Քվեարկություն, որն իրոք արդար անցավ
April 30, 2007Եթե այս կիրակի լինեն ընտրությունները, ապա <Ժառանգությունը> առաջին տեղը կզբաղեցնի` ստանալով ընտրողների ձայների 17%-ը: 2-րդ տեղում կլինի <Դաշնակցությունը>` 13%-ով, իսկ 3-րդ տեղը կկիսեն <Ազգային ժողովրդավարական կուսակցությունն> ու <Իմպիչմենթ> դաշինքը 10% ձայներով: 
Նման արդյուն է ցույց տվեց <Ա1+>-ի կայքի այցելուների շրջանում անցկացված հարցումը, որին մասնակցել են 1740 հոգի:
Հետաքրքրական է, որ Հանրապետական կուսակցությունը միայն 7% ձայն է հավաքել, իսկ <Բարգավաճ Հայաստանը>-ը 3%:
Հավանաբար վերջին իրադարձությունները նշանակություն են ունեցել <Օրինաց երկրի> վրա (մամուլում հիշատակումների հաճախություն) եւ վերջինս հավաքել է քվեարկողների ձայների 6%-ը:
Ընտրացուցակից դուրս եկած ՀՀՇ-ն հավաքել է 5%: Մյուս կուսակցությունները 3, 2 կամ 1 տոկոս ձայներ են հավաքել:
Իսկ ահա <Երիտասարդական>, <Առաջադիմական>, <Ժողովրդական> եւ <Ազգային համաձայնություն> կուսակցությունները ոչ մի ձայն չեն հավաքել:
Ինչ եք կարծում, <Ա1+>-ի օն-լայն քվեարկության արդյունքները գոնե մասամբ <կարտահայտվեն> մայիսի 12-ի ընտրություններում???

