Այսուհետ գործելու է <Ա1+>-ի բլոգը
April 26, 2007
Ողջունում ենք Ձեզ <Ա1+>-ի ազատ թեմաների եւ քննարկումների էջում, որը Ձեր թեմայի, Ձեր լուրի, Ձեր կարծիքի, Ձեր մեկնաբանության էջն է: Այստեղ պարբերաբար կլինեն հոդվածներ, որոնք չեն հրապարակվել անգամ <Ա1+>-ի հիմնական կայքում: Կասվի այն, ինչ ընդուված չէ ասել ավանդական լրատվության միջոցներով եւ կպարզաբանվի այն, ինչը հատկապես Ձեզ է հետաքրքրում: Ակնկալում ենք Ձեր մեկնաբանությունները նաեւ մեր լրատվական կայքում հայտնված ցանկացած լուրի մասին: Դուք <ազատ> եք <Ա1+>-ի բլոգում, որովհետեւ այս էջը Ձեր էջն է…


Կարծում եմ շատ լավ նախաձեռնություն է:
Comment by Observer — April 27, 2007 @ 5:42 am
Վայ, լավ է…
Comment by ku ku — April 27, 2007 @ 8:07 am
karcum em hetaqrqir qnnarkumner klinen
Comment by a1plus — April 27, 2007 @ 11:06 am
Վերջապես դուք էլ եք սկսել խոսել, ինչու ուրիշ տեղերում չեք գովազդում, շատերը չգիտեն:
Comment by Սոնա — April 27, 2007 @ 11:16 am
Ողջունելի նախաձեռնություն….
Comment by Mkrtich — April 27, 2007 @ 4:03 pm
շատ լավ նախաձեռնություն է
Comment by Lili — April 28, 2007 @ 4:23 pm
Ամոթ քեզ Ռազմիկ, ամոթ քեզ տեսակ…
Վարչապետի խորհրդական, հանրապետական Ռազմիկ Զոհրաբյանը օրերս ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանին հեռուստաեթերով անվանեց քաղաքականությունից դուրս շպրտված, չար մարդ եւ ԱՄՆ գործակալ: - «Ա1+»:
Դու՝ որ համարում ես քեզ քաղաքականությունից դուրս չշպրտված մեկը, պետք է իմանաս, որ պատմություն ես գնում, որպես մեկը, որը չի շպրտվել չեկիստներով ղեկավարվող ու նվաճված մեր երկրի ծանակումից, որը դու քաղաքականություն ես համարում։ Նման մարդակերությունից դորւս շպրտված լինելը պատիվ է՝ ոչ խայտառակություն։
Դու մասնակից ես չեկիստական այն մեքենային, որը քաղաքականությունից ու հասարակական կյանքից դուր է շպրտում պայծառներին, փոխարինելով նրանց զեղծարարներով, որոնք առուվաճառքի են հանել մեր երկիրը, կոտրել երկրաշարժ, պատերազմ, շրջափակում տեսած հայկազունների ոգիներն և ընկճել նրանց բարոյապես։
Քո անունը գնում է պատմություն, որպես մեկի, որը մաս է կազմել մարդասպանների ու ավարառուների ավազակախմբի, որը սեփական հայրենիքից վտարել է միլյոնից ավել հայորդի, մարդկանց իրենց տներից, կանանց, աղջիկներին մղել է պոռնկության, հանցագործությունը դարձրել է բարոյական նորմ։
Դու կմտնես պատմություն որպես մեկը, որն անարգել է անկախության առաջին զինվորներից մեկին, Պարույրին, որի նմանների անուններով ժողովուրդներն անվանում են իրենց ազգային հաստատությունները, հիմք դնում պետական ավանդույթների։
Հանրապետական կուսակցության առաջին խորհրդում, որի անդամներ էինք դու և ես, չեմ լսել որ մեկ անգամ խոսես, չեմ հիշում, որ երկու տող բան գրած լինես, չեմ հիշում ընդհարապես արածդ որևէ գործ, իսկ հիմա հանկարծ սկսել ես խոսել ու պախարակում ես մի անուն, որը հայտնի է յուրաքանչյուր հայորդու իր գործով, ավանդով, ինքնազոհությամբ։
Ընտրություններից առաջ սեփական կուսակցության ծրագրերից խոսելու փոխարեն այդ ընտրություններին չմասնակցող մարդուն պախարակելը նշանակում է, որ կուսակցությունդ ոչ մի ծրագիր չունի, բացի լափելու հնարավորությունը ամեն գնով պահպանելը։
Այն, որ հատկապես Պարույրին ես թիրախ ընտրել, նշանակում է, որ ան•ամ ստվերը նրա քեզ սարսափեցնում է։
Ամոթ քեզ Ռազմիկ, ամոթ քեզ տեսակ…
Ի հաստատում Պարույր Հայրիկյանի ասածի հայտնում եմ.
