Իրադարձությունների կուլմինացիան… կամ մթնոլորտը տաքանում է

April 30, 2007

Օրերս  անդրադարձել էի  ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի եւ Հայաստանում  Մեծ Բրիտանիայի փոխդեսպան Ռիչարդ Հայդի զրույցի գաղտնալսմանը եւ շնորհակալություն եմ հայտնում Ձեր մեկնաբանությունների համար:

Իրադարձություննրի հետագա զարգացման համատեքստում առաջարկում եմ քննարկել Արթուր Բաղդասարյանի  հայտարարությունը     հեռուստատեսությամբ, ըստ որի` նրա կյանքին վտանգ է սպառնում… Ինչ եք կարծում այս մասին??? 

Ամենից հետաքրքիրը այս իրադարձությունների համատեստում նախագահ Ռոբերտ Քոչարյանի կեցվածքն է, ով ԵՊՀ-ում հանդիպման ժամանակ (այս առիթով վրդովություններ են եղել ուսանողության շրջանում, քանի որ հանդիպմանը մասնակցեցին նախ քիչ, նաեւ  նախորդ տարիների նման ոչ ըստ հասարարական ակտիվության, այլ  բերանը փակ պահելու եւ հարցեր չտալու կարողությամբ ուսանողները) հայտարարեց, որ առաջարկներ են եղել Արթուր Բաղդասարյանին թույլ չտալու մասնակցել ընտրություններին եւ ինքը մերժել է այդ:

Այսինքն, ինչ է դուրս գալիս??? Այս երկրում ամեն ինչ կատարվում է նախագահի իրազեկությամբ, թողտվությամբ եւ <բարձր հովանու> ներքո???

Եզրակացություն… եթե մինչեւ այս պահը ամեն ինչ հստակ ծրագրված պլանով է իրագործվում, ապա մեզ մնում է միայն գուշակումներ անել իրադարձությունների հետագա զարգացման մասին…
Ուրեմն, ինչ եք կանխատեսում???

7 Comments »

The URI to TrackBack this entry is: http://a1plus.blogsome.com/2007/04/30/p8/trackback/

  1. Դժվար է հասկանալ, թե ով է տուժող կողմը ով շահողը այս պատմությունում
    Ուղղակի որ հենց հիմա բուսնեց այդ ձայնագրությունը հեչ էլ զուգադիպություն չի, ուզում են Բաղդասարյանի ձայները քչացեն ընտրություններին: Բայց դա դեռ ոչինչ է, որ չեմ հասկանում Ս Սարգսյանի, Ռ Քոչարյանի թիմի մոտիվը անմտածված գործելու:
    Իսկ ինչ վերաբերվում է ԵՊՀ-ում ուսանողների դժգոհություններին, ուղղակի մալադեց, ամեն ինչ ներսից գիտեք: Իրոք, եղել է մի ամբողջ ֆակուլտետից մարդ չի գնացել կամ ակտիվիստներին, որ ուրիշ ժամանակ համալսարանի դեմքն են եւ ղեկավարությունը հպարտանում է, շենք էլ չթողեց մտնել, կարծես տեռորիստ էինք, ինչ էինք:

    Comment by usanogh — April 30, 2007 @ 9:07 am

  2. Ի դեպ, < Չորրորդ ինշխանությունը> գրում է, որ < Գոլոս Արեմենի>-ում հրապարակված ձայնագրությունը իրենց էլ են առաջարկել եւ ընդհամենը 800 դոլլարով, այն մոտիվով, որ աղմուկը ընդդիմադիր թերում բարձրանա: Թերթը նաեւ ենթադրում է, որ նման ձայնագրություն անողները դժվար փողի կարիք ունենան, գումարը այստեղ ձեւական բնույթ է կրել:

    Comment by a1plus — April 30, 2007 @ 9:47 am

  3. Axr ed Artur bagdasaryann el mi ban ch, e, chem sirum iran.
    Chish en asum eli, vor davachan a………..
    Chnayac es amenin, erb galis a konkret andzin pashpanelu harc@, voch erkri, es komnbakic em Bagdasaryanin qan robotnerin, serjantnerin u doderin………….

    Comment by Vardan — April 30, 2007 @ 11:09 am

  4. Ժամանակը ցույց կտա, թե ովքեր էին իրական դավաճանները։ Խորհուրդ կտամ Ա. Տարկովսկու Offret ֆիլմը դիտեք եւ վերանայեք ձեր կարծիքը։

    Comment by Հ. Գեւորգյան — May 1, 2007 @ 5:54 am

  5. a

    Comment by Arman — May 1, 2007 @ 6:09 am

  6. Aveli lav klini R. Qocharyan@ xoshi erkrum stexcvac bespredeli, masavorecman gorc@ntaci zamanak chnchin gumarnerov zoxovrdi unecvacqi talani, chbacahaytvac spanutyunneri ev ir och legitim naxagah linelu masin, qan kextot pitakner kpcni mi qaxaqakan gorcchi hascein, vorin satarum e aveli qan @ntroxneri 1/4-@: Ev verdjapes menq bolors gitenq inchov en zbaxvum mer ishxanavorner@ ev nranq shat lav haskanum en irenc glxi galiq@ ete handznen portfelner@:

    Comment by Arman — May 1, 2007 @ 6:32 am

  7. Մենք այստեղ գործ ունենք դասական նախընտրական քարոզչության տեխնոլոգիաների հետ՝ http://www.echannel.am/?topic_id=333:

    Ժողովրդի ուշադրությունը հրավիրելով իրենից ոչինչ և ոչ մի վտանգ իշխանությունների համար չներկայացնող «Օրինաց Երկրի» վրա, փորձ է արվում ուշադրությունը շեղել իսկապես վտանգավոր «Իմպիչմենտից» և «Հանրապետությունից»։

    Comment by Observer — May 1, 2007 @ 8:38 am

RSS feed for comments on this post.

Leave a comment

Line and paragraph breaks automatic, e-mail address never displayed, HTML allowed: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <code> <em> <i> <strike> <strong>



Anti-spam measure: please retype the above text into the box provided.