրներն են ինտերնետից օգտվում:

    Comment by Karine — May 2, 2007 @ 3:49 pm

  9. HARCMAN ARDJUNQNER@ MASMABN EN CHISHT
    ES HAMOZVAC EM VOR HASARAKUTJUN@ IR DZAJN@ TALU E @NDIMUTJAN@, MIGUCE E VOCH JARANGUTJAN@, BAJC TALU E @NDIMADIT UJERIN, DA HASTAT E
    ISK OVQER IRENC DZAJN@ KTAN KASHARAKER DASHNAKNERIN, BARGAVACHNERIN, HANRAPETAKANNERIN, APA NRANQ KAM DAVACHAN EN KAM EL NRANC PES KASHARAKER MORTAPASHT

    Comment by Ggaik — May 3, 2007 @ 6:13 am

  10. Ggaik – խնդրում եմ հետագայում մեկնաբանություն թողնելիս լրիվ մեծատառերով չգրել։ Դա դժվար է կարդացնում և թողնում է տհաճ տպավորություն։

    Comment by Observer — May 3, 2007 @ 6:27 am

RSS feed for comments on this post.

Leave a comment

Line and paragraph breaks automatic, e-mail address never displayed, HTML allowed: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <code> <em> <i> <strike> <strong>



Anti-spam measure: please retype the above text into the box provided.