Հանրապետական Կուսակցությունը ծնունդ է առել Անկախության Բանակից, որն իր հերթին ծնունդ է առել ԱԻՄ-ում։
Անդրանիկ Մարգարյանը չի եղել ոչ ԱԻՄ-ում, ոչ Անկախության Բանակում, ոչ Հանրապետական կուսակցությունում, հիմնադրման տարիներին։
Հանրապետկան կուսակցության առաջին խորհրդի անդամ, կուսակցական համար 2 քարտը կրող,
Անկախության Բանակի ողջ մնացած վերջին հրամանատար (ապաշնորհ)
Վահե Ավետյան
18.04.2007, Վաշինգտոն
Comment by Վահե Ավետյան — April 29, 2007 @ 4:40 am
Մյուս կողմի վարկածը
Սիրելի «Ա1+» թերթում կարդում եմ.
«ԿԻԵՒՈՒՄ ՊՂԾԵԼ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ
Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում անհայտ անձինք իրականացրել են բարբարոսություն` Հայ Առաքելական Եկեղեցու հանդեպ: Ուկրաինական լրատվամիջոցները տեղեկացրել են, որ անհայտ անձինք եկեղեցու պատին նկարել են նացիստական նշաններ, ինչպես նաեւ կեղտոտել են ներկով: Եկեղեցին պղծվել է բացումից մի քանի ժամ անց»:
***
Երեք տարի առաջ կիևցի բարեկամներիցս ստացա մի նամակ, որտեղ նրանք գրում էին, որ Կիևում որոշել են կառուցել հայկական եկեղեցի, ինչի համար հատվելու է նրանց սիրված այգիներից մեկը։ Գրում էին, որ անչափ հարգում են հայերին, բայց մարդիկ, որոնք եկեղեցաշինական ձեռնարկի տերերն են, հայ չեն, կամ որևէ այլ ազգի ներկայացուցիչ։ Դրամն է նրանց ցեղը, բանկը նրանց հայրենիքը, ավարառությունը նրանց դավանանքը։ Կիևցիների բազում խնդրանք-դիմում-բողոքները իրենց այգու հատման վերաբերյալ ներկայացվում է որպես ազգայնամոլություն, այն դեպքում երբ հայերը իրենց քաղաքում ապրում են անհիշելի ժամանակներից, սիրվել են, հարգվել, ունեցել ինքնուրույն մշակութային կյանք։ Բարեկաներս գրում էին, որ իրենց բողոքը կառցվելիք եկեղեցու տեղի ընտրության դեմ է, ոչ երբեք եկեղեցու շինարարության, բայց նրանք ովքեր իրականացնում են նախագիծը հատկապես այդտեղ են ուզում կառուցել այն, որովհետև այն համարվում է «էքսկլյուզիվ»։
Բարեկաներս խնդրում էին, որ իրենց խնդրանքը հասցնեմ հայրենիքում ազդու այրերին, հույսով, որ նրանք կհամոզեն իրենց կիևցի հայրենակիցներին, որ փոխեն կառուցվելիք եկեղեցու տեղը, որովհետև այն իրենց՝ կիևցիների «էքսկլյուզիվ» տեղն է, իրենց սիրված այգին, այնքան անհրաժեշտ ինդուստրիալ ու ջերմամիջուկային աղբից առանց այդ էլ ապականված քաղաքում։
Ես նրանց պատասխանեցի, որ ոչ միայն մարդ չգիտեմ հայրենիքումս ում կարող եմ դիմել նման խնդրանքով, որովհետև Երևանը նույնպես կատաղիորեն ծառահատվում է կաֆե ու բորդելների համար շինահրապարակ ազատելու համար ու հայրենակիցներս դրա վրա թքած ունեն, այլ նաև չեմ կարողանում քիթս այնտեղ մտցնել քրեապես հետապնդած լինելու պատճառով։
Այսօր կարդում եմ սիրելի թերթում այն, ինչ վերևում նշեցի։
Սիրելի հայրենակից,
եկ մի պահ թողնենք զեղծ հայրենասիրությունը, կամ լինենք իսկապես հայրենասեր՝ քո ընտրությամբ։ Պատկերացրու մի երևակայական իրավիճակ։ Հայաստանից 2000 կիլոմետր հեռավորության վրա, ասենք Պակիստանում, եղել է երկրաշարժ ու պատերազմ (աստված մի արասցե), այնտեղից մի քանի տասնյակ հազար պակիստանցի ապաստան են գտել մեր հայրենիքում, նրանց տեղավորել ենք մեր մայրաքաղաքում, տվել ենք բնակարաններ, նրանք մասնակից են դարձել 20 տարում մեր հասրակական կյանքին, քաղաքականությանը, դարձել են հաջողակ գործարարներ, տնտեսապես հզորացել են այնքան, որ կարողանում են արդեն կրոնական շինություն տնկել ու դրա համար հատում են Դալմայի, Հաղթանակի, կամ Ֆլորայի այգին ու այնքան հաջողակ են ու համառ, որ չնայած մեր հարյուրավոր երթերին, ցույցերին, բողոքներին իրականացնում են իրենց ուզածը։
Նկարագրածս ոչ գիտական ֆանտաստիկայի ոլորտից է իհարկե, որովհետև նման վերաբերմունքի չարժանացան անգամ մեր միս ու արյունով ցեղակից բաքվեցիները, սումգաիթցիներն ու ղարաբաղցիները, երբ ջարդերից հետո ապաստան գտան մեզանում (լռենք համեստաբար 40-60-ականներից հայրենադարձված սփյուռքահայության սիստեմատիկ ախպարածանակման մասին, որ վերջնականապես գետինը չմտնենք ամոթից ու կորցնենք երեսներս), այլ անպատվվեցին, անվանվեցին թուրք, շուռ տված և այլն, բայց գաղթական հայերը Կիևում պատսպարվեցին այնպես ինչպես նկարագրում եմ վերևում, և այդ պատճառով եմ առաջարկում պատկերացնել տեսականորեն, որ մենք մի օր այնքան մեծահոգի ենք եղել ուկրաինացիների պես, որ մեր մոտ այլացեղ գաղթականներ ենք պատսպարել ու թույլատրել ունենալ այնպիսի հաջողություններ, ինչպիսիք ունեցան հայերը Կիևում։
Ի՞նչ վերաբերմունք եք կարծում կստանան երևանաբնակ կամ առհասարակ ամեն տեղ ապրող հայերից, եթե վարվեն այնպես, ինչպես հիպոթետիկ պակիստանցիները։
Մի շտապիր խնդրում եմ մեղադրել ինձ դավաճանության մեջ.
ես հայտնի դավաճան եմ արդեն, ըստ անվտանգ հեռավորությունից ինթերնետում տեղադրած հազարավոր անստորագիր ու անհասցե, լուտանք-գրվածքի։
Մտածիր ինքուրույն, անկախ, առանց տրիբիալ ուղեղլվայի ազդեցության ու ապահով, բութ մեծամասնական ճնշման տակ ընկնելու, արա սեփական դատողությունդ ու եզրակացությունդ։
Ես անձամբ կասեմ.
Կիևցիները չեն պղծել հայկական եկեղեցին։ Ամբարտավան, կեղծ եկեղեցասեր հայերը պղծել են Կիևը։
Հավելում.
Դեռ խորը միջնադարից եկեղեցաշինությունը եղել է հարկերից խուսափելու (ժամանակակից լեզվով դրամ լվալու) լավագույն ձևը։
24.04.2007, Վաշինգտոն
Comment by Վահե Ավետյան — April 29, 2007 @ 4:42 am
URAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAA!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Comment by NINA — May 25, 2007 @ 12:17 am
ä³Ñù³ñ« ä³Ûù³ñ ÙÇÝã»õ í»ñ¥
Comment by гÁ³ëï³ÝóÇ — September 24, 2007 @ 9:34 pm
Բաց նամակ Սերժ Սարգսյանին
կամ
Սերժ Սարգսյանը, ստախոս է՞, թե` հանցագործ
Պարոն Սարգսյան, օրերս կարդացի ՙԱզգ՚ օրաթերթին տված Ձեր հարցազրույցը: Ձեզ պատասաններում նկատել եմ միմիանց հակասող մտքեր, որոնց կապակցությամբ էլ որոշեցի գրել այս բաց նամակս: Ես կանրադառնամ դրանցից մի-քանիսին: Այսպես, հարցազրույցում նշում եք`
ՙԳիտեք, կառավարության ղեկավարը պետական ապարատի բազմաթիվ խողովակներով տեղեկություն ստանալու հնարավորություն ունի: … Եվ խնդրում եմ հաշվի առնեք, որ ես բավական երկար ժամանակ աշխատել եմ պաշտպանության նախարարությունում, ազգային անվտանգության համակարգում, ներքին գործերի նախարարությունում, այսինքն` կառույցներում, որտեղ գիտեն, ինչպե՞ս ստանալ տեղեկատվություն…՚
Այո, պարոն Սարգսյան, Դուք ճիշտ եք: Ինչ խոսք որ հենց այս կառույցներում պետք է լավ գիտենան, թե ինչպե՞ս ստանալ տեղեկատվություն: Կարող եիք նաեւ օրինակներով խոսել` ՙՀոկտեմբերի 27՚-ի քր.գործի 7-րդ հատորի 170-րդ գործ թերթում ՀՀ ԱԱՆ հատուկ նշանակության զորամասի սպա Ղազար Սարգսյանի ցուցմունք է տվել այն մասին, որ նա հավաքագրված է եղել ՀՀ ԱԱՆ հետախուզական վարչության աշխատակիցների կողմից: Պարբերաբար հանդիպել է վերջիններիս ու նրանց տրամադրել իրեն հայտնի` հատուկ ծառայություններին հետաքրքրող տեղեկություններ` ՙՆայիրին ինձ ասած որ ցանկանում է կռվող տղեքից միություն ստեղծել, ինծ էլ առաջարկեց մտնել այդ միության մէջ որպես կռված տղայի: Նա ասաց, որ տեսել է ինչ որ մարդկանց եւ խոսացել է նրանց հետ այդ մասին, նա վարքաբեկում էր երկրի ղեկավարներին ասում էր բոլորին մորթել է պետք…՚: Մի օրինակ էլ բերեմ նույն հատորի 175-րդ գործ թերթից, ԱԱՆ մայոր Մելքոն Եսայանի ցուցմունքից, որ ահաբեկիչներից Էդիկ Գրիգորյանի տանը, Նաիրին իրեն ասել է` ՙ Նաիրի Հունանյանն ասաց, որ ներկա ծանր վիճակի փոփոխման միայն մի ելք է տեսնում, որ անհրաժեշտ է միայն գրավել փոստը, հեռուստատեսությունը եւ օդանավակայանը: Կոչով դիմել ժողովրդին եւ դրանից հետո ամեն ինչ կկատարվի…՚: Այս ցուցմունքները փաստում են Ձեր խոսքերը, որ անվտանգության ծառայություններում, իրոք գիտեն թե ինչպե՞ս ստանալ տեղեկատվություն: Զբաղեցրած պաշտոններին համապատասխան ինֆորմացիա ստանալը դժվար գործ չի: Բայց դրանից մեզ` ՀՀ Քաղաքացիներիս ի՞նչ, երբ ինֆորմացիա ստացողներիդ աչքի առաջ տեղի ունեցավ ՙՀոկտեմբերի 27՚-ը: Այսպիսով փաստում եմ, որ Դուք ստախոս եք: Հակառակ դեպքում ստացվում է տեղյակ եք եղել ՙՀոկտեմբերի 27՚-ի ահաբեկչության ծրագրին, բայց այն կանխելու համար ոչինչ չեք ձեռնարկել: խոսում` չեք կարողանում տիրապետել ինֆորմացիայինայլ նույնիսկ այդ ուղղությամբ ոչ-մի աշխատանք չեք իրականացրել: Իսկ սա արդեն հանցագործություն է: Եվ ուրեմն, կամ` ստախոս եք, կամ` հանցագործ:
Շարունակեմ մեջբերել: Ասում եք` ՙԵրրորդ գործառույթը պետք է լինի` օրենքները հստակ իրականացնելը եւ կարգուկանոն հաստատելը: Այսինքն՝ պետք է ունենալ օրենքի տառին հետեւող ոստիկանություն, անվտանգության մարմիններ, դատարան, դատախազություն՚:
Այո իհարկե պետք է լինի, պետք օրինապաշտ ոստիկանություն, դատախազներ ու դատավորներ ունենալ: Բայց Դուք դա չեք կարող: Դուք ՀՀ Քաղաքացիներիս հավատ չեք կարող ներսշնչել: Որովհետեւ, նորից եմ կրկնում` Դուք ստախոս եք, հակառակ դեպքում` հանցագործ:
Իսկ ընդհանրապես, երբ ասվում ` ՙպետք է լինի՚, ՙպետք ունենալ՚, դա նշանակում է` չկա, չունենք: Բա այս 10 տարիներին, ինչո՞վ էիք զբաղված… Այսօրվա իրավիճակը 5 ամիսների հետեւանք չի, եւ իզուր մեր ամենակարող Աստծուն Ձեզ վկա մի բերեք: Դուք պատասխանատվություն եք կրում վերջին 10 տարիների համար, եւ ոչ-թե միայն վարչապետ նշանակված ժամանակահատվածի:
Ցանկացաք խոսել թիմի մասին: Դե ինչ, եկեք խոսենք: Բայց մինչ այդ բացատրեք հասկանանք, այդ ինչպես է պատահում, որ Սերժ Սարգսյանը թիմով աշխատել է սիրում, իսկ վերջին 10 տարիների ընթացքում մենք իրեն անհնդատ նոր թիմերի հետ ենք տեսնում: Ո°չ պարոն, Դուք չեք կարող թիմով աշխատել, Դուք սիրում եք թիմերի մեջ լինել, ու հենց ներսից այդ թիմերը քանդել ու դավաճանել: 98-ին Դուք դավաճանեցիք ձեր թիմին: 98-ից հետո ձեր կողքին բազմաթիվ թիմեր են հայտնվել, որ հետո պիտի քայքայվեին ու պառակտվեին: 10 տարի մենք ականատեսն ենք լինում, թե ինչպես եք դուք դաշնակիցներ փոփոխում, օգտագործում, փչացնում նրանց ու դուրս շպրտում, դառձնում` գրպանի կուսակցություններ… Այո դուք թիմով աշխատել չեք սիրում, սա է ձեր ձեռագիրը` Քանդել, պառակտել, փոշիացնել, ամայացնել Հայաստանի քաղաքական դաշտը, ինչես որ արել եք Ղարաբաղում: Քանի՞սն են մնացել Վազգեն Սարգսյանի ՙԱրծիվ երկրապահներից՚, քանիսն են մնացե՞լ Աշոտ Նավասարդյանի Անկախական հանրապետականներից…
Ասում եք` ՙ…միշտ եղել եմ մեծ թիմի մի մասնիկ՚, - Այդ ի՞նչ ՙմեծ թիմ՚-ի մասին էր խոսքը, որ մասնիկն եք հանդիսանում: ի՞նչ մեծ թիմի մասի է խոսում Անկախ Հանրապետության պետական ծառայողը: Ինչպե՞ս է կոչվում այդ ՙմեծ թիմը՚ ԿԳԲ՞… Միգուցե ՙմեծ թիմի՚ մասին Ձեր արտահայտությունը Հայաստանցի ընթերցողներին չեր հասցեյագրված, այլ ՙԱզգ՚ թերթի սեփականատիրոջ միջոցով պորտֆեյնին կարոտած հյուսիսցիներին: Միգուցե հենց դա նկատի ունենալով եք որոշեցիք արագ առձագանքել` ՙարդյո՞ք գիտի, Սերժ Սարգսյանը՚ հոդվածին…
Հարցազրույցում գովաբանում եք ՀՀ ԱԺ վերջին ընտրությունները ու նշում, թե դա Հայաստանի Հանրապետության հաղթանակն է: Ո՞րն է հաղթանակը, պատգամավորների գերակշիռ մեծամասնության ինտելեկտուալ հետամնացությունը՞, քաղաքական անգրագիտությունը՞: Միգուցե՞ նրանց ՙգողական՚ կոչված գիտելիքներն էին համապատասխանում, որ Ձեր դաբրոյով պիտի ազգիս օրենսդիրները կարգվեին: Հիմա էլ դրանց ՙծաղիկներ՚ եք անվանում: Ովքե՞րն են այդ ՙծաղիկները՚, ՙԼֆիկ Սաոն՚, թե Ձեր հարազատ Սաշկո ախպերը: Ո՞րն է հաղթանակը, որ ԱԺ-ում ինտելեկտուալների դիֆիցիտ է առաջացել ու դեռեւս ձեւավորված չեն ԱԺ միջազգային պատվիրակություններից երեքը:
Հա, լավ ասացիք` ՙսուտը շատ կարճ կյանք ունի, եւ բոլորը գիտեն, որ եթե ինձ ստում են, ես այլեւս չեմ կարող աշխատել այդպիսի մարդկանց հետ՚: -
Շատ բարի, մեզ էլ ստախոսներ պետք չեն: Մենք էլ չենք ուզում ստախոսների հետ միասին նախագահ ու քաղաքացի աշխատել…
Իսկ եթե ստաոոս չեք, նորից կկրկնեմ` ուրեմն հանցագործ եք:
Վահագն Ղուկասյան
Փարիզ, 18 Սեպտեմբեր, 2007
Comment by Վահագն Ղուկասյան — September 24, 2007 @ 9:38 pm
a
Comment by blansh — December 14, 2007 @ 7:37 pm